Posted in Մայրենի, Uncategorized

Ստեղծագործական աշխատանք

<<Երազում եմ,որ․․․․․

Երազում եմ, որ  դադարեն շուրջը դանդաղկոտ ծանրաքաշ մտքերով քայլող մարդկանց տեսարանները, և լինեն երազանքներով լի։ Կուզեի, որ ոչ ոք ոչմեկի հետ չվիճի, բոլորը լինեն իրար ընկեր։ Կուզեի, որ մեկը մյուսին միշտ օգնող լինի, հատկապես՝ ամենադժվար պահին իրար կողք լինենք և պաշտպանեք։ Թող  հաղթի բարին և ճշտմարիտ կողմը և վարաքի մյուսին իր բարությամբ։  Երազում եմ, որ բո՜լոր-բո՜լոր մտքերում ամեն եղանակին լինի իր գույնը։

 

Posted in Պատմություն, Uncategorized

Աթենքը և Սպարտան

Համեմատել Աթենքը և Սպարտան (տնտեսություն, պետական կառավարում, մշակույթ, ռազմական գործ, հասարակության կառուցվածքը)։

Հին Սպարտան

Սպարտան Բալկանյան Հունաստանի հարավում էր։ Սպարտայի հասարակությունը կազմված էր երկու հակադիր դասերից՝ սպարտիատներից և հելոտներից։ Սպարտիատները դորիացիներն էին, որոնք իրենց ունեցվածքով և իրավունքներով հավասար էին միմյանց։ Հողը պատկանում էր համայնքին։ Սակայն սպարտիատները չէին զբաղվում երկրագործությամբ և արհեստներով։ Նրանք զինվորներ էին և ժամանակի մեծ մասը նվիրում էին մարմնակրթությանը։ Յուրաքանչյուր ընտանիքի տրամադրվում էր հաղակտոր՝ այնտեղ ապրող հելոտներով։ Հելոտները նվաճված և ստրկացված աքայացիներն էին։ Նարնք սպարտիատների համայնքի սեփականությունն էին։ Հելոտները զուրկ էին տական իրավունքներից։ Սպարտայում համատեղ կառավարում էր երկու արքա։ Արքաների իշխանությունը ժառանգական էր։ Կար նաև Ծերակույտ, որը բաղկացած էր 28 անդամից։ Նրանք ընտրվում էին ցմահ նշանավոր տոհմերի ներկայացուցիչներից։ Արքաների հետ նրանք կազմում են պետական կառավարման գերագույն մարմինը։ Կառավարման մարմիններից էր աշխարհաժողովը, որին մասնակցում էին բոլոր չափահաս սպարտիատները։ Աշխարհաժողովը հրավիրվում էր ամիսը մեկ անգամ։ Պետության հզորության իրական հիմքը բանակն էր։

 

Հին Աթենք

Աթենական պոլիսը միջին Հունաստանի Ատտիկա մարզում էր։ Աթենքի կառավարման համակարգը ձևավորվեց աստիճանաբար։ Անցումը պետականության ուղեկցվում էր տոհմային ավագանու և ժողովրդի միջև սուր բախումներով։ Երկրում տիրող լարված իրավիճակը շտկելու նպատակով Աթենքի կառավարիչ Սոլոնը բարենորոգումներ ձեռնարկեց։ Նա վերացրեց ստրկությունը։ Պետության միջոցներով փրկագնեց ստրկության վաճառված աթենացիներին։ Բռնագրաված հողի մի մասը տվեց չքավորներին։ Ըստ ունեցվածքի՝ աթենացիներին բաժանեց չորս խավի՝ հիմք ընդունելով նրանց տարեկան եկամուտը։ Սկսեց պարբերաբար հրավիրել աշխարհաժողովի և ժողովրդական դատարանի նիստեր, որոնց մասնակցելու իրավունք ունեին բոլոր քաղաքացիները։ Գործում էին նաև Պետական խորհուրդը և Կառավարությունը, որոնցում ընտրվելու իրավունք ունեին միայն ունեվոր քաղաքացիները։ Պիսիստրատի օրոք Ատտիկայում տիրապետող դարձավ միջին ունեցվածքի դասը։ Ստեղծվեց ոստիկանություն։ Բուռն զարգացում ապրեցին արհեստները, առեվտուրը և ծովագնացությունը։ Այնուհետև Կլիսթենեսը Ատտիկայի տարածքը բաժանեց վարչական տաս շրջանների։ Պետական խորհրդի կազմում քաղաքացիներն ընտրվում էին առանց ունեցվածքային տարբերությունների։ Նույն սկզբունքով ստեղծվեց ստրատեգոսների խորհուրդը՝ ընտրված տասն ամենահեղինակավոր քաղաքացիներից։ Կլիսթենեսի նորամուծություններից էր ոստրակիզմի իրավունքը․ ամենտարիաշխարհաժողովի մասնակիցներին տրվում էր հետևյալ հարցը՝ << Ու՞մ ես համարում Աթենքի համար վտանգավոր>>։ Նախապես բաժանված կավե սալիկների՝ օստրակոնների վրա յուրաքանչյուրը գրում էր նրա անունը ում ահամարում էր վտանգավոր։ Ում անունը ամենից շատ էր նշվում, տասը տասրով լքում էր Աթենքը։ Օստրակիզմը կարևոր դեր խաղաց Աթենական ժողովրդավարության կայացման գործում։

Posted in Մայրենի, Uncategorized

Դասարանական աշխատանք

Գրել հոդակապավոր ածանցավոր և բարդ բառեր։

 

Հոդակապ-գետաձի,գույնզգույն,արևածաղիկ,վարդագույն,խոտաբույս

Ածանցավոր-անվերջ,ածանցավոր,արջուկ,ծաղկային,մայրենի

Բարդ- -թավջութակ, սևահեր, ձկնորս, հեծանիվ,  շագանակագույն