Posted in Աշխարհագրություն 9

Մեղվաբուծություն

Մեղվաբուծությունը գյուղատնտեսական ճյուղ է՝ պահում են մեղրատու մեղուներ, որոնցից ստանում են մեղրամոմ, ակնամոմ, մեղվակաթ,մեղվաթույն, ծաղկափոշի և այլն։ Գյուղատնտեսությունում նաև օգտագործում են բույսերի խաչաձև փոշոտման համար։

Մեղվաբուծությունը եղել է հայտնի նույնիսկ նախնադարում։ Զարգացել է մի քանի փուլով՝

1- Վայրի մեղվաբուծություն

2-Փչակափեթակային մեղվաբուծություն

3-Կոճղափեթակային մեղվաբուծություն

4-Շրջանակավոր մեղվաբուծություն

Մեղվաբուծությունը գյուղատնտեսության կարևոր ճյուղերից մեկն է: Մի կողմից այն աչքի է ընկնում իր բարձր եկամտաբերությամբ, իսկ մյուս կողմից՝ մեղուն՝ որպես գյուղատնտեսական մի շարք կուլտուրաների հիմնական փոշոտող, բարձրացնում է պտղատու ծառերի, խոտաբույսերի, բանջարեղենի և բամբակենու բերքատվությունն ու սերմնակալումը: Հետազոտողների կողմից պարզվել է, որ մեղուն կորնգանի բերքատվությունը բարձրացնում է 100%-ով, առվույտինը` 40-50%, իսկ խնձորենու պտղակալումը` 60%-ով: Այսպիսով` հաշվարկված է, որ մեղուներն անուղղակի ճանապարհով 15 անգամ ավելի շատ եկամուտ են տալիս տնտեսությանը, քան ուղղակի ճանապարհով նրանց տված մեղրը և մոմը: Մեղվաբուծությունից ստացած թանկարժեք սննդամթերքը` մեղրը, ծառայում է նաև որպես մի շարք հիվանդությունների բուժման միջոց: Խիստ կարևոր նշանակություն ունի նաև մեղրամոմը: Այն օգտագործվում է արդյունաբերության 40 ճյուղերում (ռազմական, կաշեգործության, տպագրության, էլեկտրաարդյունաբերության, տեքստիլ արդյունաբերության, զանազան մոդելների պատրաստման ասպարեզում և այլն): Մեղրամոմը կիրառվում է նաև որպես բուժիչ նյութ: Մեղվից ստացված երրորդ արտադրանքն ակնամոմն է: Այն օգտագործվում է ինչպես արդյունաբերության, այնպես էլ բժշկության մեջ: Մեղվի մթերքների թվում չորրորդ արտադրանքը` ծաղկափոշին է, որը մեղուները հավաքում են ծաղիկներից: Ծաղկափոշին կարելի է օգտագործել որպես համեղ սննդամթերք: Այն հարուստ է սպիտակուցային նյութերով և վիտամիններով, որոնք շատ օգտակար են մարդու օրգանիզմի համար: Ծաղկափոշին օգտագործվում է նաև դեղորայք պատրաստելու համար: Այն ունի բուժիչ հատկություններ: Մեղվից ստացված հինգերորդ արտադրանքը մեղվի թույնն է: Դեռ վաղուց հայտնի է եղել այն, որ մեղվի թույնը ռևմատիզմի, իշիասի և մի շարք հիվանդությունների բուժման միջոց է հանդիսացել: Այժմ մեղվի թույնը կարելի է ստանալ հատուկ եղանակով` առանց մեղվին վնասելու:


Մեղվաբուծությունը հայկական լեռնաշխարհում  որպես գյուղատնտեսության ճյուղերից մեկը զարգացել է անհիշելի ժամանակներից և ներկայումս դժվար է բացատրել նրանց ծագումն ու արմատը: Մեղվապահներն իրենց սեփական փորձերն ավանդել են սերնդից սերունդ, իրենց հաջորդներին թողել են ոչ միայն խոսքեր ու պատմվածքներ, այլև գրավոր խրատներ: Հայ ժողովուրդը նույնպես անտարբեր չի եղել հրաշագործ մեղվի քաղցր արտադրանքի նկատմամբ: Մեղրը որպես թանկարժեք սննդամթերք և բուժման միջոց հայ ժողովրդի լայն խավերին ծանոթ է եղել դեռ շատ վաղուց: Հայերի մոտ մեղրը և մեղրի օշարակը (շարբաթ) հանդիսացել են հյուրասիրության լավագույն միջոցներից մեկը: Հայաստանում մեղրը ծառայել է նաև որպես բուժիչ միջոց, և այն պահպանվել է մինչև մեր օրերը: Սրտի արատ ունեցողներին, սրտի աշխատանքը կարգավորելու համար, խորհուրդ էին տալիս օգտագործել սպիտակ մեղրահացով մեղր` փայտածուխի հետ խառնած: Արյան պակասությամբ, սրտի թուլությամբ, ջղայնությամբ կամ ուժեղ գլխապտույտով տառապող հիվանդներին առաջարկում էին ամեն առավոտ քաղցած վիճակում խմեցնել մեկ բաժակ մեղրի, հալած յուղի և կաթի խառնուրդ: Աչքացավով տառապող հիվանդներին առաջարկում էին ցավող աչքերին քսել մեղր: Մաքուր սպիտակ մեղրամոմից ու կարագի խառնուրդից պատրաստում էին հատուկ քսուքներ, և դրանք օգտագործում էին այրվածքների և տարբեր վերքերի բուժման համար:


Մեղվի նորմալ ընտանիքը բաղկացած է երեք տեսակ անդամներից (անհատներից), որոնք տարբերվում են իրենց կատարած աշխատանքով, կազմությամբ, մեծությամբ, գույնով ու մի շարք այլ հատկանիշներով: Նորմալ ընտանիքը ունի մեկ մայր, որը փեթակում կատարում է բազմացման ֆունկցիա: Ընտանիքի մյուս հիմնական անդամը աշխատավոր մեղուն է (էգը), որի քանակը ամառվա ընթացքում կարող է հասնել մինչև 80 հազարի, երբեմն էլ` ավելի: Աշխատավոր մեղուները ունեն չզարգացած սեռական օրգաններ և զուրկ են բոռի հետ զուգավորվելու ընդունակությունից: Նրանք ընտանիքում կատարում են բոլոր տեսակի աշխատանքները: Գլխավոր մեղրաբերքից հետո աշխատավոր մեղվի քանակն աստիճանաբար պակասում է: Լեռնային շրջաններում աշնանը յուրաքանչյուր ընտանիքում մնում է շուրջ 15-20 հազար, իսկ դաշտային շրջաններում մոտ 12-15 հազար մեղու: Մեղվի ընտանիքում գարնան երկրորդ կեսից մինչև ամառվա երկրորդ կեսը առաջանում են բոռեր (արու), որոնց քանակը կարող է հասնել 11 հազարի: Բոռերն ընտանիքում ոչ մի աշխատանք չեն կատարում, բացի երիտասարդ մայրերին բեղմնավորելուց: Գլխավոր մեղրաբերքից հետո աշխատավոր մեղուները բոռերին ոչնչացնում են: Մեղվի ընտանիքում այս երեք տեսակի մեղուներն ապրում են որպես կենսաբանական և տնտեսական մեկ միավոր:

Posted in Աշխարհագրություն 9

ՀՀ գետային ցանց

Նշել հետևյալ գետերի անունը, երկարությունը, ակունքն ու գետաբերանը Ախուրյան, Քասախ, Հրազդան, Արփա, Որորտան, Ողջի, Փամբակ, Ձորագետ, Դեբեդ, Աղստև:

Ախուրյան գետի երկարությունը — 186 կիլոմետր
Ախուրյան գետի ակունքը —  Արփի լիճ
Ախուրյան գետի գետաբերանը — Արաքս գետ

Քասախ գետի երկարությունը — 89 կիլոմետր
Քասախ գետի ակունքը — Արագած
Քասախ գետի գետաբերանը — Սևջուր

Հրազդան գետի երկարությունը — 141 կիլոմետր
Հրազդան գետի ակունքը — Սևանա լիճ
Հրազդան գետի գետաբերանը — Արաքս գետ

Արփա գետի երկարությունը — 128 կիլոմետր
Արփա գետի ակունքը — Թեքսարի լեռնաշթղա
Արփա գետի գետաբերանը — Արաքս գետ

Որոտան գետի երկարությունը — 178 կիլոմետր
Որոտան գետի ակունքը — Զանգեզուրի լեռներ
Որոտան գետի գետաբերանը — Արաքս գետ

Ողջիի գետի երկարությունը — 82 կիլոմետր
Ողջիի գետի ակունքը — Կապուտջուղ
Ողջի գետի գետաբերանը — Արաքս գետ

Փամբակ գետի երկարությունը — 86 կիլոմետր
Փամբակ գետի ակունքը — Ջաջուռի լեռնանցք
Փամբակ գետի գետաբերանը — Դեբեդ գետ

Ձորագետի երկարությունը — 67 կիլոմետր
Ձորագետի ակունքը — Ջավախքի և Բազումի լեռնաշղթաների միացման վայրը
Ձորագետի գետաբերանը — Դեբեդ գետ

Դեբեդ գետի երկարությունը — 176 կիլոմետր
Դեբեդ գետի ակունքը — Դսեղ
Դեբեդ գետի գետաբերանը — Խրամ

Աղստև գետի երկարությունը — 133 կիլոմետր
Աղստև գետի ակունքը — Թեժլեռ
Աղստև գետի գետաբերանը — Կուր գետ

Posted in Աշխարհագրություն 9

ՀՀ օգտակար հանաոծներ

ՀՀ օգտակար հանածոների քարտեզ վրա նշել հետևյալ օգտակար հանածոների հանքավայրերը ոսկի, պղինձ, մոլիբդեն, երկաթ, տուֆ, հանքային ջրեր: 

Դեղին-ոսկի (Սոթք,Մեղրաձոր)

Նարնջագույն-պղինձ (Ալավերդի, Կապան)

Մոխրագույն — մոլիբդեն (Քաջարան, Ագարակ, Թեղուտ)

Մանուշակագույն — երկաթ (Սվարանց, Հրազդան, Կապուտան)

Կանաչ-տուֆ (Արագած, Շիրակ, Մերձերևյան շրջան)

Կապույտ-հանքային ջրեր (Ջերմուկ, Արզնի, Բջնի, Դիլիջան, Հանքավան)

Posted in Աշխարհագրություն 9

Աշխարագրություն

գրել 5 երկիր համեմատել Հայաստանի հետ նշված կետերի օգնութամբ

1.ֆիզիկական-ելք դեպի ծով չկա

2.քաղաքական-լեռնային

3.տնտեսական-հարևաններ, խաչմերուկ

Թուրքիա-լեռնային,հարևաններ,խաչմերուկ
Իրան-հարևաններ,խաչմերուկ,
Լիխթենշտեյն-հարևաններ,լեռնային,չունի ելք դեպի ծով
Տաջիկստան-չունի ելք դեպի ծով,հարևաններ,լեռնային
իրաք-խաչմերուկ,լեռնային,հարևաններ