Posted in Իրավունք

Վճռաբեկ դատարան

Աշխատակազմ և դատավորներ

Վճռաբեկ դատարանի նախագահ ։ Լիլիթ Զելիմի Թադևոսյան (Ծնվել է 1978 թվականին՝ Երևան քաղաքում:)

Կրթությունը

1993 թվականին ոսկե մեդալով ավարտել է Երևանի թիվ 182 ռուսական միջնակարգ դպրոցը։

1998 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Նույն թվականին ընդունվել և 2001 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան:

2001 թվականին Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և նրան շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2006 թվականից մինչև 2010 թվականը հանդիսացել է Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ Մոսկվայի պետական համալսարանի դոկտորանտ:

2010 թվականին նույն համալսարանի գիտական խորհրդում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն, և Ռուսաստանի Դաշնության բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից նրան շնորհվել է իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

Իրավաբանական գիտությունների թեկնածուի դիպլոմը հավաստագրվել է Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության ոլորտում հսկողության դաշնային ծառայության կողմից, իսկ իրավաբանական գիտությունների դոկտորի դիպլոմը՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից:

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի գիտական խորհրդի 2017թ. փետրվարի 17-ի որոշմամբ Լ․Թադևոսյանին շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում:

Քրեական պալատի նախագահ ։ Համլետ Նորիկի Ասատրյան

Ծնվել է 1968 թվականին Երևան քաղաքում։1993 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

Այլ տեղեկություններ

1986 թվականից մինչև 1988 թվականը ծառայել է ԽՍՀՄ սահմանապահ զորքերում:

2009 թվականից դասավանդել է Դատական դպրոցում, 2014 թվականից՝ Արդարադատության ակադեմիայում,

2014 թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ նախագահի հրամանագրով, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, դատական համակարգի զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

2014 և 2017 թվականներին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ,

2017 թվականից դասավանդում է Փաստաբանական դպրոցում, 2020 թվականից Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի անդամ է,

2018 թվականից Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի անդամ է:

2020 թվականի հուլիսի 31-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամ՝ 4 տարի ժամկետով:

Քաղաքացիական պալատի նախագահ ։ (Քաղաքացիական պալատի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար) Գոռ Գագիկի Հակոբյան

Ծնվել է 1972 թվականին Երևան քաղաքում։1990 թվականից մինչև 1995 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

Աշխատանքային փորձ

995 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Ազգային ժողովի իրավաբանական վարչությունում։

1999 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր։

2006 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր:

2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2010 թվականի հոկտեմբերի 11-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր։

Հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության կազմի նախագահ ։ Արթուր Ռազմիկի Դավթյան

Ծնվել է 1975 թվականի հունիսի 8-ին ք․ Երևանում։

1992 թվականին ավարտել է Երևանի Ձերժինսկու անվան թիվ 20 միջնակարգ դպրոցը:

1997 թվականին ավարտել է Երևանի «Վարդանանց» համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

2005 թվականին ավարտել է Երևանի «Գլաձոր» համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

2022 թվականին ավարտել է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

2020 թվականից հանդիսանում է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի հայցորդ։

Վարչական պալատի նախագահ ։ (Վարչական պալատի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար) Ռուզաննա Սուրիկի Հակոբյան

Ծնվել է 1967 թվականին Երևան քաղաքում։1984 թվականից մինչև 1989 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում:

Աշխատանքային փերձ

1990 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Լենինյան շրջանի ժողդատարանում՝ որպես խորհրդատու:

1999 թվականից մինչև 2002 թվականն աշխատել է ՀՀ փաստաբանների միության Երևան քաղաքի Արաբկիրի համայնքի փաստաբանական գրասենյակում՝ որպես փաստաբան:

2002 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ տնտեսական դատարանի դատավոր:

2008 թվականից մինչև 2015 թվականն աշխատել է ՀՀ Վարչական դատարանի դատավոր:

2015 թվականի փետրվարի 5-ից ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր։

2018թ. մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ:

ԲԴԽ-40-Ո-108 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի հոկտեմբերի 4-ի հրամանագրով նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ՝ վեց տարի ժամկետով:

Դատավորներ

Լիլիթ Զելիմի Թադևոսյան
Ելիզավետա Ռեմիկի Դանիելյան
Արթուր Վլադիմիրի Պողոսյան
Սերժիկ Սերգեյի Ավետիսյան
Սամվել Վլադիմիրի Օհանյան
Տիգրան Ռաֆիկի Պետրոսյան
Արտակ Հակոբի Բարսեղյան
Էդգար Ռազմիկի Սեդրակյան
Արսեն Սամվելի Մկրտչյան
Լիպարիտ Ռոբերտի Մելիքջանյան
Սերգեյ Դիմիտրիի Չիչոյան
Կարեն Ալբերտի Բիշարյան
Արտակ Արտաշեսի Կրկյաշարյան
Արման Աշոտի Կուրեխյան
Արթուր Ռազմիկի Դավթյան
Գևորգ Վանիկի Գյոզալյան
Արման Ռազմիկի Թովմասյան
Քրիստինե Պատվականի Մկոյան
Հովսեփ Լևոնի Բեդևյան
Լիանա Օնիկի Հակոբյան

Վճռաբեկ դատարանի 10-ամյակին նվիրված հայկական հուշադրամի դարձերեսը, 2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Հայաստանի բարձրագույն դատական ատյանը (բացի սահմանադրական արդարադատության հարցերից), որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը։ Վճռաբեկ դատարանի լիազորությունները սահմանվում են Հայաստանի Սահմանադրությամբ և օրենքով։ Հայաստանում գործում է մեկ Վճռաբեկ դատարան, որի նստավայրը գտնվում է Երևան քաղաքում։

