Posted in Լուսանկարչություն, Uncategorized

Պապիկս է ։ Իմ մանկական հիշողությունների տանը , հագուստ է կարում , ինչպես հին ժամանակ, երբ 13 տարեկան էր։
Սկսել է կարել դեռ 7 րդ դասարանից։ Առաջինը տաբատն էր , հարևանի խնդրանքով օգնում էր վերջինիս։
Հիմա 68 տարեկան է , պատմում էր որ դերասանների համար էլ է շորեր կարել ու շուրջ 55 տարի է արդեն ինչ ընկերացել են ինքն ու իր կարի մեքենան։
Հիշում եմ որ փոքր էի ես էլ էի փորձում կարել , ճիշտ պապիկիս նման ։ Տիկնիկներին շորեր էինք կարում միասին , սիրով էր ինձ օգնում։

Posted in Առողջագիտություն

Առաջին օգնություն: Շնչուղիների խցանումը 1-8տարեկան երեխաների մոտ

Շնչուղիների խցանումն օտար մարմիններով շատ հաճախ է պատահում փոքր երեխաների մոտ: Երեխան հաճախ բերանն է տանում փոքր առարկաներ, օրինակ`   կոճակներ, հուլունքներ, խաղալիքի մանր մասեր և այլն, որոնք էլ հենց դառնում են շնչուղիների խցանման պատճառ:

Շնչուղիների խցանում կարող է առաջանալ նաև այն  դեպքում, երբ երեխային կերակրում կամ  դեղ են խմեցնում ստիպողաբար, լաց լինելու պահերին, ինչպես նաև երեխայի`   վազվզելով, խաղալով կամ շտապելով ուտելու պատճառով:
Շնչուղիների խցանումը վտանգավոր վիճակ է, քանի որ խանգարվում է օդի մուտքը թոքեր: Եթե ժամանակին  ճիշտ օգնություն չցուցաբերվի, երեխան կարող է շնչահեղձ լինել ու մահանալ:

Շնչուղիների խցանման կանխարգելումը

Երեխաների մոտ շնչուղիների խցանումները հիմնականում ծնողների(մեծահասակների) անզգուշության և անուշադրության հետևանք են: Հետևելով մի շարք պարզ կանոնների`    կարելի է կանխել այդ դեպքերի գերակշռող մասը:
Երեխային ստիպողաբար կամ լացի ժամանակ ոչինչ մի՛ տվեք ուտելու կամ խմելու, նույնիսկ՝ դեղ:

1. Բացատրեք երեխային դեղ խմելու անհրաժեշտությունը: Եթե նա այնուամենայնիվ հրաժարվում է, ավելի լավ է դիմել  նրա բուժող բժշկին:

2.Սովորեցրեք երեխային ուտել`    առանց շտապելու, սեղանի շուրջը նստած, կերակուրը  լավ ծամելով:

3.Թույլ մի՛  տվեք երեխային որևէ բան ուտելիս  խաղալ, վազվզել: Առավել ևս  մի՛  կերակրեք նրան խաղի ժամանակ:

4. 3-4 տարեկանից  փոքր երեխաներին կորիզներով պտուղներ, մրգեր կամ կոնֆետ մի՛ տվեք:

5.Նրանց մի՛ տվեք մանր խաղալիքներ, խուսափեք նաև այնպիսի խաղալիքներից, որոնց մանր մասերը հեշտությամբ կարող են պոկվել:

6.Թույլ մի՛  տվեք երեխային խաղալ կոճակներով, լոբու հատիկներով կամ  նման մանր առարկաներով: Պահեք դրանք երեխային անհասանելի տեղերում:

Շնչուղիների խցանում

Ինչի վրա է պետք  ուշադրություն դարձնել: Երբ միաժամանակ տեղի է ունենում կլլում և ներշնչում, օտար մարմինները (սննդի մասնիկներ, փոքր իրեր և այլն) կարող են ներթափանցնել շնչուղիներ  և առաջացնել խցանում: Շնչառական ուղիները կարող են փակվել լրիվ կամ մասնակի:

Շնչուղիների մասնակի խցանման ժամանակ որոշակի քանակով օդ է մտնում  շնչուղիներ, երեխան հանկարծակի սկսում է հազալ, անբնական ձայներ հանել, անհանգիստ շարժումներ անել:

Շնչուղիների լրիվ խցանման ժամանակ օդն ընդհանրապես մուտք չի գործում թոքեր, և եթե խցանումը չբացվի, երեխան կարճ ժամանակում կարող է մահանալ, քանի որ նա  չի կարողանում ո՛չ շնչել, ո՛չ հազալ, ո՛չ էլ որևէ ձայն հանել: Մաշկը կապտում է, աչքերը չռվում են, երեխան անհանգիստ շարժումներ է անում և ցնցվում:

Շնչուղիների խցանման դեպքում օգնություն ցուցաբերելիս ամենակարևորը խուճապի չմատնվելն  ու ճիշտ գործելն էր:
 
Ինչ անել շնչուղիների մասնակի խցանման դեպքում

Մասնակի խցանման դեպքում երեխան հազում է, որը  նպաստում է շնչուղիներից օտար մարմնի հեռացմանը: Ահա թե ինչու օգնություն ցուցաբերելիս Ձեր հիմնական նպատակը պետք է լինի խրախուսել երեխային, որ նա շարունակի հազալ:

Դրա համար անհրաժեշտ է հետևել ստորև ներկայացվող խորհուրդներին.

1. Թեքե՛ք երեխային իրանով մի փոքր առաջ:

2. Ձեռքով թեթևակի հարվածե՛ք երեխայի թիկունքին`   թիակների միջև ընկած հատվածին, մինչև օտար մարմինը դուրս գա, և շնչառությունը կարգավորվի:

Ինչ անել շնչուղիների լրիվ խցանման դեպքում

1. Անհապաղ ուղարկե՛ք որևէ մեկին շտապ օգնություն ահազանգելու:

2. Կանգնե՛ք երեխայի մեջքի հետևում: Եթե երեխայի հասակը փոքր է, ծնկի իջեք:

3. Ձեռքերով ընդգրկե՛ք երեխայի իրանը, շոշափելով գտե՛ք երեխայի պորտը և կրծոսկրի ստորին ծայրը: Ձեր մի ձեռքի բռունցքը`   բութ մատը դեպի Ձեզ, տեղադրե՛ք երեխայի փորի վրա՝ պորտը և կրծոսկրի ստորին ծայրը միացնող գծի մեջտեղում:

4. Մյուս ձեռքը դրեք բռունցքի վրա և դեպի Ձեզ ուղղված հրումներ կատարեք: Հրումները կատարեք ոչ շատ ուժեղ, որպեսզի չվնասեք երեխային:

5. Շարունակեք հրումներ կատարել այնքան ժամանակ, մինչև օտար մարմինը դուրս գա, կամ երեխան կորցնի գիտակցությունը:
 
Եթե երեխան կորցնում է գիտակցությունը, ապա ձեռնարկեք հետևյալ քայլերը.

1. Պառկեցրեք երեխային գետնին:

2. Ձեր մի ձեռքի ափը դրեք երեխայի որովայնին`   պորտի և կրծոսկրի ծայրի մեջտեղը: Եթե երեխան բավականին մեծ Է, ապա այդ ձեռքի վրա դրեք նաև Ձեր մյուս ձեռքը:

3. Կատարեք որովայնի 5 հրում: Հրումները պետք Է ուղղված լինեն դեպի երեխայի գլուխը և դեպի ցած: Հրումների ուժը պետք Է համապատասխանի երեխայի չափերին և տարիքին:

4. Որովայնի հրումներից հետո բացեք երեխայի բերանը և փորձեք օտար մարմինը զգուշությամբ հեռացնել բերանից:

5. Փորձեք կատարել ներփչում: Դրա համար Ձեր բերանով ընդգրկեք երեխայի բերանը, փակեք նրա քթանցքերը և օդ ներշչեք:

6. Եթե օդը չի գնում, կրկնեք վերը թվարկված գործողությունները: Այս գործողությունները կրկնեք այնքան, մինչև օտար մարմինը դուրս գա, և երեխան շնչի:

Posted in Կենսաբանություն 9

Դաս 4

Ցիտոպլազմա, բջջի հիմնական օրգանոիդները, 2 ,3

Նկարագրել որևէ օրգանոիդի կառուցվածքը և ֆունկցիան ` համեմատելով (համապատասխանեցնել)մեզ շրջապատող կառույցների հետ(ծառ, էլեկտրոկայան, բժիշկ, հիվանդանոց, տնօրեն, զինվոր և այլն)

Բջջի օրգանոիդի կառուցվածքը և ֆունկցիան

Բջիջները լինում են բուսական և կենդանական:Կենդանական և բուսական բջիջների միջև կան տարբերություններ, սակայն նրանք ունեն նման կառուցվածք: Բոլոր բջիջները կազմված են բջջաթաղանթից, ցիտոպլազմայից, կորիզից և օրգանոիդներից:

tmp873681822553210882.jpg

Բջջի կառուցվածք

Բջջաթաղանթ՝

  • սահմանազատում է բջջին շրջակայից,
  • տալիս նրան որոշակի ձև,
  • պաշտպանում միջավայրի ազդեցությունից,
  • ապահովում շրջակայի հետ նյութերի փոխանակումը:

Ցիտոպլազմա՝

  • մածուցիկ անգույն զանգված է,
  • լցնում է բջջի ամբողջ խոռոչը,
  • իր մեջ ընդգրկում է կորիզն ու մնացյալ օրգանոիդները,
  • նրանում ընթանում են բջջի կենսագործունության հիմնական դրսևորումները:

Կորիզ՝

  • պարունակում է բջջի ժառանգական նյութը,
  • նրա կիսման արդյունքում առաջանում են մայրական բջջին նման, նույնական դուստր բջիջներ:

Օրգանոիդներ՝

  • ապահովում են բջջի կենսագործունեությունը՝ շնչառությունը, թթվածնի անջատումը, աճը, զարգացումը և այլն:

Օրգանոիդներ կամ օրգանելներ (լատ.՝հունարեն՝ opvavov — գործարան, օրգան բառի նվազականը) կոչվում են ցիտոպլազմայի մասնագիտացված մասերը, որոնք ունեն որոշակի կառուցվածք և կատարում են բջջի այս կամ այն գործառնությունը։ Էլեկտրոնային մանրադիտակի օգնությամբ պարզվել են օրգանոիդների կառուցվածքի բոլոր մանրամասները։

Օրգանոիդներն են՝

Ֆունկցիաներ

Կատարում են զանազան ֆունկցիաներ։ Տարբերում են՝

  • կմախքային
  • հենարանային օրգանելներ, որոնք ապահովում են օրգանիզմի պաշտպանությունը մեխանիկական, քիմիական և այլ վնասակար ազդեցություններից (խեցիներ, զրահներ), շարժական և կծկողական օրգանելներ (օրինակ, մտրակիկներ, թարթիչներ, միոնեմներ), զգայական կամ ռևցնպաորային օրգանելներ (լուսազգայուն «աչքեր»), հարձակողական և պաշտպանական օրգանելներ (մարմնից դուրս նետվող ձողիկաձև գոյացություններ՝ տրիխոցիստներ), մարսողական օրգանելներ, որոնք

կատարում են սնունդը որսալու, բջիջ տեղափոխելու և մարսելու ֆունկցիա (մարսողական վակուոլները), ներզատական և արտազատական օրգանելներ։

Օրգանելներ տերմինը հաճախ օգտագործում են որպես օրգանոիդների հոմանիշ։

Posted in русский язык 9

Связь поколений

Мы часто задумываемся над тем, что связывает нас с прошлыми поколениями. И ответов на этот вопрос может быть очень и очень много. В данном проекте я попытаюсь передать своё понимание “связи поколений”.

