Posted in Աշխարհագրություն 8, Uncategorized

Հնդկաստան

  1. Քարտեզի վրա նշել Հնդկաստանի հարևանպետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
  1. Բնութագրեք Հնդկաստանի աշխարհագրական դիրքը:

Հնդկաստանը արևմուտքից ողողվում է Հնդկական օվկիանոսի Արաբական ծովի, արևելքից`Բենգալյան ծովի ջրերով։ Տարածքը 3,3 միլիոն կմ քառակուսի է։ Հնդստան թերակղզու մեծ մասը զբաղեցնում է Դեկանի սարահարթը, հյուսիսում`Ինդոս-Գանգեսյան դաշտավայրը և երկրագնդի ամենաբարձր լեռները`Հիմալայները և Կարակորումը։

  1. Ի՞նչ դեր ունի Հնդկաստանը հվ Ասիայում և ամբողջ աշխարհում

Արդյունաբերության մեջ գերակշռում է թեթև և սննդի արդյունաբերությունը։ Արդյունահանում են ածուխ, երկաթի և մանգանի հանքանյութեր, փայլար, ծարիր, բոքսիտներ, նավթ։

  1. Որո՞նք են Հնդկաստանի զարգացման նախադրյալները:

 Հանքաքարի տեսակներն են տիտան, քրոմիտ, երկաթի հանքաքարը և այլն։ Նաև ունի քարածուխի մեծ պաշարներ։

  1. Որո՞նք են Հնդկաստանի տնտեսության առաջատար ճյուղերը:

Առաջատար ճյուղերից մեկը արդյունաբերությունն է առաջատար ճյուղերից են՝ քիմիական ու թեթև արդյունաբերությունը, մեքենայաշինությունը և սև մետաղաձուլությունը, նաև Հնդկաստանը արտահանում է ոսկի:

Posted in Գրականություն 8

«ՄԻ ԿԱԼ ՀԱԿԱՌԱԿ ՉԱՐԻ»

Շատերն ինձ հարցնում են, թե ես ի՞նչ կարծիքի եմ «չարին հակառակ չկենալու» վերաբերությամբ։

Թեպետ շատ վտանգավոր է մեծերի ասածին դեմ գնալը, բայց ես չպիտի ծածկեմ իմ կարծիքն ու համոզմունքն այդ մասին։

Բնության մեջ ոչ մի կենդանի արարած չկա, որ ինչևիցե մի բանով զինված չլինի իր գոյությունը պաշտպանելու համար։ Երկու կենդանի արարածներ իրար բարեկամ լինել չեն կարող, եթե մեկը մյուսի կյանքին վտանգ է սպառնում։ Մարդը կարող է միայն այնքան բարի լինել, որ չի հարձակվի ուրիշի վրա, բայց երբ իր վրա են հարձակվում, նա չի կարող չպաշտպանվել։

Երբ որ Քրիստոսին ապտակ զարկեցին, նա իր մյուս երեսը դեմ չարավ ապտակողին, այլ ասաց․ «Եթե չար խոսեցի, վկայիր չարի մասին, իսկ եթե բարի, ինչ՞ու ես զարկում ինձ»։      (Հով․ գլ․ ԺԸ․ 23):

Այս է ահա բնականը, իսկ « չարին հակառակ չկենալը» անճարության, թուլության և ստրկության հետևանք է․ այսինքն՝ չարին հակառակ չկենալը առաքինություն չէ, այլ անկարողի խոհեմություն՝ ժամանակ վաստակելու համար, ընդդիմանալու ուժ հավաքելու համար։ Չարին հակառակ չկենալը շատ անգամ խոհեմություն էլ չէ, այլ անբարոյականություն, անբանականություն, անասնություն, որովհետև թույլ է տալիս չարերին, որ բարիների հետ վարվեն իրենց ուզածի պես։ Բայց այդ բարոյական սկզբունքը ասված է ամենքի համար։ Այդ սկզբունքին պետք է հետևեն ամենքը։ Այո, այդպես են բացատրում, բայց դա սոփեստություն է։ Ամենքի մեջ միակերպություն ոչ եղել է և ոչ էլ կլինի երբեք։ Մեկոնք հիմարությամբ կընդունեն այդ, իսկ մյուսները՝ չարությամբ կօգտվեն այդ հանգամանքից։ Ի՞նչ կվաստակես նրանից, եթե ասես․ «Սուր քո, և պարանոց մեր»։ Չ՞է որ թշնամին էլ հենց այդ կուզի և սուրը պարանոցիցդ անպակաս կպահե, ինչպես որ կա և եղել է միշտ։

Ես դեմ չեմ խոհեմության, որ դարձյալ ինքնապաշտպանության մի զենք է, բայց խոհեմությունը պետք չէ շփոթել առաքինության հետ։ Չարին հակառակ չկենալը՝ ուղիղ և բարոյական վարդապետություն չէ։ Դա դեմ է և ՛ խելքի, և՛ բարոյականության։

ԻՆՔՆՕԳՆՈՒԹՅՈՒՆ

«Չարին հակառակ չըկենալու» վրա ես նայեցի ինքնապաշտպանության տեսակետից: Ինձ ասողներ եղան, թե ես այդ բանն այնպես չեմ բացատրում , ինչպես Տոլստոյը: Պետք է գիտենալ սակայն, որ Տոլստոյը չի ասում, թե «չարին չպետք է հակառակ կենալ»: Սա կնշանակե՝ «չարիքին պետք է հակառակ կենալ, միայն ոչ չարիքով»:

Ես էլ հո չե՞մ ասում, թե՝ երբ մեկը քո տունը կրակ տա, դու էլ գնա նրանը կրակ տուր: Այլ թե՝ «երբ տեսնում ես, որ տունդ կրակ են տալիս, աշխատիր թույլ չտալ, և պաշտպանիր ինչով որ կարող ես»:

Գոյության պաշտպանությունը հակառակ չէ ոչ մի օրենքի:

Բայց եթե դուրս կգա, որ դա հակառակ է Տոլստոյի ասածներին, թող լինի հակառակ, քանի որ նա մի մարդ է սխալական, իսկ տիեզերական օրենքները հավիտենական են:

Թող այս բանը լավ իմանա կրթվող հայ սերունդը և սիրե ու պաշտպանե իր դժբախտ ազգն ու լեզուն, իր պապերի թողած ավերակները և իր ծնող եկեղեցին:

Ինքն իրան չպատվողը ուրիշից պատիվ սպասելու իրավունք չունի: Ինքն իրան չօգնողը նույնիսկ աստծուց օգնություն հուսալու իրավունք չունի: Մեզ պես խեղճ ազգերը միայն ինքնօգնությամբ կարող են զորեղանալ և պահպանել իրանց գոյությունը: Դժբախտ ազգերի ամեն մի գիտակից անդամի մեջ շատ զարգացած է լինում ինքնապաշտպանության զգացումը: Դրանք դառնում են մի-մի լուսատու ճրագ և լուսավորում իրանց ազգակիցների առաջադիմության ուղին… դեպի ԻՆՔՆՕԳՆՈՒԹՅՈՒՆ…

  • Դուրս բեր մտքեր, արտահայտիր քո վերաբերմունքը: 100 տարի անց արդիակա՞ն են այս մտքերը, թե՝ ոչ. ինչպե՞ս:

Բնության մեջ ոչ մի կենդանի արարած չկա, որ ինչևիցե մի բանով զինված չլինի իր գոյությունը պաշտպանելու համար։ Երկու կենդանի արարածներ իրար բարեկամ լինել չեն կարող, եթե մեկը մյուսի կյանքին վտանգ է սպառնում։ Մարդը կարող է միայն այնքան բարի լինել, որ չի հարձակվի ուրիշի վրա, բայց երբ իր վրա են հարձակվում, նա չի կարող չպաշտպանվել։

Ես համաձայն եմ այս մտքի հետ,որոհետև ասում է ինչքանել բարի լինես և քո հետ վատ վերաբերվեն դու չես կարող չպատասխանել:Ինչքանել մարդը բարի լինի նրանք ուրիշ կողմել ունեն,որը ոչմեկ կարող է չտեսնել:Ամեն մարդուց ամեն ինչ սպասելիա ինչքանել իրան իմանաս :

Ես էլ հո չե՞մ ասում, թե՝ երբ մեկը քո տունը կրակ տա, դու էլ գնա նրանը կրակ տուր: Այլ թե՝ «երբ տեսնում ես, որ տունդ կրակ են տալիս, աշխատիր թույլ չտալ, և պաշտպանիր ինչով որ կարող ես»:

Ես համաձայն եմ,որովհետև եթե ինչ-որ վտանգ է սպառնում դու կարող ես ինքնապաշտպանվել: Բայց եթե իրան նույնպես պատասխանել դա կարող է անվերջ տեվալ:Կսկսեք իրար անհնթատ պատասխանել և դրանից չհանգստանալ և ավելի ու ավելի դու սկսում ես դա ցանկանալ:

Posted in Աշխարհագրություն 8

Հարավային Ասիա

  1. Ի՞նչ առանձնահատկություններ ունի Հարավային Ասիա տարածաշրջանը:

Հարավային Ասիայի հասարակական-աշխարհագրական տարածաշրջանում ներառված երկների ընդհանուր տարածքը 4,5 մլն կմ է աշխարհի ցամաքի 3%-ից փոքր-ինչ ավելի: Այստեղ է բնակվում աշխարհի բնակչության 23%-ը:  

  1. Ի՞նչ դեր ունի Հարավային Ասիան համաշխարհային տնտեսությունում:

Հարավային Ասիան աշխարհի հնագույն քաղաքակրթության օջախներից է։ Հարավային Ասիան աշխարհում առաջատարն է թեյի, ոսպի, ջուտի, գետնանուշի, գարու, բրնձի, ցորենի, բամբակի և այլ բույսերի համախառն բերքով:

  1. Որո՞նք են Հարավային Ասիայի երկրների տնտեսության մասնագիտացված ճյուղերը:

Զարգացած է գյուղատնտեսությունը: Հարավային ասիայի  հարստություններից առանձնացնում են քարածուխի, մանգանի, քրոմի, երկաթի, և տիտանի հանքաքարերը։

  1. Քարտեզի վրա նշել Հարավային Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները:
Posted in Աշխարհագրություն 8

Ճապոնիա

  1. Քարտեզի վրա նշել Ճապոնիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
  1. Բնութագրեք Ճապոնիայի աշխարհագրական դիրքը:

Ճապոնիան ծովային է,  և այդ պատճառով նա չունի հարևան ցամաք երկիր: Այն կազմված 6,852 կղզիներից: Նրա մեծ մասը գտնվում է Հոնսյու, Հոկայդո, Կյուսյու ու Սիկոկու կղզիների վրա, իսկ մնցածը Ռյուկյու, Օկինավա և այլ կղզեխմբերի վրա։

  1. Ի՞նչ դեր ունի Ճապոնիան հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում

Նա իր հանածոները կարողանում է շատ այլ երկրներ տանել ջրով: Այդ երկրները մեծ մասամբ Ռուսաստանն է, Չինաստանը, ԱՄՆ-ն և այլն։

  1. Որո՞նք են Ճապոնիայի զարգացման նախադրյալները:

Հանածոները, հարևան երկրները, բարենպաստ աշխարհագրական դիրքը, որը նաև նպաստում է կլիմային, և մուտքը դեպի ծով:

  1. Որո՞նք են Ճապոնիայի տնտեսության առաջատար ճյուղերը:

Ամենակարևորը դա արդյունաբերությունն է, քանի որ այն բազմաճյուղ է։ Իսկ հետո գալիս է` գյուղատնտեսությունը,  նավաշինությունը, մեքենաշինությունը, էլեկտրոնային և օպտիկամեխանիկական արտադրությունները:

Posted in Աշխարհագրություն 8

Չինաստան

  1. Քարտեզի վրա նշել Չինաստանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
  1. Բնութագրեք Չինաստանի աշխարհագրական դիրքը:

Չինաստանը Ռուսաստանից և Կանադայից հետո իր տարածքով աշխարհում երրորդամենամեծ երկիրն է և ըստ տարբեր գնահատումների իր ընդհանուր տարածքովհանդիսանում է աշխարհի երրորդ կամ չորրորդ ամենամեծ երկիրը Ռուսաստանից,Կանադայից և ԱՄՆ-ից հետո: Չինաստանի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 9 600 000 կմ2: Ընդհանուր տարածքը ըստ Բրիտանիկա հանրագիտարանի կազմում է 9,572,900 կմ2,ըստ Միջազգային տարեգրքի` 9,596,961 կմ2, ըստ Համաշխարհային փաստերի գրքի` 9,596,961 կմ2:

  1. Ի՞նչ դեր ունի Չինաստանը հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում

Իմ կարծիքով Չինաստանը ամբողջ աշխարհին տրամադրում է բոլոր տեսակի տեխնիկաների,կենցաղայինիրերի,հագուստի մեծ պաշարներով և այլն:

  1. Որո՞նք են Չինաստանի զարգացման նախադրյալները:

Չինաստանը ածխի պաշարներով հարուստ է Հյուսիսային,  Հարավարևմտյան Չինաստանում։ Նա կարող է զարգացնել մեքենաշինությունը և ընդլայնել օգտագործվելիք տարածքը: Չինաստանը ունի նույնպես լավ մետաղաձուլություն:

  1. Որո՞նք են Չինաստանի տնտեսության առաջատար ճյուղերը:

Ճյուղերից են`արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, ածխահանությունը, անասնապահությունը:

Posted in Քիմիա 8

Քիմիա

1․ Ստորև թվարկվածներից ո՞րն է ֆիզիկական մարմին:

ա) ջուր
բ) սառույց
գ) աղաջուր
դ) ձնեմարդ

2․ Հետևյալ երևույթներից ո՞րն է քիմիական:

ա) անձրևելը
բ) ցողի առաջացումը
գ) հրդեհի բռնկումը
դ) կարկուտ տեղալը

3․ Ատոմ բառը հունարենից թարգմանվում է:
Այս նյութը վերցված է Լիլիթ Ղազարյանի բլոգից:
ա) անտեսանելի
բ) անբաժանելի
գ) փոքրագույն
դ) անիմանալի

4․ Մթնոլորտի հիմնական բաղադրամասերն են հետևյալ քիմիական տարրերրը:

ա) ջրածին և թթվածին
բ) ազոտ և ջրածին
գ) ազոտ և թթվածին
դ) թթվածին և ածխածին

1)Առաջարկեք այնպիսի քիմիական ռեակցիայի օրինակ,որն ընթանում է տաքացման պայմաններում։

Տաքացման ընթացքում կատարվող քիմիական ռեակցիաներից է օրինակ լուցկու այրումը, մագնեզիումի այրումը, մալաքիթի այրումը

2)Առաջարկեք քիմիական ռեակցիաների 3 օրինակ, որոնք ընթանում են սենյակային ջերմաստիճանում։

Մոմի այրումը, փայտի այրումը վառարանի մեջ և քազօճախում գազի այրումը:

3) Ստորև թվարկված նյութերից թթվածինը որի՞ն անմիջականորեն չի միանա
ա) ծծումբ բ) կալցիում գ) մագնեզիում դ)ոսկի

4)Երկու անոթներից մեկը լցված թթվածնով, մյուսը օդով։Ինչպե՞ս կարելի է տարբերել դրանք։
Անոթների մեջ պետք է մցնել վառվող լուցկի,որոհետև թթվածինը գազ է այրումից կդիտարկվի պայթյուն, իսկ օդում լուցկին կշարունակի այրվել մինչև չվերջանա թթվածինը:

5) նկարել Օզոնի մոլեկուլի մոդելը։

Posted in Հանրահաշիվ 8, Uncategorized

Թեստային խնդիրներ ՝  ներմուծելով անհայտ մեծություն 

1.Եթե անհայտ թիվը կրկնապատկենք և նրան գումարենք 11 ,ապա կստանանք 49:Գտի՛ր անհայտ թիվը ։
2x+11=49
49-11=38
38:2=19
x=19
2. .Եթե անհայտ թիվը եռապատկենք և նրան գումարենք 24 ,ապա կստանանք 120:Գտի՛ր անհայտ թիվը ։
3x+24=120
120-24=96
96:3=32
x=32
3.Եթե թվի եռապատիկը փոքրացնենք 15-ով ,ապա կստանանք 66 :Գտի՛ր անհայտ թիվը ։
3x-15=66
66+15=81
81:3=27
x=27

4. Եթե անհայտ թվին ավելացնենք 23 և արդյունքը եռապատկենք ,կստանանք 250-ից 34-ով փոքր թիվ ։
(x+23)*3=250-34
250-34=216
216:3=72
72-23=49
x=49

5․Երկու թվերից մեկը 4 անգամ փոքր է մյուսից ։ Գտեք այդ թվերը ,եթե նրանց գումարը 115 է։
x+4x=115
115:5=23
x=23

 6.Մի թիվը 7-ով մեծ է մյուսից ։Եթե փոքր թիվը մեծացվի 2անգամ ,իսկ մեծը՝ 6 անգամ,ապա նրանց գումարը կդառնա 31։ Գտի՛ր այդ թվերը ։
2x+6(x+7)=31
2x+6x+42=31
8x=31-42
8x=-11
x=-11/8

7.երկու բնական թվերի գումարը 31 է,իսկ տարբերությունը՝ 5 : Գտի՛ր  այդ թվերը

Posted in Կենսաբանություն 8

Շնչառական շարժումներ: Թոքերի կենսական տարողությունը: Շնչառության կարգավորումը

Թոքերն օժտված են չափազանց մեծ առաձգականությամբ և գտնվում են կրծքավանդակի փակ խոռոչում՝ գրավելով նրա համարյա ամբողջ ծավալը: Դրա շնորհիվ թոքամզի խոռոչում ճնշումը միշտ լինում է մթնոլորտային ճնշումից ցածր: Բնականոն պայմաններում չափահաս առողջ մարդը հանգիստ ժամանակ մեկ րոպեում կատարում է 16−20 շնչառական շարժում, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է ներշնչման և արտաշնչման փուլերից: Ընդ որում արտաշնչման փուլն ավելի երկարատև է: Օրվա ընթացքում շնչառական շարժումների թիվը կազմում է մոտ 21000:

Մարդը կյանքի ընթացքում կատարում է մոտավորապես 700 մլն շնչառական շարժում:

Շնչառությունն իրականանում է շնչառական մկանների՝ ստոծանու և միջկողային մկանների ռիթմիկ կծկումների շնորհիվ: Ստոծանին մկանային միջնապատի դեր է կատարում` բաժանելով որովայնի խոռոչը կրծքավանդակից:

Ներշնչման ժամանակ կծկվում են արտաքին միջկողային մկանները, կողոսկրերը փոքր-ինչ բարձրանում են, միաժամանակ կրծոսկրը շարժվում է դեպի առաջ: Այդ բոլորի հետևանքով կրծքավանդակի չափերը մեծանում են: Ստոծանու մկանների կծկման հետևանքով նրա գմբեթը հարթվում է, և կրծքավանդակը մեծանում է նաև ուղղաձիգ ուղղությամբ:

Թոքերը մկանային օրգան չեն, դրանք պասիվ կերպով հետևում են լայնացող կրծքավանդակի պատերին, որի հետևանքով թոքերում ընկնում է օդի ճնշումը: Մթնոլորտային օդը թափանցում է թոքեր, որոնք լայնացել են, տեղի է ունենում ներշնչում:

շնչառ.jpg

Իսկ ինչպե՞ս է կատարվում արտաշնչումը:

Միջկողային և ստոծանու մկանների թուլացման հետևանքով կողոսկրերն իրենց ծանրության տակ ուղղվում են ներքև, ստոծանին զբաղեցնում է իր նախկին դիրքը, կրծքավանդակի խոռոչը փոքրանում է, թոքերը սեղմվում են, նրանցում օդի ճնշումը մեծանում է և օդը շնչառական ուղիներով դուրս է մղվում, տեղի է ունենում արտաշնչում: Ավելի խորը շնչառությանը մասնակցում են նաև որովայնի մկանները:

Հանգիստ ներշնչման ժամանակ մարդը ներշնչում է մոտ 500 սմ³ օդ և նույնքան էլ արտաշնչում: Դա կոչվում է շնչառական ծավալ: Ի դեպ, այդ օդից միայն 360 սմ³-ն է հասնում թոքեր, իսկ մնացած 140 սմ³-ը մնում է շնչառական ուղիներում և գազափոխանակությանը չի մասնակցում:

Օդի այն առավելագույն քանակը, որը կարելի է արտաշնչել ամենախորը ներշնչումից հետո, կոչվում է թոքերի կենսական տարողություն:

Չափահաս մարդու մոտ այն մոտավորապես հավասար է 3500 սմ³: Թոքերի կենսական տարողությունը կախված է հասակից, սեռից, մարզվածության մակարդակից:

Օրինակ

6 տարեկան երեխայի թոքերի կենսական տարողությունը 1200 սմ³ է, կնոջը` մոտ 3500 սմ³, տղամարդունը՝ մոտ 4500 սմ³: Մարզված մարդկանց մոտ այն կարող է հասնել մինչև 9000 սմ³: Ամենախոր արտաշնչումից հետո թոքերում պահպանվում է մոտ 1000 սմ³ (այսպես կոչված մնացորդային օդ), որի պատճառով թոքերը չեն դատարկվում մինչև վերջ, նույնիսկ մահից հետո:

gif 1.gif

Շնչառության կարգավորումը: Շնչառության կարգավորումն իրականացվում է նյարդային և հումորալ մեխանիզմներով:

Ուշադրություն

Երկարավուն ուղեղում գտնվում է շնչառության կենտրոնը, որտեղ մոտավորապես յուրաքանչյուր չորս վայրկյանը մեկ առաջանում են գրգիռներ, որոնք հաղորդվում են կրծքավանդակի միջկողային մկաններին և ստոծանուն:

Դրա շնորհիվ մկանները կծկվում են, և կրծքավանդակը լայնանում է, տեղի է ունենում ներշնչում: Նույն մկանների թուլացման հետևանքով տեղի է ունենում արտաշնչում:

Շնչառական կենտրոնի վրա որոշակի ազդեցություն են թողնում մեծ կիսագնդերի կեղևում տեղակայված բարձրագույն շնչառական կենտրոնները: Դրանց ազդեցության հետևանքով շնչառության հաճախականությունը փոխվում է խոսելու ընթացքում:

Շնչառության կարգավորմանը մասնակցում են պաշտպանական ռեֆլեքսները` հազը և փռշտոցը:

Հազի միջոցով օդատար ուղիներից փոշին և մանրէները լորձի ավելցուկի հետ հեռացվում են բերանի խոռոչով, իսկ փռշտոցի դեպքում` քթի խոռոչով: Երկու դեպքում էլ տեղի է ունենում կտրուկ արտաշնչում:

Շնչառության հաճախականությունը փոխվում է ոչ միայն ֆիզիկական աշխատանքի, այլև մարդու հուզական վիճակի փոփոխության դեպքում: Հուզմունքի պահին շնչառությունը տեղի է ունենում ընդհատումներով, իսկ գերլարվածության ժամանակ` աղմկոտ և հաճախ: Դրական զգայական իրավիճակում մարդու շնչառությունը դանդաղում է:

Ուշադրություն

Այսպիսով՝ արթուն և հարաբերական հանգստի պայմաններում չափահաս մարդը 1 րոպեում կատարում է մոտավորապես 16 շնչառական շարժում, քնած ժամանակ` 12:

how-we-breathe.gif
Posted in русский язык 8

Урок 16

Классная работа

упр 1

Расставьте пропущенные буквы

А .

Собираться, блистеть, собирать, забирать, замереть, замирать, расстилать, расстелить, выжигать, блестящий, зажигательный, стереть, блистать, протереть, вытирать, выбирать, застелить, замерло, замирало, умереть, умирать, растирать, заблистать, выстирали, выдираю, забираю, протереть, собирающий, вычесть, вычитать, расстелить, расстилаться, запереть, запирать, прибирать, избиратели, сочитать, сочитание, блистательный, блеснет, приберет, опереться.

Б .

1.Автомобиль, скрипя тормозами на спуске остановился около калитки.
2. Между скамейками пробиралась девушка.
3. Его черный силуэт выделялся на фоне далекой светящейся зелени.
4. Наконец между стволами сосен что-то блеснуло.
5. Вверху, почти касаясь снежного склона, плыло странное огненное облако.
6. Позади на спокойной воде замерла яхта.
7. Остров был обсолютно гол.
8. Шарф ее развивался по ветру, чуть наклоненная вперед фигурка напряглась.
9. Вместе со своим отражением замок словно весит в воздухе, опоясанный бахромой густой зеленой тени.
10. Песок ложился вытянутыми ровными грудами по обочинам гладкого проспекта…
11. Он видел, как первые лучи солнца коснулись ледяного поля.
12. Шаги гулко раздавались под сводами.
13. В лодке стояла, управляя веслом, женщина с развивающимися волосами.

Домашнее задание

Распределите слова в две колонки: в одну – с чередующимися гласными в корнях, в другую – с проверяемыми гласными корня.

С чередующимися гласными в корнях – соберу коллекцию,растереть в порошок,блестеть на солнце,вытереть пятно,блестящий ответ,умирать от нетерпения,собиратель марок,развиваться на ветру,запереть в кладовке,запирать на ключ,замереть от ужаса,собирать грибы,металлическая зажигалка,ожог руки,расстилать постель,вытирайте ноги,выпирает лопатка,какая-то неразбериха,выжечь знак.

С проверяемыми гласными корня – спешу на работу,запивать водой,постелить простыню,выбираю кассету,избирательная компания,примерять костюм,примирить поссорившихся друзей,увидал Петю,увядал цветок,стиранные джинсы,запивать лекарство,блеснуть умом,ожег руку,запевать песню,спишу задачу,частота пульса,чистота комнаты,посветить фонарем,посвятить стихи маме,развивать память,сторожить дачу,поперчить суп,пировать на свежем воздухе,скрипеть зубами,скрепить подписью,выжигание по дереву.

Posted in русский язык 8

Игры, в которые играли наши бабушки и дедушки

Однажды я спросила у бабушки во что она играла, когда была маленькой девочкой. В ответ я услышала всего одно слово: “Резиночки”. Мне стало интересно. Тогда бабушка рассказала как в нее играть. В Резиночки могли играть сразу несколько игроков. В основном играли девочки, но и мальчишки тоже могли присоединиться. Значит, два игрока становились на расстоянии друг от друга и натягивали резинку, зафиксировав ее вокруг своих ног на уровне щиколоток. А остальные игроки, по очереди, должны перепрыгивать через одну, либо через обе линии резинки, выполняя различные фигуры. В случае ошибки, если игрок наступил на резинку или задел ее ногой, то ход переходил к следующему игроку. Данная игра имела несколько позиций резинки: на щиколотках, на коленях, на талии и на шее. Побеждал тот, кто первым проходил все уровни резинки.