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐ

Վճռաբեկ դատարանի գործունեության նպատակն է ապահովել օրենքի միատեսակ կիրառությունը, ճիշտ մեկնաբանությունը և նպաստել իրավունքի զարգացմանը։ Վճռաբեկ դատարանը բողոքի հիման վրա օրենքով նախատեսված դեպքերում և կարգով վերանայում է վերաքննիչ և վարչական դատարանների դատական ակտերը։ Վճռաբեկ դատարանի ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման

ԿԱՌՈՒՑՎԱՑՔ

Ներկայումս Վճռաբեկ դատարանը կազմված է դատարանի նախագահից, քրեական պալատից և քաղաքացիական և վարչական պալատից։ Քրեական պալատը կազմված է պալատի նախագահից և հինգ դատավորից, քաղաքացիական և վարչական պալատը՝ պալատի նախագահից և ինը դատավորից։

ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Վճռաբեկ դատարանը գլխավորում է Վճռաբեկ դատարանի նախագահը, ով իրականացնում է Վճռաբեկ դատարանի պալատի նախագահին և դատավորին օրենքով վերապահված բոլոր լիազորությունները։ Վճռաբեկ դատարանի նախագահը՝
1.ապահովում է Վճռաբեկ դատարանի բնականոն գործունեությունը.
2.հրավիրում և վարում է Վճռաբեկ դատարանի նիստերը.
3.ՀՀ պաշտոնական տեղեկագրում հրապարակման է ուղարկում Վճռաբեկ դատարանի որոշումները.
4.Վճռաբեկ դատարանի դատավորներին, օրենքով սահմանված կարգով, տրամադրում է արձակուրդ.
5.վերահսկում է Վճռաբեկ դատարանի աշխատակազմի գործունեությունը.
6.ներկայացնում է Վճռաբեկ դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում. 7.օրենքով նախատեսված դեպքերում և կարգով կարգապահական վարույթ է հարուցում Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի կամ պալատի դատավորի նկատմամբ.
8.վարում է Արդարադատության խորհրդի նիստերը.
9.իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ։

Վճռաբեկ դատարանի յուրաքանչյուր դատավորի համար նախատեսված են ավագ օգնականի և օգնականի մեկական հաստիքներ, որոնք օժանդակում են դատավորին իր լիազորությունների կատարման ընթացքում։ Դատավորի ավագ օգնականը նախապատրաստում է դատական ակտերի նախագծերը, ինչպես նաև իրականացնում է դատավորի այլ հանձնարարություններ։

Վճռաբեկ դատարանն ունի աշխատակազմ, որը ՀՀ Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումն է և կոչված է ապահովելու դատարանի բնականոն գործունեությունը։ Աշխատակազմի իրավական վիճակն ու գործունեության կարգը սահմանվում են ՀՀ օրենքներով, աշխատակազմի կանոնադրությամբ, հիմնադրի որոշումներով (հրամաններով) և այլ իրավական ակտերով։

Դատարանի համակարգում կարևոր գործառույթ է իրականացնում Իրավական փորձաքննությունների վարչությունը։ Վերջինս իրականացնում է դատական ակտերի, որոշումների, և դատարանի այլ փաստաթղթերի նախնական փորձաքննություն և դրանց վերաբերյալ տալիս իր մասնագիտական կարծիքը։

Վճռաբեկ դատարանի աշխատակազմում գործում են Քրեական պալատի, ինչպես նաև Քաղաքացիական և վարչական պալատի գրասենյակներ, որոնք ստանում են դատարանի համապատասխանաբար Քրեական և Քաղաքացիական ու վարչական պալատներ ներկայացվող բոլոր փաստաթղթերը և դատական գործերը, ապահովում են փաստաթղթերի և գործերի գրանցումներն ու հանձնում հասցեատերերին, ստանում վերոնշյալ պալատներից առաքվող բոլոր փաստաթղթերը և դատական գործերը, գրանցում ու առաքում դրանք և այլն։

Վճռաբեկ դատարանի Ընդհանուր բաժինն իրականացնում է դատարանի նախագահին, ՀՀ դատական դեպարտամենտին և Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարին հասցեագրված փաստաթղթերի արդյունավետ փաստաթղթաշրջանառությունը և ապահովում գործավարության կազմակերպումը, ստանում է դատարան ներկայացվող փաստաթղթերը և դատական գործերը, ապահովում է փաստաթղթերի և գործերի գրանցումներն ու հանձնում հասցեատերերին և այլն։

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյանը, բացի սահմանադրական արդարադատության հարցերից, ՀՀ վճռաբեկ դատարանն է, որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը։

Վճռաբեկ դատարանի գործունեության նպատակն է ապահովել օրենքի միատեսակ կիրառությունը, ճիշտ մեկնաբանությունը և նպաստել իրավունքի զարգացմանը։ Վճռաբեկ դատարանը բողոքի հիման վրա օրենքով նախատեսված դեպքերում և կարգով վերանայում է վերաքննիչ և վարչական դատարանների դատական ակտերը։ Վճռաբեկ դատարանի ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Վճռաբեկ դատարանը կազմված է դատարանի նախագահից, քրեական պալատից և քաղաքացիական և վարչական պալատից։ Քրեական պալատը կազմված է պալատի նախագահից և հինգ դատավորից, քաղաքացիական և վարչական պալատը՝ պալատի նախագահից և ինը դատավորից։ Հայաստանի Հանրապետությունում գործում է մեկ Վճռաբեկ դատարան, որի նստավայրը գտնվում է Երևան քաղաքում։

ՀՀ վճռաբեկ դատարանի հետ համագործակցում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը:

Posted in русский язык 9

Урок 23

1.Спишите, раскрывая скобки.