Что же связывает меня и поколение моих предков? Конечно же, это знания которые мне передали мои родители, а им – их родители, а я, в свою очередь, передам эти знания будущему поколению – своим детям. Ведь не зря говорят, что прошлое – это начало всего настоящего. Родители подарили нам жизнь, родители научили нас любить и ценить нашу родину, родители научили нас уважать старших и уступать место в автобусе, родители учат нас готовить еду и убирать в доме. Точно так же и мы, в своё время, будем обучать всему наших детей.

Posted in Պատմություն 9

Հոկտեմբերի 17-21

Ներկայացրե՛ք <<ՀԽՍՀ տնտեսությունը, հասարակական-քաղաքական կյանքը>> հետևյալ տեսակետներով

  • ՀԽՍՀ տնտեսության ճյուղերը և զարգացման ճանապարհը

Պատերազմի ժամանակ Խորհրդային միությունը շատ տնտեսական կորուստներ տվեց և պետք էր ինչ-որ կերպ շտկել իրավիճակը: Խորհրդային միությունը արդյունաբերական քաղաքականություն իրականացրեց, բայց Հայաստանի համար դա դժվարությունների հանգեցրեց: Եվ հայաստանում սկսեց զարգանալ լեռնաարդյունաբերությունը (քարեր): Սկսեցին հիմնվել տարբեր գործարաններ: Ապա Հայաստանը սկսեց զբաղվել ծանր արդյունաբերությունբ, մեքենաների արտադրություն և այլն:
Գյուղատնտեսությունը նույնպես զարգանում էր, սակայն Հայսատանում հացահատիկի պաշարները քիչ էին: Այդ ժամանակ կոլեկտիվացում էր, սակայն ամեն մարդ ուներ իր սեփական տարածքը և աշխատում էր դրա վրա, օրվանից մի քանի ժամ տրամադրելով կոլեկտիվով աշխատանքին: Մարդիկ շահագռգռված չէին, այդ պատճառով բարձրացրեցին աշխատավարձը:

  • Սոցիալական վիճակը

1920-30ականներին ԽՍՀՄում առաջ քաշվեց երկրի ինդուստրացման խնդիրը,որը նշանակում էր ստեղծել արդյունաբերական ճյուղեր։Իսկ գյուղատնտեսության բնագավառում առաջ քաշվեց կոլեկտիվացման հարցը։1940ին հնրապետություննում գոյություն ուներ շուրջ հազար կոլ տնտեսություն։

  • ԽՍՀՄ առաջնորդների իրականացրած քայլերը և ՀԽՍՀ-ն

Երբ Հայաստանը մտավ ԽՍՀՄ֊ի կազմի տակ, այն արդյունավետ չէր ու ոչ մի օգուտ չէր տալիս ԽՍՀՄ֊ին։ Այդ պատչառով ԽՍՀՄ֊ն որոշում է Հայաստանի տարացքներում դնել բազմաթիվ գործարաններ և արտադրամասեր։

  • Այլախոհություն

1923թ-ից ՀԱՄԿ-ն շարունակեց մնալ միակ և կառավարող կուսակցությունը։Չեին ընդունվում այլախոհությունը։Շինծու մեղադրանքներով Ստալինը շարքից հանում էր իր հակառակորդներին։Խորհրդային իշխանության տարիներին անհիմն կերպով Հայաստանում բռնաճնշման ենթարկվեց 42,000 մարդ որոնց մեծ մասը կնդակահարվեց։Ստալինյան ոճրագործություններին վերջ տրվեց միայն նրա մահից հետո 1953թ ին։

