Posted in Հասարակագիտություն

Մարդու պահանջմունքները

Ինչ պետք է անել մարդու երջանկության համար?

Մարկանց համար տերբեր բաներ են ուրախությունը մեկի համար դա երջանկությունը փողերնա,իսկ մյուսի համար սերը ։ Իմ կարծիքով երջանկյությունը դա՝ ընտանիքն է,սերը և ընկերներ ինձ համար։Փողը մեծ դերա խաղում մարդկանց երջանկության համար ավելի լավ է լինել հարուստ քան աղքատ ոչմեկ չի կարող հրաժարվել փողերից,բայց կան մարդիկ,որ ոչ թե կսիրեն քեզ այլ քո փողերին։Քո ուրախ և տխուր դժվար պահերին քեզ միայն կարող է օգնել ընտանիքը կամ ընկերները։Միայն նրանք է կարող քո կողքը լինեն եթե ընտրեք ճիշտ մարդկանց և ներքևից իրենց չնայել թեկուզ գոնե երկու հոգի լինի կարևորը լինի։Քո երջանիկ օրերը քո ժամերը,րոպեները անցնում եմ մետերիմ մարդկանց հետ իրանց շներհիվա,որ իրար հետ հետաքրքիրա ծիծաղում եք և այլն։Կարճ ասաց իմ կարծիքով մարդկանց երջանկության համար պետք է՝ընտանիքը,սերը և ընկերները

Posted in Պատմություն 8

Գրիգոր Տաթևացի

Աստվածաբան, փիլիսոփա, եկեղեցական գործիչ, րաբունապետ Գրիգոր Տաթևացին Տաթևի փիլիսոփայական դպրոցի առաջավոր թևի նշանավոր ներկայացուցիչներից է, միջնադարի հայ աստվածաբանական մտքի խոշոր դեմքերից: Գրիգոր Տաթևացուն ժամանակակիցները մեծարել են Եռամեծ վարդապետ, Երկրորդ Լուսավորիչ հայոց և աստվածաբան, Սյուն և ախոյան Հայ եկեղեցու, Վարժապետ ամենայն հայոց և այլ պատվանուններով: 

Գրիգոր Տաթևացին (աշխարհական անունը՝ Խութլուշահ) սովորել է Տաթևի վանքում, աշակերտել մեծ աստվածաբան և իմաստասեր Հովհան Որոտնեցուն, որի մահից հետո գլխավորել է Տաթևի և Ապրակունիսի բարձրագույն դպրոցները, վարել փիլիսոփայության, աստվածաբանության, քերականության, երաժշտության տեսության և այլ դասընթացներ: Դասախոսել է Մեծոփավանքի  և Սաղմոսավանքի դպրոցներում: Միաժամանակ զբաղվել է ազգային-եկեղեցական հարցերով, պայքարել կաթոլիկ քարոզիչների՝ ունիթորների (միարարներ) դեմ՝ պաշտպանելով Հայ եկեղեցու ինքնուրույնությունը: 

Տաթևացին 1390 թ-ին հաստատվել է Տաթևում, իր շուրջը համախմբել Սյունիքից ու Հայաստանի տարբեր վայրերից այստեղ ուսանելու եկած բազմաթիվ աշակերտների և շարունակել իր գիտամանկավարժական գործունեությունը: Նրա րաբունապետության օրոք Տաթևի դպրոցը, որը վերածվել էր համալսարանի, հասել է իր ծաղկման գագաթնակետին՝ դառնալով գիտության, մշակույթի, արվեստի, հոգևոր կյանքի կենտրոն: Տաթևացու 300-ից ավելի աշակերտները նշանակալի դեր են խաղացել հայ հոգևոր-եկեղեցական, գիտական, մշակութային և հասարակական կյանքում: Իր մանկավարժական հայացքները Տաթևացին ներկայացրել է «Սահմանադրություն դաստիարակության» աշխատության մեջ, որը բացառիկ երևույթ էր միջնադարի հայ մանկավարժական գրականության մեջ:

Posted in Քիմիա 8, Uncategorized

Օզոնի մասին

Ozone-CRC-MW-3D-balls.png

Քիմիական բանա O₃
Խտություն 8,0E−26 
կիլոգրամ[1] գ/մոլ
Եռման ջերմաստիճան −169 ± 1 ℉[2] °C
Գոլորշու ճնշում 1 ± 1 Մթնոլորտ[2]

Օզոնային շերտը վերնոլորտում, մթնոլորտի 20–30 կմ 22-25 կմ սահմաններում բարձրություններում շերտ է, որտեղ գտնվում է ամբողջ մթնոլորտային օզոնի մոտ 90%-ը: Երկրի բևեռներում օզոնային շերտի ներքին սահմանն իջնում է մինչև 7–8 կմ, հասարակածում բարձրանում է մինչև 17–18 կմ:

Օզոնը հայտնաբերել է հոլանդացի ֆիզիկոս Մ. վան Մարումը 1785 թվին օդի միջով էլեկտրական կայծեր անցկացնելիս: 1840 թ-ին գերմանացի քիմիկոս Կ. Շյոնբեյնն ուսումնասիրել է այդ գազի հատկությունները և անվանել «օզոն», որը հունարենից թարգմանաբար նշանակում է հոտավետ:

Օզնոնը թթվածնի երեք ատոմներից բաղկացած եռատոմ մոլեկուլ է։Հեղուկ օղոնը մուգ մանուշակագույն է։Նրա շերտի հաստությունը 2-3 մմ, է։Սեպտեմբերի 16-ին օզոնային շերտի պահպանության միջազգային օրն է։Օզոնի ներկ է ցածր խտությամբ մթնելորտի բոլոր շերտերում։Երկրի մակևույթի օզոնը օդի աղտոտիչ է և վնասում է կենդանիների օդը ուրիշ ձև ասած շնչառական համակարգը։Օդոնի հետը շատ սուր է,հոտը զգացվում է նույնիսկ 1:100 000 նոսրացնելու դեպքում։

Posted in Կենսաբանություն 8

Ողնուղեղի կառուցվածքը և գործառույթները

Ողնուղեղ

Նկարում դուք կարող եք տեսնել ողնուղեղը։Ողնուղեղը բաղկացած է սպիտակ և գորշ նյութերից:

voxnuxex.jpg
ողնուղեղ.jpg

Ողնուղեղը տեղավորված է ողնաշարի խողովակում,ունի առջևից հետ  տափակած քուղի տեսք, երկարությունը մինչև 45 սմ է, զանգվածը մինչև 30 գ: Ողնուղեղի վերին սահմանը ծոծրակային մեծ անցքն է, իսկ ստորինը՝ գոտկային 2-րդ ողի մակարդակը: Ողնուղեղը բաղկացած է 31–33 հատվածներից՝ պարանոցային՝ 8, կրծքային՝ 12, գոտկային՝ 5, սրբանային՝ 5, պոչուկային՝ 1–3: Ողնուղեղից դուրս են գալիս 31 ձույգ խառը նյարդեր: Ողնուղեղի յուրաքանչյուր հատվածը համապատասխանում է ողնուղեղային նյարդերի համապատասխան զույգին և ապահովում է մարմնի որոշակի մասի զգացող, շարժիչ և վեգետատիվ նյարդավորումը: 

koreshki-spinnogo-mozga.jpg

Ողնուղեղի կենտրոնով անցնում է հեղուկով լի ողնուղեղային խողովակը: Ողնուղեղն առջևի ու հետին երկայնաձիգ ակոսներով բաժանվում է 2 համաչափ կեսերի, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին ունի 2-ական թույլ արտահայտված երկայնակի ակոսներ: Այստեղից դուրս են գալիս ողնուղեղային նյարդարմատները. դրանցից հետինները՝ զգացող են, առջևինները՝ շարժիչ:

Ողնուղեղի գործառույթները 

 Ողնուղեղին հատուկ են ռեֆլեքսային և հաղորդիչ գործառույթները: Ողնուղեղի յուրաքանչյուր հատվածի պարզագույն ռեֆլեքսն իրականանում է 2 նեյրոնների (զգացող և շարժիչ) շնորհիվ:Ողնուղեղի ռեֆլեքսային գործառույթը կարելի է բաժանել 2 խմբի՝ մարմնական և ընդերային:

ասդդդսա.jpg

Մարմնական ռեֆլեքսներից են մկանների ձգվելու ու ջլային ռեֆլեքսները: Մարդու այս ռեֆլեքսները լավ արտահայտվում են ուղղահայաց կեցվածքի դեպքում: Ջլային ընկալիչները գտնվում են ջլերում: Եթե մուրճիկով հարվածենք ազդրի քառագլուխ մկանի ջլին, ապա մկանը կկծկվի, և կառաջանա ծնկային ռեֆլեքս: Ջլային ռեֆլեքսները կարող են արտահայտվել նաև ծալող մկաններում: Եթե մուրճիկով հարվածենք բազկի երկգլխանի մկանի ջլին, ապա մկանի կծկման հետևանքով ձեռքը կծալվի (արմնկային ռեֆլեքս): Ողնուղեղի մարմնական ռեֆլեքսներից են ծալումը և տարածումը, քորելու, քայլելու, վազքի ռեֆլեքսները:
Ընդերային ռեֆլեքսներն իրականանում են ողնուղեղի գորշ նյութի կողմնային եղջյուրներում տեղավորված վեգետատիվ նյարդային համակարգի նեյրոններով:
Հաղորդող գործառույթն իրականացնում են վերելք և վայրէջք  ուղիները: Ողնուղեղը մասնակցում է շարժողական և մարմնական ռեֆլեքսներին:  Ողնուղեղի հատումը կամ վնասումն առաջացնում է ողնուղեղային շոկ, որն արտահայտվում է դրդողականության խիստ ընկճումով և ողնուղեղի վնասվածքից ներքև գտնվող բոլոր ռեֆլեքսային կենտրոնների լուծանքով: Ողնուղեղային շոկի պատճառը գլխուղեղի այն բաժինների անջատումն է, որոնք ողնուղեղի վրա թողնում են ակտիվացնող ազդեցություն:

Posted in Կենսաբանություն 8

Ռեֆլեքս և ռեֆլեքսային աղեղ

Ռեֆլեքսն օրգանիզմի պատասխան ռեակցիան է միջավայրից ստացվող գրգիռներին, որն իրականանում է նյարդային համակարգի մասնակցությամբ:Ռեֆլեքսի կառուցվածքային հիմքը ռեֆլեքսային աղեղն է։ Դա այն ուղին է, որով հաղորդվում են նյարդային գրգիռները ռեֆլեքսի իրականացման ժամանակ։  Նյարդային համակարգի գործունեությունն իրականացվում է ռեֆլեքսների միջոցով: 

ասդասդասդ.jpg

Ռեֆլեքսն իրականանում է ռեֆլեքսային աղեղի միջոցով, որի կազմի մեջ մտնում են հետևյալ օղակները՝

  • Արտաքին կամ ներքին ազդակներն ընդունող ընկալիչներ,
  • Զգայական նեյրոն, որը գրգիռը հաղորդում է հաջորդ օղակին
  • Միջանկյալ նեյրոններ, որոնք առաջացնում են նյարդային կենտրոն և վերլուծում ստացված ազդակները,
  • Շարժողական նեյրոն, որն ապահովում է նյարդային պատասխան ազդակների հաղորդումը ծայրամասային օրգաններին ու հյուսվածքներին,
  • Գործարկող օրգան (մկան, գեղձ), որն իրականացնում է համապատասխան ռեֆլեքսի գործունեությունը։

Ռեֆլեքսները լինում են բարդ և պարզ: Պարզ ռեֆլեքսի դեպքում ռեֆլեքսային աղեղը կազմված է երկու նեյրոնից զգայական և շարժական, իսկ բարդի ժամանակ այն բազմանեյրոն է  զգայական, ներդիր, շարժողական: Պարզ ռեֆլեքսներից են՝ հազի, արմնկային, ծնկային, աքիլեսյան, փռշտալու և այլ ռեֆլեքսները, իսկ բարդ ռեֆլեքսներից են քայլելու, վազելու և վեգետատիվ ֆունկցիաներն իրականացնող ռեֆլեքսներն: 

Screenshot_2.png
Posted in русский язык 8

Урок 5

1.Составь сочетания имен существительных со словами мой, моя, мое, укажи род.

моя свеча-ж.р

мое полотно-с.р

мой друг— м.р.

мой взгляд-м.р.

моя дочка-ж.р.

моя вьюга-ж.р.

мое ружье-с.р.

мое озеро-с.р.

мой кроссворд-м.р.

мое жилище-с.р.

2.Определи род существительных, запиши слова в три столбика. Над столбиками напиши :м.р., ж.р, ср.р.

Жидкость, кино, киносъемка, килограмм, рассада, питье, свет, поездка, новоселье, подъезд, троллейбус.

м.р.

килограмм

свет

подъезд

троллейбус

жр

сидкость

киносъемка

рассада

поездка

с.р.

кино

питье

новоселье

Posted in English 8

English homework

  1. A:What were you doing when I saw you yesterday?
    B: I was waiting for my sister. She was buying something from the shop.
  2. A: Who were you talking to when I phoned you?
    B: It was my brother. He was telling me about a film he saw on TV.
  3. A: Were his parents living in England when he was born?
    B: No, they were living in Paris. His father was working as an architect.
  4. A: Were you watching TV whe I called last night?
    B: No, I wasn’t. I was reading a magazine.
  5. A: Who were you having lunch with when I saw you yesterday?
    B: With Jane. She’s a friend of mine. We were talking about you!
  6. A: Were you playing tennis yesterday afternoon?
    B: No, I wasn’t playing tennis, I was doing my homework.
  7. A: What were they wearing for school yesterday? Their school uniform?
    B: No, they weren’t wearing their school uniform, they were wearing jeans and T-shirts.
Posted in Ֆիզիկա 8

Գազի ճնշում:Լաբարատոր աշխատանք

Նպատակ մի քանի փորձերով համոզվել գուզում ճնշում կա թե ոչ ,ինչով է պայանաորված գազում ճնշումը և ինչպես է այն կախված գազով բնութագրող մեծություներից :

Փորձի ընթացքը գլանում մխողը հետ տարա և նրա բաց մասը թելովո կապեցի բարակ ռետինե թաղանթին։

Այսպիսով ես ապահովեցի որոշ քանակությամբ օդի զանգված ռետինե թաղանթի տակ։ Ջերմաստիճանը չի փոփոխվում։

Թաղանթը կապելուց հետո թաղանթը հարթ էր դա բացատրվում է նրանով, որ գլանի տակի մոլեկուլների քանակը և դրսից հարվածների քանակը նույնն է։

Դանդաղորեն սկսեցի մխոցը առաջ տանել և թաղանթը փքվեց դեպի դուրս, դա ապացուցում է, որ

Եզրակացություն՝ եթե ծավալը փոքրանում է ճնշումը մեծանում է, եթե ծավալը մեծացնում ենք, ճնշումը փոքրանում է։

Posted in Պատմություն 8

Լուսավորության Դարաշրջանը

«Լուսավորականություն» տերմինն օգտագործել են լուսավորիչներ Մարի Ֆրանսուա Վոլտերը, Յոհան Հերդերը, բայց վերջնականապես ընդունվել է փիլիսոփա Իմանուիլ Կանտի «Պատասխան հարցին. ի՞նչ է լուսավորականությունը» (1784 թ.) հոդվածից հետո: XIX դարի պատմաբաններն ու փիլիսոփաները լուսավորականությունը բնութագրել են որպես մարդկային բանականության նկատմամբ անսահման հավատի, միջնադարյան եկեղեցական խավարամտության դեմ գիտության հաղթանակի դարաշրջան: Լուսավորականները հասարակության զարգացման կարևոր պայման էին համարում գիտելիքը, կատարյալ օրենքները և կրթության տարածումը: Իրենց գաղափարները տարածելու նպատակով նրանք հրատարակել են իմաստասիրական, գեղարվեստական, մանկավարժական, բարոյագիտական  բազմաթիվ գրքեր: Լուսավորական շարժումն ապագա հեղափոխությունների գաղափարական նախապատրաստությունն էր: Լուսավորականության գլխավոր ներկայացուցիչներից են Ջոն Լոկը, Ջոն Կոլինզը, Ջոն Տոլանդը, Անատոլի Էլշի Շեֆստբերին` Անգլիայում (որտեղ այն առաջացել է), Մարի Ֆրանսուա Վոլտերը, Շառլ Մոնտեսքիոն, Ժան-Ժակ Ռուսոն, Դենի Դիդրոն, Կլոդ Ադրիան Հելվեցիուսը, Պոլ Հանրի Հոլբախը` Ֆրանսիայում, Գոթհոլդ Լեսինգը, Յոհան Հերդերը, Յոհան Վոլֆգանգ Գյոթեն՝ Գերմանիայում, Թոմաս Ջեֆերսոնը, Բենջամին Ֆրանկլինը՝ ԱՄՆ-ում, Սեմյոն Դեսնիցկին, Յակով Կոզելսկին, Ալեքսանդր Ռադիշչևը` Ռուսաստանում: Հայ իրականության մեջ լուսավորական շարժման (XVII դարի վերջ – XIX դարի սկիզբ) հիմք ծառայեցին եվրոպական հեղափոխությունները և լուսավորիչների (հատկապես ֆրանսիացի) գաղափարները: Հայ լուսավորականներ էին Հովսեփ Էմինը, Շահամիր Շահամիրյանը («Գիրք անուանյալ որոգայթ փառաց», Մադրաս, 1773 թ.), Մովսես Բաղրամյանը («Նոր տետրակ, որ կոչի յորդորակ», Մադրաս, 1772 թ.) և ուրիշներ:

Posted in Գրականություն 8, Uncategorized

Նախագծային աշխատանք՝Ծովախողուկների մասին

Ծովախոզուկ- տնային ծովախոզուկը՝ կրծող է, որը հիշեցնում է կարճլիկ ճագարի։ Նա կարող է ապրել տանը և դրսում, մեծ և հարմարավետ բնում։ Մի քանի հեշտ գործողությունների արդյունքում ծովախոզուկները երկար տարիներ կարող են առողջ ապրել իրենց նոր ընտանիքում։

Նրա տնակը պետք է լինի ընդհարձակ և հարմարավետ։ Այն պետք է դրված լինի անաղմուկ վայրում, իսկ եթե տանը կան այլ ընտանի կենդանիներ, ինչպիսիք են՝ շունը և կատուն, այն պետք է դնել անվտանգ տարածքում։ 


Հղիության շրջանը `59 – 72 օր (մեծահասակների համար)
Քաշ ՝ 0.7 – 1.2 կգ (մեծահասակների համար)

Մարմնի երկարությունը 25 -ից 35 սմ կախված է տեսակից։

Վայրի բնության մեջ նրանց ի վիճակի են ապրել որ ավելի,քան 8 տարի։ Վայրի կրծողների կողմից փոխանցվող անբավարար սնունդը և վարակիչ հիվանդությունները, չի գերազանցում 5 տարին։ Տանը, գերին գվինեա խոզերը ապրում են պատշաճ խնամքով և լավ սնուցումներով շատ ավելի երկար `միջին հաշվով մինչև 15 տարի: Դեպքեր է պատահել,երբ տնային կրծողն ապրում է 20-25 տարի:

Породы морских свинок с фотографиями и названиями

Աղբյուրներ՝

https://hy.thinkfirsttahoe.org/4157-how-many-years-live-guinea-pigs-at-home-and-on-what-t.html

https://www.haf-haf.am/am/blog/1-25726/tsvovaxvozukneri-xnamqn-u-higienan-84149/

https://ru.wikipedia.org/wiki/%D0%9C%D0%BE%D1%80%D1%81%D0%BA%D0%B0%D1%8F_%D1%81%D0%B2%D0%B8%D0%BD%D0%BA%D0%B0