  1. Желтые шустрые огоньки вырвались из-под сизого дыма. 2. По-над Доном сад цветет. 3. Темные глаза смотрели из-под бровей сурово. 4. По-над рекой сквозь едкий дым они проходят на рассвете. 5. Ввиду скорого окончания плавания настроение команды сделалось веселым. 6. Трудно было понять, какое удобство имел в виду столяр, загибая так немилосердно спинки стульев. 7. Телеграфные столбы потом опять показывались в лиловой дали в виде маленьких палочек. 8. В виде этом много ярких красок. 9. Письма стали чем-то вроде моего дневника. 10. В роде бояр Старицких были выходцы и из других фамилий. 11. Вслед за тем показалась гостям шарманка. 12. Ваш хор выступит за тем артистом, который стоит у рояля. 13. По мере надобности он подливал воды в кастрюлю. 14. Посреди обширных трудов своих он не переставал осведомляться о своем любимце. 15. Сговорившись насчет завтрашнего дня, они распростились. 16. Все эти доходы переведите на счет нашей бригады. 17. Незнакомец с удивлением посмотрел ему вслед. 18. Охотники осторожно, след в след шли за волком. 19. С грустью он посмотрел вслед поезду. 20. Рассудку вопреки, наперекор стихиям… . 21. Он всегда действовал наперекор.

2.Спишите, раскрывая скобки. Вместо точек на конце слов поставьте нужные буквы.

  1. В течение дня Хорь не раз заговаривал со мною. 2. В течении военных событий произошли резкие изменения. 3. Иногда на базаре какая-нибудь барыня давала Ванюше свою корзину и платила ему пятак за то, что он в продолжение часа таскал за ней по базару эту корзину. 4. О судьбе героев автор обещал рассказать в продолжении романа. 5. Вследствие подчиненного положения Якова в пансионате товарищи обращались с ним небрежно. 6. В следствие по делу арестованного вмешались представители общественных организаций. 7. Впоследствии я узнал, что не только наводнение являлось причиной нашей задержки. 8. В течение всей дороги Касьян сохранял упрямое молчание. 9. Она повторяла свою роль на ходу, низко кланялась и несколько раз потом качала головою наподобие глиняных котов. 10. Вследствие какой-то задержки в пути лошади отстали. 11. В продолжение всего лета он раза два-три в неделю приезжал к нам.

3. Раскрывая скобки, вставьте пропущенные буквы.

I. Вследствие ранения Ибрагим носил повязку. 2. Мне было лет двадцать пять, когда я начинал писать что-то вроде воспоминаний. 3. В продолжение дороги мы два раза переехали через реку. 4. Признаюсь, сколько я ни старался различить вдалеке что-нибудь наподобие лодки, но безуспешно. 5. Хромой старичишка вышел из-за шалаша в углу огорода и закричал на Герасима. 6. В течение двадцати лет сряду изъездил я Россию по всем направлениям. 7. Темные глаза смотрели из-под бровей сурово. 8. Я вынул из чемодана и показал золотой медальон в виде сердечка. 9. По-над рекой сквозь едкий дым они проходят на рассвете. 10. Катер пошел со специальным заданием, и ввиду бурной погоды за него беспокоились. 11. Воронин хотел было спросить насчет завтрака, но промолчал. 12. В связи с эвакуацией работа на заводе приостановилась.

Posted in Uncategorized

Խեղճուկրակ արաբը

Խոսրով քեռիս, ինքը զայրացկոտ և արտակարգ տխուր մարդ, մի տարի բարեկամացավ հին երկրից գաղթած կարճահասակ մարդու հետ, որ ներքուստ ժայռի նման հանդարտ էր, և որի տխրությունը արտահայտվում էր ծնկից փոշու հատիկ թռցնելով ու երբեք չխոսելով։

Այս մարդը արաբ էր, անունը՝ Խալիլ։ Ութ տարեկան տղայից խոշոր չէր նա, բայց, ինչպես իմ Խոսրով քեռին, շատ խոշոր բեղեր ուներ։ Վաթսունը անց էր հավանաբար։ Չնայած բեղերին, սակայն, նա հոգով ավելի երեխայի, քան հասուն մարդու նման լինելու տպավորություն էր թողնում։ Աչքերը երեխայի աչքեր էին, բայց ասես լցված էին տարիների հուշերով, երկար տարիների, որոնց ընթացքում բաժանված էր եղել խորապես սիրելի բաներից, ինչպես գուցե իր բնիկ երկրից, իր հորից, մորից, եղբորից, իր ձիուց կամ մի որևէ այլ բանից։ Գլխի մազերը փափուկ էին, խիտ, այնքան սև, որքան եղել էին միշտ, և ձախ կողմից բաժուկ արած, ճիշտ այնպես, ինչպես հին երկրից դեռ նոր Ամերիկա գաղթած ծնողները սովորեցնում էին իրենց փոքր տղաներին։ Նրա գլուխն իրոք որ դպրոցականի գլուխ էր, բացի բեղերից. այդպիսին էր նաև մարմինը, բացի լայն ուսերից։ Անգլերեն չգիտեր, միայն մի քիչ թուրքերեն էր խոսում, մի քանի բառ քրդերեն և շատ քիչ հայերեն, բայց բերանն էլ հազիվ էր բացում ընդհանրապես։ Ու երբ բացեր, խոսում էր մի ձայնով, որ ասես ոչ այնքան իրենից էր գալիս՝ որքան հին երկրից։ Նաև խոսում էր այնպես, որ կարծես թե խոսելու անհրաժեշտությունը ցավ էր պատճառում իրեն, կարծես թե սրտաճմլիկ բան է, որ մարդ աշխատի արտահայտել այն, ինչ երբեք չի կարելի արտահայտել, կարծես թե իր ամեն մի ասածը կարող էր միայն ավելացնել այն վիշտը, որ արդեն կար իր մեջ։

Թե ինչպես էր նա շահել իմ Խոսրով քեռու համակրանքը, մի մարդու, որ գեթ մի բան ուներ ասելու, այնպես էլ մեզանից ոչ ոք չիմացավ երբևիցե։ Մարդ քիչ բան է իմանում միշտ խոսող մարդկանցից, էլ ուր մնաց իմանա նրանցից, ովքեր հազիվ են մեկ֊մեկ շրթունքները շարժում, այն էլ միայն հայհոյելու համար կամ պահանջելու, որ մի ուրիշը դադարի խոսելուց, ինչպես իմ Խոսրով քեռին էր։ Խոսրով քեռիս հավանաբար «Արաքս» սրճարանում էր հանդիպել արաբին։

Խոսրով քեռիս իր բարեկամներին ու թշնամիներին ջոկում էր նրանց թավլի խաղալու եղանակից։ Ամեն տեսակ խաղ մարդկային վարմունքի քննությունն է լարված վիճակում, ու թեև Խոսրով քեռիս աշխարհի ամենավատ տարվողն էր, բայց արհամարհում էր որևէ այլ մարդու, որ տարվելիս շենք֊շնորհք չէր պահում իրեն։

— Ի՞նչ ես ախուվախ անում,— գոռում էր նա այդպիսի տարվողի երեսին։— Եղած֊չեղածը խաղ չէ՞։ Կյա՞նքդ ես կորցնում դրանով։

Ինքը, երբ տարվում էր, կորցնում էր իր կյանքը, բայց չէր կարող պատկերացնել, որ ուրիշ որևէ մեկը իր նման խոր ընկալեր խաղի խորհուրդը։ Իրեն հարցնեիր՝ ուրիշների համար խաղը միայն խաղ էր։ Իր համար, սակայն, խաղը ճակատագիր էր՝ սեղանին դրված խաղատախտակի վրա, որի մյուս կողմը մի որևէ աննշան մարդ շրխկացնում էր զառերը, թուրքերեն խոսքեր ասում դրանց, շողոքորթում, փսփսում, գոռում և ուրիշ շատ ձևերով ստորանում դրանց առաջ։

Խոսրով քեռիս արհամարհում էր զառերը, իր անձնական թշնամիները համարում և երբեք չէր խոսում դրանց հետ, շպրտում էր պատուհանից դուրս կամ սենյակի ծայրը, խաղատախտակն էլ սեղանից դեն հրում։

— Շունե՛ր,— գոռում էր նա։

Եվ հետո, մոլեգնած, մատը տնկում էր հակառակորդին ու բղավում.

— Իսկ դո՞ւ։ Հայրենակի՜ցս։ Չես էլ ամաչում։ Ստորանում ես դրանց առաջ։ Պաղատո՜ւմ ես։ Ե՛ս եմ ամաչում քո տեղը։ Թքե՛լ եմ շների վրա։

Բնական է, ոչ ոք երկրորդ անգամ թավլի չէր խաղում Խոսրով քեռուս հետ։

Այս սրճարանը իր ժամանակին մեծ համբավ ու կշիռ ունեցող վայր էր։ Այսօր էյ նույնն է, թեպետ քսան տարի առաջ հաճախորդներից շատերը մահացել են։

Մեծ մասամբ հայերն էին հաճախում այնտեղ, բայց գալիս էին նաև ուրիշները։ Բոլոր նրանք, ովքեր հիշում էին հին երկիրը։ Բոլոր նրանք, ովքեր հին երկիրը սիրում էին։ Բոլոր նրանք, ովքեր հին երկրում թավլի էին խաղացել կամ սկամբիլ թղթախաղը։ Բոլոր նրանք, ովքեր ճաշակել էին հին երկրի կերակուրը, գինին, ռաքըն ու փոքրիկ բաժակներով սուրճը կեսօրից հետո։ Բոլոր նրանք, ովքեր սիրում էին երգերն ու պատմությունները։ Եվ բոլոր նրանք, ովքեր սիրում էին լինել ընտանի բույր ունեցող մի վայրում, հայրենիքից հազարավոր մղոններ հեռու։

Խոսրով քեռիս առավելապես կեսօրից հետո ժամը երեքի մոտ էր մտնում սրճարան։ Մի րոպե կանգնում էր, հայացքը ման ածում մարդկանց վրա, հետո առանձին նստում էր մի անկյունում։ Սովորաբար մեկ ժամ նստում էր անշարժ, ապա դուրս գնում սոսկալի բարկացած, թեև ոչ ոք նրան մի բառ անգամ չէր ասել։

— Խե՜ղճ տղաներ,— ասում նա։— Խեղճուկրա՜կ որբեր։

Խեղճուկրակ… Անկարելի է այս մի բառը անգլերեն թարգմանել։ Չկա սակայն ավելի վշտալի բան կյանքում և աշխարհում, քան խեղճուկրակը։

Շատ հավանաբար մի օր, այս սրճարանում նստած, Խոսրով քեռիս նկատել էր կարճահասակ արաբին և տեսել, որ արժանավոր մարդ է։ Գուցե մարդը նստած թավլի խաղալիս էր եղել, իր լայն ուսերը խաղատախտակից վեր պահած, երեխայի իր գլուխը տխուր բռնած, հասկացող ու վշտոտ արտահայտությամբ, և գուցե խաղից հետո, երբ նա վեր էր կացել ու կանգնել, Խոսրով քեռիս տեսել էր, որ նա երեխայի հասակ ունի։

Գուցե նույնիսկ մարդը սրճարան էր եկել և, չճանաչելով Խոսրով քեռուս, մի խաղ թավլի խաղացել նրա հետ, տարվել էր, բայց չէր գանգատվել, հասկացել էր իրոք, թե ով է իմ Խոսրով քեռին, թեև մարդ բան չէր ասել նրան։ Գուցե նույնիսկ արաբը չէր աղաչել զառերին։

Ինչ էլ որ էր նրանց բարեկամության հիմքը, ինչպիսի փոխհասկացողություն էլ որ կար երկուսի միջև, ինչպես էլ որ հաղորդվում էին իրար, համենայն դեպս, մերթ ընդ մերթ միասին գալիս էին մեր հյուրասենյակը և բարի էին գալիս։

Առաջին անգամ երբ արաբին բերեց մեր տունը, Խոսրով քեռիս հարկ չհամարեց նրան ներկայացնել։ Մայրս ենթադրեց, որ արաբը մեր հայրենակիցն է, գուցե հեռավոր մի ազգական, թեև նա մի քիչ ավելի թուխ էր, քան մեր ցեղի անդամների մեծ մասը, և ավելի կարճահասակ։ Դա կարևոր չէր անշուշտ, մի ժողովրդի հմայքն էր միայն, ուրիշ ոչինչ. տեսակը. այն հատկությունը, որով մարդս մարդկային է դառնում և արժանի՝ ժամանակի մեջ հարատևելու։

Այդ առաջին օրը մայրս մի տասը անգամ խնդրեց նրան իր տանն զգալ իրեն, ու հետո միայն արաբը նստեց։

«Խո՞ւլ է արդյոք»,— մտածեց մայրս։

Չէ, պարզ երևում էր, որ խուլ չէ, այնքան ուշադիր լսում էր։

Գուցե չէր հասկանում մեր բարբառը։ Մայրս հարցրեք՝ ո՞ր քաղաքից է։ Նա չպատասխանեց, միայն փոշի թռցրեց իր բաճկոնի թևից։ Հետո մայրս թուրքերեն ասաց.

— Հա՞յ եք։

Այս մեկն արաբը հասկացավ. թուրքերեն պատասխանեց, որ արաբ է։

— Խեղճուկրակ որբ,— շշնջաց Խոսրով քեռիս։

Մայրս մի րոպե մտածեց, թե արաբը կուզենար խոսել, բայց շուտով հայտնի եղավ, որ նրան էլ, ինչպես իմ Խոսրով քեռուն, ոչինչ այնքան չէր դառնացնում, որքան խոսելը։ Անհրաժեշտ լիներ, կարող էր խոսել, բայց ճիշտն այն է, որ պարզապես ասելու բան չկար։

Մայրս ծխախոտ ու սուրճ բերեց երկուսին և ինձ նշան արեց, որ դուրս գամ։

— Ուզում են խոսել,— ասաց նա։

— Խոսե՞լ,— ասացի։

— Ուզում են առանձին լինել,— ասաց մայրս։

Ես ճաշասենյակում նստեցի սեղանի առաջ և սկսեցի թերթել «Սեթըրդեյ իվնինգ փոստի» մի հին օրինակ, որն արդեն անգիր գիտեի, հատկապես նկարները. ավտոմեքենաներ, որոնց շուրջ կանգնել են նորաձևության սիրահար մարդիկ. գրպանի լապտերներ, որոնք լույս են գցում մութ անկյուններին. սեղաններ՝ ապուրի ամաններով, որոնցից գոլորշի է բարձրանում. երիտասարդներ, որոնք վերջին մոդայի պատրաստի կոստյում ու վերնազգեստ են հագել. և ամեն տեսակի այլ նկարներ։

Բայց երևի արագ էի դարձնում էջերը։

Խոսրով քեռիս գոռաց.

— Կամաց, օղո՛ւլ, կամաց։

Ես ճիշտ վայրկյանին հյուրասենյակ նայեցի ու տեսա, որ արաբը ծնկից փոշի է թռցնում։

Նրանք մեկ ժամ նստեցին հյուրասենյակում, հետո արաբը քթով շատ խորունկ շունչ քաշեց և առանց բառ ասելու թողեց գնաց։

Ես հյուրասենյակ մտա ու նստեցի այնտեղ ուր արաբն էր նստել։

— Կամա՛ց,— ասաց Խոսրով քեռիս։

— Է՜, ի՞նչ է նրա անունը,— ասացի։

Խոսրով քեռիս այնպես ջղայնացավ, որ չգիտեր ինչ աներ։ Այնպես կանչեց մորս, որ կարծես իրեն սպանում էին։

— Մարիա՜մ,— բղավեց նա։— Մարիա՜մ։

Մայրս շտապ հյուրասենյակ վազեց։

— Ի՞նչ կա,— ասաց նա։

— Դուրս արա սրան, խնդրում եմ,— ասաց Խոսրով քեռիս։

— Ի՞նչ է պատահել։

— Ուզում է արաբի անունն իմանալ։

— Լավ, ի՞նչ կա որ,— ասաց Մայրս։ Երեխա է։ հետաքրքրվում է։ Ասա։

— Հասկացա՜նք,— տնքաց Խոսրով քեռիս։— Դո՜ւ էլ։ Իմ հարազա՜տ քույրս։ Իմ խե՜ղճուկրակ քույրիկս։

— Է լավ, ի՞նչ է արաբի անունը,— ասաց մայրս։

— Չե՜մ ասի,— ասաց Խոսրով քեռիս։— Պրծա՛վ։ Չե՛մ ասի։

Նա վեր կացավ ու գնաց տնից։

— Չգիտի մարդու անունը,— բացատրեց մայրս։— Իսկ դու իզուր ես նրան ջղայնացնում։

Երեք օր հետո, երբ Խոսրով քեռիս և արաբը մեր տունը եկան, ես հյուրասենյակում էի։

Խոսրով քեռիս ուղիղ ինձ մոտեցավ ու ասաց.

— Նրա անունը Խալիլ է։ Դե հիմա դուրս գնա։

Ես տնից դուրս ելա և բակում սպասեցի, որ իմ զարմիկներից մեկն ու մեկը գա։ Անցավ տասը րոպե, ոչ ոք չեկավ, և ես գնացի Մուրադ զարմիկիս տունը, ամբողջ մեկ ժամ նրա հետ վիճեցի, թե մեզանից ով է ավելի ուժեղ լինելու հինգ տարի հետո։ Երեք անգամ ըմբշամարտի բռնեցինք ու երեք անգամ պարտվեցի, բայց մեկ անգամ գրեթե հաղթանակ պիտի տանեի։

Երբ տուն վերադարձա, երկու բարեկամները գնացել էին արդեն։ Տան ետևից ուղիղ հյուրասենյակ վազեցի, բայց նրանք այնտեղ չէին։ Միայն նրանց հոտը կար սենյակում և ծխախոտի հոտը։

— Ինչի՞ մասին խոսեցին,— հարցրի մորս։

— Մտիկ չարեցի,— ասաց մայրս։

— Խոսեցի՞ն որ,— ասացի։

— Չգիտեմ,— ասաց մայրս։

— Չխոսեցին,— ասացի ես։

— Ոմանք, երբ ասելու բան ունեն, խոսում են,— ասաց մայրս,— ոմանք էլ չեն խոսում։

— Ինչպե՞ս կարող ես խոսել, եթե բերանդ չես էլ բացում,— ասացի։

— Կխոսես առանց բառերի։ Մենք միշտ խոսում ենք առանց բառերի։

— Ուրեմն բառերն ինչի՞ են պետք։

— Շատ անգամ այնքան էլ պետք չեն։ Շատ անգամ պետք են միայն նրա համար, որ բուն ասելիքդ ծածկես կամ էլ թաքցնես այն, ինչ չես ուզում ուրիշներն իմանան։

— Իսկ նրանք խոսո՞ւմ են,— ասացի։

— Կարծում եմ՝ այո,— ասաց մայրս։— Հենց նստում սուրճ են խմում և սիգարետ ծխում։ Բերանները երբեք չեն բացում, բայց անընդհատ խոսում են։ Իրար հասկանում են և կարիք չունեն բերանները բացելու։ Թաքցնելու բան չունեն։

— Եվ իրոք գիտե՞ն, թե ինչի մասին են խոսում,— ասացի։

— Անշուշտ,— ասաց մայրս։

— Ինչի՞ մասին,— ասացի։

— Չգիտեմ ինչ ասեմ քեզ,— ասաց մայրս,— որովհետև բառերի մեջ չէ նրանց խոսածը։ Բայց իրենք գիտեն։

Մի ամբողջ տարի Խոսրով քեռիս ու արաբը մերթ ընդ մերթ գալիս էին մեր տուն և նստում հյուրասենյակում։ Երբեմն մեկ ժամ էին նստում, երբեմն՝ երկու։

Մի անգամ Խոսրով քեռիս հանկարծ գոռաց արաբին. «Ուշ մի՛ դարձրու դրան, ասում եմ քեզ», թեև արաբը ոչինչ չէր ասել։

Բայց առհասարակ բոլորովին չէին խոսում, մինչև հասնում էր գնալու ժամանակը։ Հետո Խոսրով քեռիս հանգիստ ասում էր՝ «Խե՜ղճուկրակ որբեր» և արաբը ծնկից փոշի էր թռցնում։

Մի օր, երբ Խոսրով քեռիս առանձին եկավ, ես հանկարծ անդրադարձա, որ արաբը մի քանի ամիս չէր այցելել մեր տունը։

— Ո՞ւր է արաբը,— ասացի։

— Ի՞նչ արաբ,— ասաց Խոսրով քեռիս։

— Խեղճուկրակ արաբը, որ քեզ հետ գալիս էր այստեղ,— ասացի։— Ո՞ւր է։

— Մարիա՜մ,— գոռաց Խոսրով քեռիս։

Սարսափած կանգնել էր։

«Օհո՜,— մտածեցի։— Ի՞նչ պատահեց նորից։ Ի՞նչ արեցի որ»։

— Մարիա՜մ,— գոռաց նա։— Մարիա՜ մ։

Մայրս հյուրասենյակ եկավ։

— Ի՞նչ կա,— ասաց։

— Խնդրում եմ,— ասաց Խոսրով քեռիս։— Քո տղան է։ Դու իմ քույրիկն ես։ Խնդրում եմ, դուրս արա նրան։ Ամբողջ հոգով նրան սիրում եմ։ Ամերիկացի է։ Այստեղ է ծվել։ Մի օր մեծ մարդ է դառնալու։ Տարակույս չունեմ։ Խնդրում եմ, դուրս արա նրան։

— Ինչո՞ւ, ի՞նչ կա,— ասաց մայրս։

— Ինչ կա՛, ինչ կա՛։ Խոսում է։ Հարցեր է տալիս։ Սիրում եմ նրան։

— Արա՛մ,— ասաց մայրս։

Ես կանգնած մնում էի, և եթե Խոսրով քեռիս ինձ վրա բարկացել էր, ես ավելի էի բարկացել նրա դեմ։

— Ո՞ւր է արաբը,— ասացի։

Խոսրով քեռիս, հուսահատ, մատով ցույց տվեց ինձ մորս։ «Ահա՛ քեզ,— ասում էր նրա այդ շարժումը։— Քո տղան։ Իմ քեռորդին։ Իմ միսն ու արյունը։ Տեսա՞ր։ Մենք բոլորս խեղճուկրակ որբեր ենք։ Բոլորս, բացի նրանից»։

— Արա՛մ,— ասաց մայրս։

— Լավ, եթե չխոսես,— ասացի,— բան չեմ հասկանա։ Ո՞ւր է արաբը։

Խոսրով քեռիս առանց բառ ասելու գնաց տնից։

— Արաբը մեռել է,— ասաց մայրս։

— Ե՞րբ ասաց քեզ,— հարցրի։

— Ոչինչ չասաց ինձ։

— Ուրեմն ինչպե՞ս իմացար,— ասացի։

— Էլ չգիտեմ ինչպես,— ասաց մայրս,— բայց մեռել է։

Նորից Խոսրով քեռիս օրերով չայցելեց մեր տունը։ Մի որոշ ժամանակ մտածեցի, թե նա էլ երբեք չի գալու։ Երբ վերջապես եկավ, հյուրասենյակում կանգնեց գլխարկը գլխին և ասաց.

— Արաբը մեռավ։ Որբ մեռավ օտար աշխարհում, հայրենի տնից վեց հազար մղոն հեռու։ Ուզում էր տուն գնալ ու մեռնել։ Ուզում էր նորից տեսնել իր տղաներին։ Ուզում էր նորից խոսել նրանց հետ։ Ուզում էր նրանց հոտն առնել։ Ուզում էր նրանց շունչը լսել։ Դրամ չուներ։ Անընդհատ մտածում էր նրանց մասին։ Հիմա մեռած է այլևս։ Դե, էլ դուրս գնա։ Սիրում եմ քեզ։

Ես ուզում էի դեռ մի քանի հարց էլ տալ, հատկապես արաբի տղաների մասին՝ քանի՞ տղա ուներ, որքա՞ն ժամանակ նրանցից հեռու էր ապրել և այլն, բայց որոշեցի, որ ավելի լավ է գնամ, այցելեմ իմ զարմիկ Մուրադին և տեսնեմ՝ կկարողանա՞մ հիմա նրան գետնով տալ։ Առանց մի բառ ասելու թողեցի, գնացի, և դա հավանաբար շատ դուր եկավ իմ Խոսրով քեռուն, երևի նա զգաց, որ ես այնքան էլ անհուսալի մարդ չեմ վերջապես։

Posted in Գրականություն 9

Վահան Տերյան բանաստեղծությունների վելուծություններ

Վահան Տերյան «Ցնորք»

Ինձ չես սիրում, ուրիշին, 
Ուրիշին ես սիրում դու — 
Եվ անզոր է ու չնչին 
Քո դեմ տանջանքն իմ հոգու։

Դու անցնում ես ամեն օր, 
Անցնում՝ ինձ չես նկատում,— 
Եվ դարձել եմ ես սովոր 
Քամահրանքիդ անհատնում։

Քեզ խոնարհ՝ ամեն անգամ 
Գլուխ եմ տալիս խոնարհ, 
Բայց ես աղքատ եմ այնքան, 
Այնքան թշվառ քեզ համար։

Ամենքինն ես, իմը չես, 
Ամենքին ես սիրում դու. 
Ա՛խ, ոսկով են գնում քեզ, 
Անհաս ցնորք իմ հոգու…

Վելուծություն

Այս բանաստեղծության մեջ Տերյանը ներկայացնում է անպատասխան սիրո զգացմունքը։Տերյանի սիրած աջիկը սիրում էր ուրիշին այդ պատճառով դա կոտրում էր իրան և չկարողացավ ոչմիբան փոխել:Իրա զգացմունքները անհամարում էին նա մոլորվում էր մտքերով և չհասկանալով թե ինչ կարող է անի իր համար:Տերյանը իրա համար ամենինչ անում էր սակայն նա ուշադրություն չէր դարձնում:

Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ

Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ,
Ամենին մոռանալ.
Չսիրել, չխորհել, չափսոսալ_
Հեռանա՜լ…
Այս տանջող, այս ճնշող ցավի մեջ,
Գիշերում այս անշող
Արդյոք կա իրիկվա մոռացման,
Մոռացման ոսկե շող…
Մի վայրկյան ամենից հեռանալ,
Ամենին մոռանալ._
Խավարում, ցավերում քարանալ
Մեն միայն…
Մռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ,
Ամենին մոռանալ.
Չսիրել, չտենչալ, չկանչել,
Հեռանա՜լ…

Վերլուծություն

Բանաստեղծության մեջ Սերյանը ուզում էր ամենինչի մասին մոռանալ ինչ-որ եղել էր,որ ազատվի իրեն տանջող բոլոր ցավերից: Տերյանը ցանկանում էր մենակ և հեռու լինել բոլորից մի խավար տեղ որպեսի ցավերը քչանար իր միջի հոգնացուցությունիցել հանգստանար:Այդ վիճակում նա մտածում էր,որ միայն դա կարող էր օգնել իրան: Նա բացարձակ չէր ցանկանում փոխել իր որոշումը ցանկանում էր մոռանալ և վերջ:

Posted in Հայոց լեզու 9

Շաղկապներ և ձևաբանական վերլուծություն

Համադասական շաղկապներ. կապակցում են համադասական նախադասություններ և նախադասության համազոր անդամներ։ Դրանք են՝ 

Մենադիր՝ և, ու, իսկ, բայց, սակայն, կամ, էլ, նաև, այլև, նույնիսկ, անգամ, մանավանդ , մինչև իսկ, բայց և, բայց և այնպես, կամ թե, և կամ, մինչև անգամ

Զուգադիր՝ ոչ միայն… այլև, ոչ թե… այլ, թեև…բայց, չնայած… բայց և այնպես

Կրկնադիր՝  կա՛մ…կա՛մ, և՛…և՛, թե՛… թե՛, ո՛չ…. ո՛չ, է՛լ… է՛լ, և այլն։

Ստորադասականներն են՝ Որ, թե, եթե, որպեսզի, որովհետև, մինչև, մինչ, մինչդեռ, թեև, թեկուզ, թեպետ, թեպետև, մինչև որ, հենց որ, քանի որ, թե որ, քանի դեռ, չնայած որ և այլն։

Առաջադրանք. 

1.Գտիր շաղկապները, որոշիր՝ համադասական են թե ստորադասական։ Որոշիր նաև թե ինչ են շաղկտապել. բառե՞ր, նախադասություննե՞ր։

Որ — ստորադասական


Բայց — համադասական, մենադիր


Ու — համադասական, մենադիր


Եվ/և — համադասական, մենադիր


Կամ — համադասական, մենադիր


Իսկ — համադասական, մենադիր


Եթե — ստորադասական

2.Ընդգծված բառերը ձևաբանորեն վերլուծիր։

Հաճի — գոյական, հասարակ անուն, անդեմ, եզակի թիվ, անձ, նյութական


Մեծ — որակական ածական, դրական աստիճան


Առջև — անիսկական կապ


Աղջկա — գոյական, անձ, հասարակ անուն, եզակի թիվ, երրորդ դեմք, նյութական, սեռական հոլով


Հուզված — որակական ածական, դրական աստիճան


Այս — ցուցական դերանուն


Նրանք — անձնական դերանուն


Շողոյին — գոյական, անձ, հատուկ անուն, նյութական, եզակի թիվ, երրորդ դեմք, տրական հոլով


Դուրս գա — անորոշ դերբայ, երրորդ դեմք, եզակի թիվ


Սենյակից — գոյական, իր, հասարակ անուն,, նյութական, եզակի թիվ, երրորդ դեմք, բացառական հոլով


Չանհանգստացնեն — ածածնցավոր պատճառական բայ, երրորդ դեմք, հոգնակի թիվ


Խաղաղ — որակական ածական, դրական աստիճան


Ոչ մի — ժխտական դերանուն


Դրած — հարակատար դերբայ


Անվդրով — մակբայ


Պատմում էին — բայ, անկատար անցյալ, հոգնակի թիվ, երրորդ դեմք


Այսօր — գոյական, իր, հասարակ անուն, անդեմ, եզակի թիվ, վերացական


Վաթսուն — քանակական բացարձակ թվական


Խաղաղ — մակբայ


Պետք է քանդվեր — բայ, հարկադրական անցյալ, եզակի թիվ, երրորդ դեմք


Խեղդվող — գոյական, անձ, հասարակ անուն, անդեմ, եզակի թիվ, նյութական


Անցած — հարակատար դերբայ


Այնպես — ցուցական դերանուն


Հանգիստ — մակբայ


Ձմեռ — գոյական, իր, հասարակ անուն, անդեմ, եզակի թիվ,, նյութական


Պես — կապ


Ի՞նչպես — հարցական դերանուն


Իբրև — կապ


Դաժանացավ — բայ, անցյալ կատարյալ, եզաակի թիվ, երրորդ դեմք

Posted in English 9

English classwork

Graduating-ավարտելով
truck driver-բեռնատարի վարորդ
recognized-ճանաչված
followed-հետևեց
regard-վերաբերվում
rebellion-ապստամբություն
conservative-պահպանողական
trivial-չնչին
drafted-զրորակոչված
deal-գործարք
overdose-չափից մեծ դոզա
immense outpouring-հսկայական արտահոսք
grief-վիշտը
annually-տարեկան
embodied-մարմնավորված
freedom-ազատություն
sharecropper-բերքի բաժնատեր
to release-բաց թողնել

Posted in Գրականություն 9

Եվ չիմանաք թե ինչու

Ես չիմացա թե ի՞նչու,
Դու չիմացար թե ի՞նչպես
Պատահեցին մեկ-մեկու
Մեր երազներն—առանց մեզ։

Պատահեցին մեկ-մեկու
Ու կանչեցին ինձ ու քեզ,
Ես չիմացա թե ի՞նչպես,
Դու չիմացար թե ի՞նչու։

Դու չիմացար թե ի՞նչպես,
Ես չիմացա թե ի՞նչու
Բուրմունք փռեց ծաղկի պես
Դաշնությունը մեր հոգու։

Ես էությամբ դարձա դու,
Դու էությամբ դարձար ես,
Ես չիմացա թե ինչպե՞ս,
Դու չիմացար թե ի՞նչու։

Խառնվեցին երկու «ես»
Ու դարձան մեկ՝ «ես ու դու»,
Դու չիմացար թե ի՞նչպես,
Ես չիմացա թե ի՞նչու։

Բայց չներեց բախտը մեզ,
Ես դարձա — ես, դու էլ՝ դու,
Դու չիմացար թե ի՞նչու,
Ես չիմացա թե ի՞նչպես։

Ու բախվեցինք մեկ–մեկու,
Ու հեռացանք մշտապես,
Եվ չիմացանք թե ի՞նչու,
Եվ չիմացանք թե ի՞նչպես։