Posted in Գրականություն 9

Ավետիք Իսահակյան

Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թ. Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Մանկությունն անցել է Արագածի հայացքի տակ՝ Ախուրյանի ափին՝ Ղազարապատ գյուղում, ուր հայրն ուներ փոքրիկ ջրաղաց՝ շրջապատված ուռիների ու բարդիների գողտրիկ պուրակով:
Գրաճանաչություն սովորել է հայրենի քաղաքում: Ուսումը շարունակել է Հառիճի վանքի դպրոցում և Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, որտեղ նրա ուսուցիչը եղել է անվանի բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը: Նա է խրախուսել պատանի Ավետիքի առաջին բանաստեղծական քայլերը: Իսահակյանը մեր այն սակավաթիվ բանաստեղծներից է, որոնց բախտ է վիճակվել հիմնավոր համալսարանական կրթություն ստանալ: Նա 1893-1895 թթ. սովորել է Լայպցիգի (Գերմանիա), համալսարանում՝ որպես ազատ ունկնդիր:
Գրական գործունեությանը զուգնթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև քաղաքական գործունեությամբ: 1895-ին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՀԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, մասնակցել Ալեքսանդրապոլից Արևմտյան Հայաստան ուղարկվող զինյալ խմբերի ստեղծմանը, զենք և դրամական միջոցների հայթհայթման գործին: 1896-ին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում: Բանտից դուր գալուց հետո տպագրել է իր բանաստեղծությունների առաջին ժողովածուն, որը կոչվում է «Երգեր և վերքեր» (1897), սակայն շուտով կրկին ձեռբակալվել է և, որպես ցարական միապետության դեմ պայքարող «Ընդհատակյա հեղափոխական կազմակերպոււթյունների» անդամ, աքսորվել Օդեսա: 1897-ին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկդրել գրականության և փիլիսոփայության պատմություն: 1902-ին վերադարձել է հայրենիք, ապա հաստատվել Թիֆլիսում: 1899-1906-ին ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը, որը դարձել է հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ: 1908-ի դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո, խոշոր գրավով ազատվել կալանքից: Կովկասում մնալը այլևս անհնար էր, և 1911-ին Իսահակյանը տարագվել է:
Կյանքի հանգամանքները հարկադրել են բանաստեղծին երկար տարիներ ապրել հայրենիքից հեռու՝ Գերմանիայում, Շվեյցարիայում, Ֆբանսիայում, Իտալիայում և այլուր: Երկրեերկիր այդ թափառումները նրա համար աշխարհը և մարդկանց ճանաչելու իսկական դպրոց են եղել:
1926թ.-ին Իսահակյանը այցելեց Խորհրդային Հայաստան։ Այստեղ նա հրատարակել է նոր բանաստեղծությունների հավաքածու և մի շարք պատմվածքներ (օրինակ՝ «Համբերանքի չիբուխը» 1928)։  Սակայն 1930 թ.-ին վերադարձել է արտասահման և ապրել այնտեղ մինչ 1936թ.՝ հանդես գալով որպես Խորհրդային Միության կողմնակից։
Իսահակյանը 1936 թ. վերադառնում է հայրենիք: Նրա կյանքի վերջին տարիներն անցնում են համաժողովրդական սիրո ու մեծարանքի մեջ: ժողովուրդը նրան տվել է Վարպետ պատվանունը, իսկ 1946թ. նա ստացել է ԽՍՀՄ պետական մրցանակ, 1946–57թթ. եղել է Հայաստանի գրողների միության նախագահ։
Իսահակյանը վախճանվել է 1957 թ. հոկտեմբերի 17-ին և հանգչում է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգում՝ հայոց մեծերի պանթեոնում:

Posted in Տեխնոլոգիա-գինեգործություն

Գինեգործություն

Այդ օրը մենք առաջին անգամ սկսեցինք սարքել գինի:Սկզբից մենք հագանք կարմիր հագուսները և կոշիկներ,որ գործի ժամանակ չկեխտոտենք մեր հագուստը:Այնտեղ ամեն մեկին հանձնարարել են իրենց գործը որպեսի աշխատենք և իրար չխանգարենք:Մեկը մնացորդներն էր հավաքում,մյուս խաղող լցնում,մեկը թափում մնացորդները և գինով թասը լցնում մեծ տակառի մեջ:Ես մնացորդներն էի լցնում թասի մեջ իսկ հետո թափում:

Posted in Հայոց լեզու 9

Թարգմանչական նախագիծ

Крылов И. А. – Волк и волченок

Волченка Волк, начав помалу приучать
Отцовским промыслом питаться,
Послал его опушкой прогуляться;
А между тем велел прилежней примечать,
Нельзя ль где счастья им отведать,
Хоть, захватя греха,
На счет бы пастуха
Позавтракать иль пообедать!
Приходит ученик домой
И говорит: «Пойдем скорей со мной!
Обед готов; ничто не может быть вернее:
Там под горой
Пасут овец, одна другой жирнее;
Любую стоит лишь унесть
И съесть;
А стадо таково, что трудно перечесть».—
«Постой-ка», Волк сказал: «сперва мне ведать надо,
Каков пастух у стада?» —
«Хоть говорят, что он
Не плох, заботлив и умен,
Однако стадо я обшел со всех сторон
И высмотрел собак: они совсем не жирны,
И плохи, кажется, и смирны».—
«Меня так этот слух»,
Волк старый говорит: «не очень к стаду манит;
Коль подлинно не плох пастух,
Так он плохих собак держать не станет.
Тут тотчас попадешь в беду!
Пойдем-ка, я тебя на стадо наведу,
Где сбережем верней мы наши шкуры:
Хотя при стаде том и множество собак,
Да сам пастух дурак;
А где пастух дурак, там и собаки дуры».

Գայլուկին Գայլը, սկսելով աստիճանաբար ընտելանալ
Հոր արհեստով կերակրելու համար,
Ուղարկեց նրան զբոսանքի,
Իսկ մինչև այդ ժամանակ նա հրամայեց ինձ ավելի ջանասիրաբար ուշադրություն դարձնել,
Հնարավո՞ր է ինչ-որ տեղ երջանկությունը համտեսել,
Թեև մեղքը գրավելով,
Հովվի հաշվին
Նախաճաշեք կամ ճաշ!
Աշակերտը գալիս է տուն
Եվ նա ասում է. «Արի ինձ հետ.
Ճաշը պատրաստ է; ոչինչ ավելի ճիշտ չի կարող լինել.
Այնտեղ՝ սարի տակ
Նրանք արածեցնում են ոչխարներ, մեկը մյուսից գեր.
Ցանկացած մեկին արժե խլել
Եվ կերեք;
Իսկ նախիրն այնպիսին է, որ դժվար է հաշվել։
«Մի րոպե,- ասաց Գայլը,- նախ պետք է նայեմ նախիրը
Ինչպիսի՞ն է հոտի հովիվը: —
«Թեև ասում են
Վատ չէ, հոգատար և խելացի,
Այնուամենայնիվ, ես շրջեցի նախիրը բոլոր կողմերից
Եվ ես նայում էի շներին, նրանք ամենևին էլ գեր չեն,
Եվ վատ, թվում է, և հեզ:
«Ես այնպես եմ այս բամբասանքը»,
Ծեր գայլն ասում է.
Եթե ​​հովիվն իսկապես վատ չէ,
Այսպիսով, նա վատ շներ չի պահի:
Ահա, որտեղ դուք դժվարության մեջ եք ընկնում:
Արի, ես քեզ կտանեմ նախիր,
Որտեղ ավելի շուտ փրկենք մեր կաշին.
Չնայած երամակի հետ շատ շներ կան,
Այո՛, հովիվն ինքը հիմար է.
Եվ որտեղ հովիվը հիմար է, այնտեղ շները հիմար են»: