Posted in ձմեռային ճամբար, Uncategorized

Ճամբարային երկրորդ շաբաթվա ամփոփում

Ճամբարի երկրորդ շաբաթի ընթացքում բավականին շատ քննարկումներ ենք արել մեր խմբով և խաղացել ենք հետաքրքիր խաղեր:Մասնակցել ենք փայտամշակման դասընտացների,պարի դասընթացների,մարմնամարզության,ընթերցանության,ռազմամարզական:Փայտամշակման տեղը բոլորս փորցում էինք մեր ցանկացաց իրը պատրաստել և ուսուցիչը մեզ օգնում էր:Ընկեր Հասմիկի հետ քննարկել ենք ֆիլմի մասին «Բախում»:Ամեն մեկս արտահայտում էր իր կարծիքը թե ինչ ասելիքներ ուներ այդ ֆիլմը:Ճամբարի վերջին օրերում մեր խումբ խաղացել էր վոլեյբոլ ընկեր Էմանուելի խմբի հետ իհարկե մենք պարվեցինք բայց լավ ժամանակ անցավ:Հետո մենք այցելեցինք Էդիտ պրինտ:Այտեղ մեզ ծանոթացրեցին գրքերի ստեղծման աշխատանքը:Սկսբից պատմեցին թե ինչպես է ստեղծվում և հետո ցույց տվեցին պատրաստման պրոցեզը:Ծանոտանալուց հետո մենք ունեցանք քննարկումներ թե ինչ է մասնագիտական կողմնորոշումը :

Posted in ձմեռային ճամբար

Հունվարյան ճանբար

օր 1

Առավոտը սկսեց պատշգամփի սիրուն տեսարանից և ես սկսեցի պատրաստվել գնալ դեպի դպրոց :Դպրոց գնալուց ես հանդիպեցի իմ ընկերներին և գնացինք դասարան:Այտեղ թողեցինք մեր իրերը ու գնացինք ընդհանուր պարապմունքի:Ընդանուր պարապմունքից հետո մենք գնացինք դասարան և սկսեցինք ծանոթանալ մեր խմբի հետ:Ծանոթանալուց հետո ուսուցիչը մեզ ներակայացնում էր օրվա անելիքները,իսկ հետո քնարկում մարդու իրավունքների մասին:Մյուս ժամին մենք գնացինք մարմնամարզության ստուգման ընկեր Անդրանիկի մոտ:Երկար ընդմիջում արեցինք և գնացինք դասարան այտեղ մենք սկսեցինք ամփոփել մեր ճամբարային օրը:Ամփոփելուց հետո խոսեցինք երեխաների իրավունքների մասին,բուլինգի մասին և այլն:

օր 2

Ճամբարը սկսեց ընդհանուր պարապմունքից մարմայա սրահում:Ընդհանուր պարապմունքից հետո մենք գնացինք դասարան ու դասատուի հետ սկսեցինք քննարկել մարդու իրավունքների կրթության մասին:Մյուս ժամին գնացինք պարի և մեզ նոր պար սովորացրեցին:Պարից հետո ընկեր Ելենաի հետ խաղացինք «խաղում ենք հայերեն»:Խաղից հետո մենք արեցինք ընդմիջում,իսկ հետո երկար քննարկում էինք Արցախյան հարցը և այդպես վերջացավ երկրորդ օրը:

օր 3

Ինչպես միշտ ճամբարը սկսվում էր ընդհանուր պարապմունքից:Դասարանում մենք սկսեցինք բացահայտել թե մարդը ինչ է և մեր մոտ հետաքրքիր ձևով բացահայտվեց,որ մարդը բանկոմատ է:Քննարկեցինք թե մարդ ասելիս առաջինը մտքիտ ինչ է գալիս:Բացահայտելուց հետո ընդմիջում արեցինք:Ընդմիջումից հետո մենք բավականին երկար Մաֆիա խաղացինք և սկսեցինք իրար ավելի լավ իմանալ ու լավ ժամանակ անցկացնել:

օր 4

Ճամբարի օրը սկսվեց մարմարյա սրահում ընդհանուր պարապմունքից:Խմբերով գնացին ռազմամառզական ստուգատեսի :Այտեղ մեզ սովորացրեցին թե ինչպես կրակել ճիշտ,պաշտպանվել և այլն:Ռազմամառզականից հետո գնացինք փայտամշակման ու բացատրեցին թե ինչ կարող ենք պատրաստել փայտերից ցույց տվեցին սովորողների պատրաստվաց փայտից գործիքները և մենք պիտի որոշենք թե ինչ ենք կարող մյուս դասին պատրաստել:Արեցինք ընդմիջում և բոլորով խաղացինք <<Принцип>>  խաղալու:Հետաքրքիր խաղ էր շատ լավ ժամանակ անցավ խաղում երկու հոգի դուրս են գալիս և թիմը որոշում են ինչոր պրինցիպ,որը բոլորը պետք են անել,իսկ երկու հոգին բոլորին հարց են տալիս ու փորցում են գուշակեն թե ինչ պրինցիպ են մտածել:Մենք տանը ֆիլմ ենք նայել,որ խմբով քնարկեինք դասատուների հետ ֆիլմի մասին:Քննարկելուց հետո խաղացին Մաֆիա ու նորից լավ ժամանակ անցավ: