Posted in Աշխարհագրություն 8

Կանադա

  1. Բնութագրեք Կանադայի աշխարհագրական դիրքը:

Կանադա, պետություն Հյուսիսային Ամերիկայում, Ազգերի բրիտանական համագործակցության անդամ։ Զբաղեցնում է Հյուսիսային Ամերիկա մայրցամաքի հյուսիսային մասը։ Սահմանակցում է միայն ԱՄՆ-ին։ Ողողվում է Հյուսիսային սառուցյալ, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների ջրերով։ Տարածությունը 9.976.000 կմ² է, բնակչությունը՝ 35 մլն մարդ (2015 թվականի դրությամբ)։ Մայրաքաղաքը՝ Օտտավա։ Վարչականորեն բաժանվում է 10 նահանգի և 2 տերիտորիայի։

  1. Որո՞նք են Կանադայի զարգացման նախադրյալները: 

Կանադայի առաջին նախադրյալը ԱՄՆ– ին սահմանակից լինելն է և հետևաբար Հարավում ունի ռեսուրսների մեծ պաշար, որոնցից աչքի է ընկնում ցորենը, եգիպտացորենը, քիչ քանակությամբ բամբակը և այլն:

  1. Որո՞նք են Կանադայի տնտեսության

Կանադան ամենախոշոր տնտեսություն ունեցող երկրների շարքում զբաղեցնում է 11- րդ տեղն աշխարհում: Այն աշխարհի առևտրային տասյակի երկրներից մեկն է բարձր մակարդակ ունեցող տնտեսությամբ: Կանադան խառը տնտեսություն ունեցող երկիր է, որն առաջ է անցել ԱՄՆ- ից և արևմտյան եվրոպայի երկրների մեծ մասից: Բայց այնտեղ դեռ նավթը անկայուն գին ունի:

Posted in Կենսաբանություն 8

Արտաթորության համակարգ, երիկամների կառուցվածքը և ֆունկցիան։

Արտաթորության համակարգի միջոցով մենք ազատվում ենք օրգանիզմի ոչ պիտանի,վնասակար,թունավոր  նյութերից :Կան տարրբեր ձևեր թե ինչպես են դուրս գալիս այդ նյութերը ,օրինակ մեզի օգնությամբ դուրս են գալիս աղիքների անպիտան հեղուկները,փռշտալու օգնությամբ դուրս են գալիս այն վնասակար նյութերը որոնք գտնվում էր քթի խոռոչում ,քրտինքի օգնությամբ դուրս են գալիս մարմնի անպիտակ հեղուկները : :Մարդու և բարձրակարգ կենդանիների արտաթորության օրգաններն են՝ երիկամները,թոքերը,մաշկը,քրտնագեղձերը,աղիքները և այլն… 

Արտաթորության օրգանների ֆունկցիայի խանգարումը կարող է պատճառ դառնալ մի շարք հիվանդությունների, երբեմն՝ մահվան։

Երիկամները զույգ ​օրգաններ են, որոնք տեղակայված են ձեր որովայնում, մեջքի կողմից՝ կողերից քիչ ներքև։

Երիկամների հիմնական գործառույթը ձեր արյունը նյութափոխանակության որոշ արգասիքներից զտելն է կամ «մաքրելը»:

Երիկամները հանդիսանում են միզային համակարգի գլխավոր օրգանները։

Միզային համակարգը ներառում է նաև՝

  • միզածորաններ (երիկամները միզապարկին միացնող զույգ խողովակներ)
  • միզապարկ (մկանային պարկ, որտեղ հավաքվում և պահեստավորվում է մեզը)
  • միզուկ (միզապարկը մարմնի մակերևույթին միացնող միզարձակման խողովակ)։

Միզային համակարգը կառուցված է և գործում է այնպես, որ մեզն արտադրվի մշտապես, սակայն օրգանիզմից հեռացվի պարբերաբար։

Միզային համակարգը երբեմն անվանում են նաև «արտազատական համակարգ», որովհետև, ինչպես արդեն նշվեց, նրա հիմնական գործն արյան մեջ մշտապես կուտակվող նյութափոխանակության արգասիքներն օրգանիզմից արտազատելն է՝ մեզի միջոցով հեռացնելը։ Սակայն, արտազատական նշանակություն ունեն նաև՝

  • թոքերը (արտաշնչվող օդով հեռացնում են ածխաթթու գազը)
  • մաշկը (քրտնքով հեռացնում են ջրի ավելցուկը և որոշ աղեր)
  • հաստ աղիները (կղանքով հեռացնում է ջրի ավելցուկը, որոշ նյութեր և չմարսված սննդի մնացորդներ)։

Գրեթե բոլորը ծնվում են երկու երիկամով։ Դրանք ձեր բռունցքի չափի լոբաձև օրգաններ են, որոնցից յուրաքանչյուրը կշռում է մոտ 150 գրամ։

Երիկամները նստած են ձեր ողնաշարի երկու կողմերում, կրծքավանդակի (որը մասամբ պաշտպանում է ձեր երիկամները) և գոտկատեղի միջև։ Մարդկանց մեծ մասի մոտ աջ երիկամը քիչ ավելի ներքևում է, քան ձախը։

Արյունը երիկամներ մտնում է երիկամային զարկերակներով և հեռանում երիկամային երակներով։

Ի՞նչ են անում երիկամները

Երիկամները չափազանց կարևոր են ձեր ընդհանուր առողջության համար։

Սննդով կամ հեղուկներով ստացված սննդանյութերը ներծծվում են արյան մեջ և սնուցում ձեր օրգանիզմի բջիջները։ Այս գործընթացի ժամանակ առաջացած արգասիքները մշտական հեռացման կարիք ունեն, և դրանց մի մասն արյան միջից զտվում է հենց երիկամների միջոցով (օրինակ՝ միզանյութ և կրեատինին, ֆոսֆորական և ծծմբաթթվային աղեր և այլն)։

Երիկամներն այս արգասիքները հավաքում են ջրի ավելցուկի հետ միասին և ուղարկում միզապարկ, որտեղից էլ դրանք մեզի տեսքով հեռացվում են միզուկով։

Երիկամների կառուցվածքային և գործառնական միավորը նեֆրոնն է՝ կազմված պատիճից և մեզը հավաքող ոլորուն խողովակներից։ Յուրաքանչյուր երիկամում կա մոտ 1 մլն նեֆրոն:

Նեֆրոնի պատիճում մազանոթային կծիկից արտազատվում և առաջանում է առաջնային մեզ, որն իր բաղադրությամբ շատ նման է արյան պլազմային և արգասիքներից բացի պարունակում է նաև օրգանիզմի համար օգտակար նյութեր և ավելցուկային ջուր։ Անցնելով խողովակներով, առաջնային մեզից ետ են ներծծվում ջրի ավելցուկը և օգտակար նյութերը (կոչվում է հետադարձ ներծծում կամ ռեաբսորբցիա)՝ արդյունքում առաջացնելով միայն արգասիքներ պարունակող երկրորդային կամ վերջնական մեզ։

Ձեր երիկամները նաև մասնակցում են հետևյալ գործընթացներին՝

  • արյան ճնշման հսկողություն
  • արյան կարմիր բջիջների (էրիթրոցիտներ) արտադրություն
  • ոսկրերի ամրության և առողջ վիճակի պահպանում
  • արյան մեջ որոշ նյութերի և աղերի (էլեկտրոլիտներ) մակարդակի պահպանում։

Երիկամի հիվանդություններ

Երիկամները սովորաբար ախտահարվում են աստիճանաբար, տարիների ընթացքում։

Վաղ հայտնաբերելիս ապրելակերպի և սննդակարգի փոփոխությունները և դեղերը կարող են կանխարգելել երիկամների հետագա վնասումը։

Քրոնիկ երիկամային հիվանդությունը կարող է առաջացնել սակավարյունություն (անեմիա) կամ բարձր արյան ճնշում (հիպերտենզիա)։

Երիկամային հիվանդությունը կարող է ավարտվել երիկամային անբավարարությամբ, որը կարող է պահանջել դիալիզ կամ օրգանի փոխպատվաստում։

Ինչպե՞ս ձեր երիկամները պահել առողջ

Ձեր երիկամներն առողջ պահելու համար՝

  • մի ծխեք
  • պահեք ձեր արյան խոլեսթերինն առողջ միջակայքում
  • առողջ պահեք ձեր սննդակարգը, մարմնի կշիռը և, ընդհանուր առմամբ, ապրելակերպը
  • ֆիզիկապես ակտիվ եղեք (սա նվազեցնում է բարձր արյան ճնշման և սրտային հիվանդության ռիսկերը, որոնք իրենց հերթին երիկամային հիվանդության համար հանդիսանում են ռիսկի գործոններ)
  • խմեք առատ հեղուկներ
  • սահմանափակեք ալկոհոլի օգտագործումն այնպես, որ օրական խմեք ոչ ավելի, քան 2 ստանդարտ չափ
  • առանց հետաձգելու բուժեք միզուղիների վարակը կամ երիկամների քարերը։
Posted in Պատմություն 8

Ջուզեպպե Գարիբալդի

Իտալիայի ժողովրդական հերոս, գեներալ, իտալական ազգային-ազատագրական շարժման առաջնորդ Ջուզեպպե Գարիբալդին ծնվել է 1807թ. հուլիսի 4-ին: Դեռևս իր կենդանության օրոք առասպելական հերոս էր ոչ միայն իտալացիների, այլև բոլոր ճնշված ժողովուրդների, այդ թվում՝ հայերի համար: Ժամանակի հայ մամուլը և մեծերը բացառիկ դրվատանքով են խոսել Գարիբալդիի մասին:

Ջուզեպպե Գարիբալդին Իտալիայի ազատագրման պայքարի մեջ ներգրավվել է 1833թ.՝ հարելով «Ռիսորջիմենտո» («Վերածնունդ») կազմակերպության հեղափոխական թևին: 1834թ.-ին մասնակցել է Ջուզեպպե Մաձինիի Սավոյական արշավանքին:

Հեռակա դատապարտվելով մահապատժի՝ Գարիբալդին հեռացել է Հարավային Ամերիկա, որտեղ ավելի քան 10 տարի մասնակցել է տեղացիների ազատագրական պայքարին ընդդեմ Իսպանիայի: 1848-1849թթ.-ի ազգային հեղափոխության սկզբին վերադարձել է Իտալիա, կազմակերպել կամավորական ջոկատ և մասնակցել ավստրա-իտալական պատերազմին:

Իր իսկ առաջարկով 1849թ.-ի փետրվարի 9-ին հռչակված Հռոմի Հանրապետության ղեկավար գործիչներից էր: Հանրապետության անկումից հետո՝ 1849թ., նորից տարագրվել է: 1859թ.-ի ավստրա-իտալա-ֆրանսիական պատերազմի ժամանակ կազմակերպել է կամավորական (ալպիական հրաձիգների) կորպուս, հաղթական մարտեր մղել Լոմբարդիայում: 

1859-1860թթ.-ի իտալական հեղափոխության օրերին գլխավորելով «Կարմիր շապկավորների հազարյակ» ջոկատը՝ ազատագրել է Սիցիլիան: Այնուհետև գրավել է Նեապոլը, վերացրել Բուրբոնների իշխանությունը Հարավային Իտալիայում և Հռոմն ազատագրելու զինված փորձեր արել (1862, 1867թթ.):

1866թ. կամավորների ջոկատով մասնակցել է ավստրա-իտալական պատերազմին, որի շնորհիվ Վենետիկը միացել է Իտալիային: Գարիբալդին համակրանքով էր վերաբերում հունգարների, լեհերի, հույների ազգային-ազատագրական շարժումներին:

1870թ. ֆրանսիացիների հետ մասնակցել է ֆրանս-պրուսական պատերազմին, ողջունել Փարիզի կոմունան, ընտրվել Ազգային գվարդիայի կենտկոմի կազմում, օգնել է Իտալիայում I ինտերնացիոնալի բաժանմունք կազմակերպելուն: 1943-1945թթ. Իտալիայի ազատագրման Դիմադրության շարժման հարվածային պարտիզանական խմբերը Գարիբալդիի անունով կոչվել են Գարիբալդիական բրիգադներ:

Posted in Պատմություն 8

Վեստֆալյան հաշտություն

Վեստֆալյան հաշտություն, 1648, կնքվել է Երեսնամյա պատերազմից (1618-1648) հետո։ Միավորում է 1648 թվականի հոկտեմբերի 24-ին Վեստ-ֆալիայի (պատմական մարզ Գերմանիայում) Օսնաբրյուկ և Մյունստեր քաղաքներում կնքված երկու հաշտության պայմանագիր՝ Օսնաբրյուկյան (մի կողմից «Հռոմեական սրբազան կայսրության» կայսեր ու նրա դաշնակիցների և մյուս կողմից Շվեդիայի ու նրա դաշնակիցների միջև) և Մյունստերյան (մի կողմից կայսեր ու նրա դաշնակիցների և մյուս կողմից Ֆրանսիայի ու նրա դաշնակիցների միջև)։ Երբեմն Վեստֆելյան հաշտությանն վերագրում են նաև խաղաղության հաշտությունը Իսպանիայի և Նիդերլանդի միջև, որը կնքվել է 1648 թվականի հունվարի 30-ին։ Դրա հետ մեկտեղ Հոլանդիայի և Իսպանիայի միջև ռազմական գործողություններում՝ 1625-1648 թվականներին հետազոտողները համարում են միաժամանակ և՛ երեսնամյա, և՛ ութսունամյա պատերազմները։ Վեստֆալյան հաշտությունը համարվում է առաջին ժամանակակից դիվանագիտական համագումարի արդյունքը։ Այն հիմք է դնում Եվրոպայի նոր կարգերին։ Համաձայնագիրը անդրադարձել է Սրբազան Հռոմեական կայսրությանը, Իսպանիային, Ֆրանսիային, Շվեդիային, Նիդերլանդներին և նրանց համագործակիցներին։ Պիրենեյան հաշտությունը, որը ստորագրվել է 1659 թվականին, վերջ է դնում Ֆրանսիայի և Իսպանիայի միջև պատերազմին և հաճախ դիտարկվում է որպես «ընդհանուր միասնության» վերջնական փուլը։

Անցկացման վայրը

Վեստֆալյան հաշտություն, 1648, կնքվել է Երեսնամյա պատերազմից (1618-1648) հետո։ Միավորում է 1648 թվականի հոկտեմբերի 24-ին Վեստ-ֆալիայի (պատմական մարզ Գերմանիայում) Օսնաբրյուկ և Մյունստեր քաղաքներում կնքված երկու հաշտության պայմանագիր՝ Օսնաբրյուկյան (մի կողմից «Հռոմեական սրբազան կայսրության» կայսեր ու նրա դաշնակիցների և մյուս կողմից Շվեդիայի ու նրա դաշնակիցների միջև) և Մյունստերյան (մի կողմից կայսեր ու նրա դաշնակիցների և մյուս կողմից Ֆրանսիայի ու նրա դաշնակիցների միջև)։ Երբեմն Վեստֆելյան հաշտությանն վերագրում են նաև խաղաղության հաշտությունը Իսպանիայի և Նիդերլանդի միջև, որը կնքվել է 1648 թվականի հունվարի 30-ին։ Դրա հետ մեկտեղ Հոլանդիայի և Իսպանիայի միջև ռազմական գործողություններում՝ 1625-1648 թվականներին հետազոտողները համարում են միաժամանակ և՛ երեսնամյա, և՛ ութսունամյա պատերազմները։ Վեստֆալյան հաշտությունը համարվում է առաջին ժամանակակից դիվանագիտական համագումարի արդյունքը։ Այն հիմք է դնում Եվրոպայի նոր կարգերին։ Համաձայնագիրը անդրադարձել է Սրբազան Հռոմեական կայսրությանը, Իսպանիային, Ֆրանսիային, Շվեդիային, Նիդերլանդներին և նրանց համագործակիցներին։ Պիրենեյան հաշտությունը, որը ստորագրվել է 1659 թվականին, վերջ է դնում Ֆրանսիայի և Իսպանիայի միջև պատերազմին և հաճախ դիտարկվում է որպես «ընդհանուր միասնության» վերջնական փուլը։

Այդ ընթացում Սրբազան կայսրությունը և Շվեդիան հայտարարում են Քյոլնում բանակցություններ և «Համբուրգի պայմանագիրը» ներածական մասն է համընդհանուր կարգավորման համաձայնագրի, որը պետք է կնքվեր երկու հարևան քաղաքների՝ Մյունդտերի և Օսնարբյուկի միջև, որոնք բանակցությունների ժամանակ դարձան չեզոք և ապառազմականացված։ Մյունստերը 1535 թվականից եղել է խիստ կաթոլիկական քաղաք։

Վեստֆալյան Հաշտությունը Ֆրանսիայի և Շվեդիայի միջև

Վեստֆալյան Հաշտությունը Ֆրանսիայի և Շվեդիայի միջև Ֆրանսիայի դրոշը Շվեդիայի դրոշը Վեստֆալյան հաշտության համաձայն «Հռոմեական սրբազան կայսրությունը» Շվեդիային 5 միլիոն թալեր ռազմատուգանք վճարելուց բացի, տալիս էր Ռյուգեն կղզին, ամբողջ Արևմտյան Պոմերանիան և Արևելյան Պոմերանիայի մի մասը Շտետտին քաղաքով, Վիսմար քաղաքը և Բրեմենի արքեպիսկոպոսությունն ու Վերդենի եպիսկոպոսությունը, որոնք վերածվում էին աշխարհիկ իշխանությունների։ Այդպիսով Շվեդիային անցան ոչ միայն Բալթիկ, այլև Հյուսիսային ծովի կարևորագույն նավահանգիստները։ Ֆրանսիան վերջնականապես իրեն միացրեց լոթարինգյան Մեց, Տուլ և Վերդեն եպիսկոպոսությունները և ամբողջ էլզասը (առանց Ստրասբուրգի)։ Հաղթող տերությունները՝ Ֆրանսիան և Շվեդիան հայտարարվեցին Վեստֆալյան հաշտության պայմանագրի իրականացման գլխավոր երաշխավորներ։ Հաղթող տերությունների դաշնակից գերմանական իշխանություններ Բրանդենբուրգը, Մեկլենբուրգը, Բրաունշվայգ-Լյունեբուրգը, Բավարիան ստացան չնչին տերիտորիալ փոխհատուցումներ ի հաշիվ աշխարհականացած եպիսկոպոսությունների ու վանքերի։ Բավարիան ստացավ Վերին Պֆալցը և կուրֆյուրստության իրավունք։ Ինքնուրույն ճանաչվեցին և կայսրության կազմից դուրս եկան Շվեյցարիան և Միացյալ նահանգների հանրապետությունը (Հոլանդիան)։ Գերմանիայի իշխանները ստացան լիակատար անկախություն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության բնագավառում (չէին կարող կնքել արտաքին դաշինքներ կայսեր և կայսրության դեմ)։ Վեստֆալյան հաշտություն պայմանագիրը ամրապնդեց և ուժեղացրեց Գերմանիայի քաղաքական մասնատվածությունը։ Կրոնի առումով Վեստֆալյան հաշտությունը կալվինականների իրավունքները հավասարեցրեց կաթոլիկների ու լյութերականների իրավունքներին, օրինականացրեց եկեղեցականների հողերի աշխարհականացումը և այլն։ Վեստֆալյան հաշտությունն ամրապնդելով հակահաբսբուրգյան խմբավորման նկատմամբ տարած հաղթանակը, ունեցավ խոշոր միջազգային նշանակություն։ Ձախողվեցին իսպանական և ավստրիական Հաբսբուրգների գլխավորությամբ համաշխարհային «քրիստոնեական» կայսրություն ստեղծելու փորձը և Արևմտյան Եվրոպայում ռեֆորմացիոն շարժումները ճնշելու, ինչպես և բուրժուական Հոլանդիայի հանրապետությունը հպատակեցնելու ծրագրերը։ Արևմտյան Եվրոպայում հաստատվեց Ֆրանսիայի երկարատև գերիշխանությունը։

Posted in Գրականություն 8

Դերենիկ Դեմիրճյան

Կարդալ պատմվածքի երրորդ հատվածը (մինչև … թաղեցին քարե գաղտնարանում):

  • Դուրս գրել անհասկանալի բառերը և բացատրել բառարանի օգնությամբ:

Գողտրիկ-քնքուշ գեղեցիկ
Սաղմոս-օրհներգ
Քիվ-Հորիզոնական ելուստ, որ դուրս է ձգվում պատի վերին մասից
Պիղծ-կեղտոտ, անմաքուր
Ապերասան-սանձարձակ
Կոկոզավիզ-վիզը տնկած
Ոգել-երգել
Զարհուրել-սարսափել
Բանսարկել-չարախոսել

  • Ինչ էր փորձում քարոզել Զվարթը:

Զվարդը փորձում էր քարոզել համերաշխություն, բոլորին ծաղիկների մարմնավորում տալով։

  • Ինչու՞ է նախանձը, սահմանափակը փորձում միշտ փակել Սիրո ճանապարհը:

Նախանձը փորձում է պակել սիրո ճանապարհը, որովհետև նա չի ուզում ուրիշներին օգնի և ուզում էր ամեն ինչից լավը լինի առաջինն ու անկրկնելին։

Posted in Ֆիզիկա 8, Uncategorized

Ներքին էներգիա:Ներքին էներգիայի փոփոխման եղանակները:Ջերմաքանակ

Էներգիայի պահպանման օրենք-մարմնի կինետիկ և պոտենցիալ էներգիաների գումարը կոչվում է լրիվ մեխանիկական էներգիա: Դիմադրության և շփման ուժերի բացակայության մարմնի լրիվ մեխանիկական էներգիան շարժման ընթացքում մնում է հաստատում:

եթե մարմիների համակարգից էներգիա չի հաղորդվում շրջապատին և ոչ էլ շրջապատիվ՝համակարգի,ապա այդ մարմինների բոլոր տեսակի էներգիանների գումարը ժամանակի ընթացքում մնում է անփոփոխ,ալյ կերպ ասաց էներգիան չի անհետանում և ոչինչ չի ստեղծում:

Մարմնի մասնիկների ջերմային շարժման կինետիկ էներգիաների և մասնիկների փոխազդեցության պոտենցիալ էներգիաների գումարը անվանում են մարմնի ներքին էներգիան:

Ներքին էներգիան կարելի է փոփոխել երկու եղանակով ՝ մեխանիկական աշխատանք կատարելու միջոցով և առանց աշխատանք կատարելու միջոցով ՝ ջերմահաղորթմամբ: Ջերմահաղորթումը բնութագրում են մի ֆիզիկական մեծությամբ, որը անվանում են ջերմաքանակ: Ջերմաքանակը մարմնի ներքին էներգիայի փոփոխությունն է ջերմախաղորման պրոցեսում: Ջերմաքանակը արտահայտվում է նույն միավոր ինչ որ եներգիայի: Ինչ Էներգիա ՝ ջոուլ: Ջերմաքանակը նշանակում են մեծատառ Q տառով: Ջերմահաղորդման տեսակներն են ՝ ջերմահաղորդականությունը, կոնվեկցիա , Ճառագայթային ջերմահաղորդականություն:

Posted in Կենսաբանություն 8

Մաշկի կառուցվածքը և ֆունկցիան:Ինչպես է մաշկը պաշտպանում մեր օրգանիզմը.Ինչ գաղտնիք է թաքցնում մաշկը:

Մաշկի կառուցվածքը և ֆունկցիան:

Մաշկը ծածկույթային օրգան է, պաշտպանում է ստորև տեղադրված հյուսվածքներն ու օրգանները մեխանիկական, քիմիական վնասվածքներից, խոչընդոտում կողմնակի նյութերի, ախտահարույց մանրէների ներթափանցումն օրգանիզմ։ Մաշկը կատարում է արտազատական ֆունկցիա.մասնակցում է մարմնի կայուն ջերմաստիճանը պահպանմանը և յուրաքանչյուր 1 գ քրտինքից օրգանիզմից հեռանում է 2,45 կՋ էներգիա։ Մաշկն արյան պահուստային և զգայության օրգան է։ Մաշկում արտադրվում է մելանին նյութը, որն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ փոխարկվում է D վիտամինի։ Մաշկը մասնակցում է նաև շնչառությանը։

