Posted in Մաթեմատիկա, Uncategorized

Ամփոփիչ թեստ

Անուն Ազգանուն *
Սյուզաննա Գալստյան
Ո՞ր դասարանում եք սովորում *
5-րդ
1)Քանի կող, գագաթ և նիստ ունի ուղղանկյունանիստը։
12,8,6
2)Ուղղանկյունանիստի չափումներն են՝ 3սմ,4սմ, 5սմ։ Հաշվել ուղղանկյունանիստի ծավալը։ Գրել միայն թվային արժեքը։
3.4.5=60
60
3)Հաշվել 4դմ կող ունեցող խորանարդի ծավալը։ Գրել միայն թվային արժեքը։
16.4=64
64
4)Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 2*06 թիվը առանց մնացորդի կբաժանվի 3-ի։
1,4,7
5)Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 3*15 թիվը առանց մնացորդի կբաժանվի 9-ի։
0,9
6)Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 89152* թիվը առանց մնացորդի կբաժանվի 4-ի։
0,4,8
7)Գտեք (75,5)
5
8)Գտեք [4,1024]
1024
9)Գտեք (18,24)
6
10)Գտեք [12,18]
36
11)400 կմ հեռավորության վրա գտնվող երկու քաղաքներից միաժամանակ իրար ընդառաջ շարժվեցին երկու գնացք: Գնացքներից մեկի արագությունը 60կմ/ժ էր: Որքան էր երկրորդ գնացքի արագությունը, եթե հանդիպումը տեղի ունեցավ 4 ժ հետո:
40կմ/ժ
12)Գտիր 8569 թիվը 100-ի բաժանելիս ստացված մնացորդը։
69
13)Առնվազն քանի՞ մետր պաստառ պետք է լինի մեկ գլանափաթեթում, որպեսզի հնարավոր լինի այն առանց մնացորդի օգտագործել և՛ 2 մ, և՛ 3 մ բարձրությամբ պատեր պաստառապատելու համար։
6
14) Հեռուստամրցույթին մասնակցելու համար հավաքված մեծահասակներից և երեխաներից թիմեր պետք է կազմեն այնպես, որ բոլոր թիմերում լինեն հավասար քանակով մեծահասակներ և հավասար քանակով երեխաներ։ Ամենաշատը քանի՞ այդպիսի թիմ կարելի է կազմել 36 մեծահասակներից և 54 երեխաներից։
18
Posted in Ռուսերեն, Uncategorized

Филипок

…Ребята ушли в школу. Отец ещё с утра уехал в лес, мать ушла на работу. Остались в избе Филипок да бабушка на печке. Стало Филипку скучно одному, бабушка заснула, а он стал искать шапку. Своей не нашёл, взял старую отцовскую и пошёл в школу.

Школа была за селом у церкви… Прибежал Филипок к школе. На крыльце никого нет, а в школе слышны голоса ребят. На Филипка нашёл страх: вдруг учитель его прогонит? И стал он думать, что ему делать. Шла мимо школы бабушка с ведром и говорит: все учатся, а ты что тут стоишь? Филипок и пошёл в школу, снял шапку и отворил дверь. Школа вся была полна ребят. Все кричали своё, и учитель в красном шарфе ходил посередине.

  • Ты что? – закричал он на Филипка.

Филипок ухватился за шапку и ничего не говорил.

  • Да ты кто?

Филипок молчал.

  • Или ты немой?

Филипок так напугался, что говорить не мог. Он посмотрел на учителя и заплакал.Тогда учителю жалко его стало. Он погладил его по голове и спросил у ребят:

  • Кто этот мальчик?
  • Это Филипок, Костюшкин брат, он давно просится в школу, да мать не пускает его, и он украдкой пришёл в школу.
  • Ну, садись рядом с братом, а я попрошу, чтобы мать пускала тебя в школу.

Учитель стал показывать Филипку буквы, а Филипок их уж знал и немножко читать умел.

  • Молодец, – сказал учитель. – Кто же тебя учил читать?

 

Филипок осмелел и сказал:

  • Мой брат. Я сразу всё понял. Учитель остановил его и сказал:
  • Ты погоди хвалиться, а поучись.

С тех пор Филипок стал ходить с ребятами в школу.

Posted in Հայրենագիտություն, Uncategorized

Արտավազիկ եկեղեցի

Արտավազիկ եկեղեցի, հայակական եկեղեցի է գյուղի մոտ՝Բյուրական Արագածոտի մարզում,Հայաստան։ Մոտակայքում գտնվում է 13-րդ դարի հսկա խաչքարը:

Արլևելքում խաչթևը կիսաշրջանաձև է, մյուսները՝ ուղղանկյուն։ Հյուսիս–արլևելքում անկյունում ունի ոչ մեծ ավանդատուն։ Գմբեթատակ քառակուսին տրոմպների միջոցով փոխանցվել է արտաքուստ ութնիստ թմբուկին։ Արևմուտքում խաչթևի տանիքին 8-րդ դարում ավելացվել է սլացիկ համաչափություններով զանգակատուն։ Մնացած թևերի թաղածածկերը և գմբեթը փլված են։ Հուշարձանի արևելքում կողմում կանգուն է 8-րդ դարու կոթող–խաչքաբը։ Ս․ Մնաց ական յան Արտավազիկ եկեղեցու (7-րդ դար) և զանգակատան (8-րդ դար) մնացորդների ընդհանուր տեսքը հարավ–արևմուտքից Կոթող–խաչքար (8-րդ դար) Արտավազիկ եկեղեցու արևելյան կողմում։

Պատկերասրահ

Posted in Հայրենագիտություն, Uncategorized

Արագածոտի մարզ

սյդֆսո

Մարզկենտրոնը`   Աշտարակ
Մարզի կազմավորման թիվը՝ 1995թ.ի ապրիլի 12
Տարածաշրջանները`   Աշտարակի շրջան, Ապարանի շրջան, Արագածի շրջան, Թալինի շրջան
Քաղաքային համայնքների թիվը`   3 համայնք
Գյուղական համայնքների թիվը`   112 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը`   118 բնակավայր
Ընդհանուր տարածքը`   2,753 կմ²

Մարզի ամենամեծ քաղաքը մարզկենտրոն է`   Աշտարակը: Աշտարակը Հայաստանի գեղատեսիլ բնական վայրերից է: Տարածվում է Արագած լեռան հարավային ստորոտներին, Քասաղ գետի կանիոնի երկու ափերին, ծովի մակարդակից ավելի քան 1100մ բարձրության վրա:

Posted in Ռուսերեն, Uncategorized

русский

Спишите. Вставьте пропущенные буквы.

  1. Учебный год начинается первого сентября. Ребята по узкой дорожке вышли к реке. 3. На лужайке зеленеет травка. 4. Скоро будет снег пушистый падать с высоты. 5. У пруда растёт большой дуб.6. Ни в одной стране мира нет столько берёз, как в России.

Вставьте пропущенные буквы в пословицах.

1.     Рыбка мелка, да уха сладка. 2. Красна ягодка, да на вкус горька. 3. С кем по грибки, с тем и по ягодки. 4. Ел бы пирог, да в печи его сжёг.

 

 

 

 

Posted in Հայրենագիտություն, Uncategorized

Երևանի պատմության թանգարան

Երևան քաղաքի պատմության թանգարանը հիմնադրվել է 1931 թվականին:

Լինելով Երևանի քաղխորհրդի կոմունալ բաժնին առընթեր՝ սկզբում կոչվել է Կոմունալ թանգարան, իսկ 1936 թվականին վերանվանվել է Երևան քաղաքի պատմության թանգարան:

Թանգարանը հիմնադրման պահին զբաղեցրել է Երևանի հրշեջ վարչության շենքի 2-րդ հարկի սենյակներից մեկը: 1936թ. թանգարանը տեղափոխվել է Կապույտ մզկիթ (Գյոյ-ջամի), որտեղ գործել է մոտ 60 տարի:

1994-1997թթ. թանգարանը գտնվել է նախկին Հռիփսիմյան իգական գիմնազիայի շենքում, իսկ 1997-2005թթ.` Շահումյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի մասնաշենքում:

2005թ. թանգարանը հաստատվել է Երևանի քաղաքապետարանի նորակառույց շենքում, որը Երևանի քաղաքապետարանի հետ միասնական ճարտարապետական համալիր է ձևավորում:
Թանգարանում պահպանվում է ավելի քան 89700 առարկա, որոնք ներկայացնում են մայրաքաղաքի՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերն ընդգրկող նյութական և հոգևոր մշակույթը։
Թանգարանում պահպանվում են հնագիտական, ազգագրական, դրամագիտական, կերպարվեստի, գրավոր աղբյուրների, լուսանկարների և այլ հավաքածուներ, որոնք ներկայացնում են մայրաքաղաքի անցյալն ու ներկան։ Թանգարանում գործում է գիտացուցադրական երեք բաժին, որոնցում աշխատակիցները հաստատությունն ստեղծելու պահից ի վեր հավաքել, ուսումնասիրել և ցուցադրել են Երևանի պատմությունը լուսաբանող առարկաները։
Թանգարանին կից գործում է գիտական խորհուրդ, որի անդամներն են եղել ժամանակի խոշորագույն մտավորականներն ու արվեստագետները՝ ճարտարապետներ Ալ. Թամանյանը, Թ. Թորոմանյանը, Ն. Բունիաթյանը, Մ. Մազմանյանը, նկարիչներ Մ. Սարյանը, Գ. Գյուրջյանը, Տարագրոսը, քանդակագործ Ա. Սարգսյանը, գիտնականներ Ստ. Լիսիցյանը, Ե. Շահազիզը, Ս. Բարխուդարյանը, Բ. Առաքելյանը, Թ. Հակոբյանը և ուրիշներ:
Երևանի տարածքում մարդն ապրել է դեռևս հնագույն ժամանակներից։ Հրազդան գետի քաղցրահամ ջուրը, մեղմ ու տաք կլիման բարենպաստ պայմաններ են ստեղծել զարգացման համար, որի վառ ապացույցն են Երևանյան քարայրից հայտնաբերված ավելի քան 100 հազար տարվա պատմություն ունեցող վանակատե գործիքները։
Մ. թ. ա. 4-3-րդ հազարամյակներով է թվագրվում Առաջավոր Ասիայի հնագույն ու հայտնի պարսպապատ բնակավայրերից մեկը` Շենգավիթ բնակատեղին։ Թանգարանում պահպանվում են զարդանախշերով և արձանիկներով պաշտամունքային պեղված օջախներ, երկգույն` սև և կարմիր փայլեցված խեցե անոթներ, աղորիքներ, հացահատիկային բույսերի մնացորդներ։
Երևանը Հայաստանի 12-րդ մայրաքաղաքն է։ Հիմնադրել է Արգիշտի Առաջին արքան մ. թ. ա. 782թ. և կոչել էրեբունի, որի հնչյունափոխությունից էլ առաջացել է Երևան անունը։ Թանգարանում պահվող որմնանկարները, սեպագիր արձանագրությունները և բազմաթիվ այլ առարկաներ խոսուն վկան են քաղաքի հարուստ, հնագույն անցյալի։
Հնագիտական հավաքածուի մեջ առանձնանում են Կարմիր բլրից հայտնաբերված գարեջրի խեցեղեն անոթները, որոնք վկայում են, որ դեռևս մ. թ. ա. 7-րդ դարում հայերը գարեջուր են ըմպել, ինչն ավելի ուշ հաստատում է հույն պատմիչ Քսենոփոնը։ Մ. թ. ա. 1-ին հազարամյակով է թվագրվում Կարմիր բերդի բնակավայրը, որտեղից պեղված է հարուստ հնագիտական հավաքածու` բրոնզե գոտիներ, խեցեղեն, քարե կուռքեր, նետասլաքներ, դանակներ, զարդեր և այլն։ Քաղաքի հելլենիստական մշակույթը ներկայացնում են Ավան-Առինջից պեղված առարկաները։

 

Միջնադարյան Երևանում գործում էին Պողոս-Պետրոս (5-րդ դ.), Կաթողիկե Սբ. Աստվածածին (13-րդ դ.), Սբ. Հովհաննես (17-րդ դ.), Սբ. Սարգիս (17-րդ դ.) և այլ եկեղեցիներ։

Թանգարանում պահպանվում են խոնարհված եկեղեցիների երկաթյա դռները, որմնանկարներ, ծիսական անոթներ, վարագույրներ, զանգ (1862թ.), Կաթողիկե եկեղեցու 13-րդ դարի մանրակերտը և այլ մասունքներ։
Քաղաքի կառավարման, առևտրի և արդյունաբերության զարգացման գործում մեծ ներդրում են ունեցել Մելիք-Աղամալյան, Գեղամյան, Աֆրիկյան, Տեր-Ավետիքյան, Եսապյան և այլ ընտանիքներ, որոնց մասին պատմող առարկաները տեղ են գտել թանգարանում։
1834թ. ռուս կայսր Նիկոլայ 1-ինը ոսկե ժամացույցը (պահպանվում է թանգարանում) նվիրել է Մելիք-Աղամալյանների տոհմին` ռուս-պարսկական պատերազմի ժամանակ ռուսական զորքերին մատուցած մեծ ծառայությունների համար։
Թանգարանային առարկաներից մեծ հետաքրքրություն են ներկայացնում տառաձուլական և տպագրական մեքենաները` նույնքան հետաքրքրաշարժ պատմությամբ. Մխիթարյանները 19-րդ դարում Վիեննայում հիմնել են տպարան և առանձին գրաձուլարան, որտեղ ձուլվել են հայերեն, լատիներեն և այլ լեզուների նոր տառատեսակներ։ Այստեղ կարելի էր շարել և տպագրել 50 լեզվով գրականություն։ Մկրտիչ Ա. Խրիմյանը` Խրիմյան Հայրիկը, տառաձուլական մեքենան ձեռք է բերել Մխիթարյաններից, օգտագործել Վարագա վանքի տպարանում։ Ավելի ուշ այն տեղափոխվել է էջմիածին, իսկ խորհրդային տարիներին օգտագործվել Երևանի թիվ 1 տպարանում։ 1960թ. մեքենան հանգրվանել է Երևանի պատմության թանգարանում։ Նույնպիսի ճանապարհ է անցել տպագրական մեքենան, որով 1913թ. տպագրվել է <<Խոսք>> թերթը` Արշավիր Մելիքյանի խմբագրությամբ։

 

1938թ. Երևանի պատմության թանգարանի բակում հայ անվանի նկարիչներ Մ. Սարյանի, Փ. Թերլեմեզյանի, Ս. Առաքելյանի, Գ. Գյուրջյանի ջանքերով կազմակերպվել է Երևանին նվիրված ցուցահանդես, որի ավարտից հետո ցուցադրված աշխատանքները նվիրվել են թանգարանին` հարստացնելով նրա կերպարվեստի ֆոնդը։ Այս կտավները, գեղարվեստական մեծ արժեք ներկայացնելով հանդերձ, ունեն նաև վավերագրական մեծ նշանակություն։

A
Posted in Ճամփորդություններ, Մաթեմատիկա

Ճամփորդություն

Ուրբաթ օրը  մենք ընկեր Գրետայի և ընկեր Լիաննայի հետ մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խմբով գնացինք Էջմիածին։ Առաջինը մենք գնացինք   Սուրբ Հռիփսիմե եկեղեցի և մոմ վառեցինք ու երգեցինք սուրբ երգեր։ Հետո գնացինք Մայր տաճար,բայց եկեղեցին վերանորոգվում էր։ Իսկ hետո մենք միասնական նախաճաշեցինք։ Դրանից հետո գնացինք Ակնալճի դպրոց, այնտեղ  մաթեմատիկական ֆլեշմոբ կազմեցինք։ Ֆլեշմոբից հետո մեզ սովորողները հյուրասիրություն արեցին ու միասին նկարվեցինք։ Դրանից հետո <<Մեծամոր>> թանգարան գնացինք ։ Թանգարանում շատ հետաքրքիր հնադարյան իրեր կաին:Ճամփորդությունը ինձ շատ դուր եկավ։Ես շնորհակալություն եմ ուղում խնդրեմ ընկեր Գրետային,որ մեզ այսպիսի հիանալի ճանթորդություն մեզ տարավ:

Posted in Մայրենի, Uncategorized

Հասուն արտ

Արտըս ոսկո՜ւն է…
Նըման բոցերու
Ցորենն է բըռնկեր`
Առանց այրելու:

Արտըս ոսկո՜ւն է…
Երկինքն է կըրակ.
Հողը խորխոլած
Ծըղոտներուն տակ:

Արտըս ոսկո՜ւն է…
Քառաշար հասկեր
Քառաշար սաթով
Արև՛ են հագեր:

Արտըս ոսկո՜ւն է…
Բոռ, մեղու, պիծակ,
Քիստերուն մեջեն
Կ’անցնին զերդ փայլակ:

Արտըս ոսկո՜ւն է…
Մերթ կ’ելլե, հովեն,
Դեղձանիկ մը, թի՛ռ,
Ոսկեծուփ ծովեն:

Օրո՜ր, ոսկո՛ւն արտ,
Օ՜ր տուր, հասո՛ւն արտ,
Գամ ոսկիդ հնձեմ
Մանգաղով արծաթ:

Posted in Անգլերեն, Uncategorized

English

My family
Hello
I am Syuzi.
I have a father.His name is David.
I have a mother.Her name is Narine.
I have a sister.Her name is Meri.
I have a dog.Her name is Ledi.
My house
We have three rooms in our house.There are two bedrooms, a living-room, a kitchen, a bathroom, a toilet, and a hall in our house.
My living-room
I have a nice living-room.There is a table in the living-room.There is a carpet on the floor.There is a TV set in the living-room.There is a sofa in the living-room.There is a chair in the living-room.There is a pillow on the sofa.
Posted in Հայրենագիտություն, Uncategorized

Մխիթար Սեբաստացի

1676 թվականի Հունվարի 17-ին, Սեբաստյա քաղաքում ծնվեց Մանուկը` Պետրոսի և Շահրիստանի զավակը: Հետագա տարիներին նա իր ծնողների շնորհիվ ստացավ բարձրորակ կրթություն, որը իրեն կպատրաստեր հետագայում ընտանեկան առևտուրը շարունակելու համար:

Դեռ վաղ տարիքից Մանուկը երազում էր դառնալ քահանա:

Նա գտավ մի ընկեր, որի հետ փախան դեպի լեռները, որտեղ ապրեցին որպես ճգնավորներ:

Մանուկի ծնողները գտան նրանց և նրան տարան տուն: Այս պատահարի մասին տեղեկանալով` մոտակա վանքի` Սուրբ Նշանի վանահայրը, Մանուկին առաջարկեց վանքում հասարամ էր վանականի կյանքով: Նրա այցելությունների նպատակը նույն տանը ապրող քահանայի հետ զրուցելն էր, ով իրեն շատ բան սովորեցրեց վանական կյանքի մասին