մաշծ.jpg

Մաշկը կազմված է 3 հիմնական շերտերից, որոնցից արտաքինը վերնամաշկն է (էպիդերմիս), ներքինը՝ բուն մաշկը (դերմա), և նրա տակ գտնվում է ենթամաշկային բջջանքը:

Վերնամաշկը բազմաշերտ հարթ էպիթելային հյուսվածք է, որի մակերեսային շերտի բջիջներն անընդհատ մահանում են, թափվում և հեռանում:

Մահացած բջիջներին փոխարինում են վերնամաշկի ավելի խորանիստ բջիջները, որոնք օժտված են բազմանալու մեծ ունակությամբ և պարունակում են գունանյութ, որով պայմանավորված է մաշկի գույնը: Այն, ինչպես արդեն նշվեց, ունի պաշտպանողական նշանակություն: Արեգակի ճառագայթների ազդեցությունից գունանյութի քանակն ավելանում է, և մաշկը մգանում է:

Բուն մաշկը շարակցահյուսվածքային շերտ է, որը գտնվում է վերնամաշկի տակ և պարունակում է մեծ քանակությամբ առաձգական թելեր:

Դրա շնորհիվ մաշկն առաձգական է, կարող է ձգվել և ապա վերադառնալ իր նախկին դիրքին: Բուն մաշկում կան մեծ քանակությամբ արյունատար անոթներ, նյարդային վերջույթներ, ճարպագեղձեր և քրտնագեղձեր, մազարմատներ:

21-06-2017 09-16-12-w600-w600.jpg

Ճարպագեղձերից արտադրված ճարպն օծում է մաշկը` դարձնելով այն ճկուն և առաձգական: Քրտնագեղձերը արտազատում են քրտինք: Դա հեղուկ է, որ պարունակում է ջուր, աղեր, միզանյութ, որոնք քրտինքին տալիս են աղի համ և յուրովի հոտ: 

Քրտնարտադրության շնորհիվ մարմինը պաշտպանվում է գերտաքացումից: Եղունգներն ու մազերը մաշկի եղջերային գոյացություններ են: Մազերի արմատները տեղակայված են բուն մաշկի խորանիստ շերտում, որտեղ բջիջների բազմացման շնորհիվ տեղի է ունենում մազերի աճ:

1111.jpg

Ենթամաշկային բջջանքը պաշտպանում է մարմինը սառեցումից` փոքրացնելով ջերմատվությունը:

Այն թուլացնում է հարվածների ուժը, ցնցումները և համարվում է նաև պահեստային սննդանյութերի՝ ճարպերի կուտակման վայր:

Ինչպես է մաշկը պաշտպանում մեր օրգանիզմը.Ինչ գաղտնիք է թաքցնում մաշկը:

Ամբողջ մարմնի քաշի 20%-ը կշռում է մաշկը՝ առանց ենթամաշկային ճարպաբջջանքի, իսկ վերջինիս հետ այն կազմում է մարմնի քաշի ավելի քան 50%-ը։ Այն ապահովում է օրգանիզմի կապը արտաքին աշխարհի հետ, ինչպես նաև պաշտպանում մարդու օրգանիզմը արտաքին վնասակար ազդեցություններից և կանխում կարևոր նյութերի, մասնավորապես, ջրի կորուստը։

Մաշկի կառուցվածքն, ինչպես նաև մաշկային հիվանդություններն ուսումնասիրող գիտությունը կոչվում է մաշկաբանություն։

–Մաշկը համարվում է մարմնի արտաքին ծածկույթը և կատարում է մի շարք ֆունկցիաներ

1. ջերմակարգավորման

2. պաշտպանական

3. արտազատական

4. Էներգիայի դեպո

5. շնչառական

6. զգացող