Posted in Գրականություն 8

Արևը իմ աչքերով

Իմ կարծիքով արևը նշանակում է երջանիկ բառը,որոհետև նա մեզ տալիս է տաք օրեր,լավ եղանակ և այդպես բարձրանում է ձեր տրամադրությունը: Իմ նայելով նա կարող է վատ կողմեր ունենալ օրինակ՝ շատ տաք օրեր կարող է լինի,նայելիս արևին աչքերիտ ցավ կպաճառի իրա շողքերով: Լինում է պահեր երբ արևը պետք է  նա գնում է: Իմ կարծիքով բոլորնել ունեն իրենց վատ կոխմերը կամ վատ սովորություներ: Կարելի է ասել,որ արևը լավ և վառ կողմն է,իսկ լուսինը իր մյուս կողմը մռայլ: 

Posted in Կենսաբանություն 8

Արյան մակարդում, Արյան խմբեր, Արյան պաշտպանական ռեակցիա, իմունիտետ:


Արյան մակարդումը
:

Արյան մակարդումն օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է, որի հետևանքով խցանվում է վնասված անոթի լուսանցքը և կանխվում հետագա արյունահոսությունը: Բացի այդ, արյան մակարդումը խոչընդոտում է վնասված անոթի պատից հիվանդաբեր մանրէների թափանցումն օրգանիզմ:

Մակարդումը կատարվում է հետևյալ կերպ. անոթի պատի վնասման ժամանակ արյան թիթեղիկները՝ թրոմբոցիտները, հպվելով վնասված անոթի անհարթ մակերեսին, հեշտությամբ քայքայվում են, որի շնորհիվ արյան պլազմա է արտազատվում հատուկ ֆերմենտ: Վերջինս ազդում է արյան պլազմայում լուծված պրոթրոմբին սպիտակուցի վրա`  նրան դարձնելով անլուծելի թելանման ֆիբրին:

Ֆիբրինի թելիկներն առաջացնում են ցանց, որի մեջ պահվում են արյան բջջային տարրերը, և առաջանում է խցան՝ թրոմբ, որը և փակում է վնասված անոթի լուսանցքը: Հետագայում թրոմբը լուծվում է, իսկ անոթի վնասված մասը՝ վերականգնվում: Արյան մակարդումը տեղի է ունենում 3−8 րոպեում, ընդ որում, որքան փոքր է անոթի լուսանցքը, այնքան մակարդումն ավելի արագ է կատարվում:

ris38.jpg

Արյան մակարդման արագությունը կախված է նաև ջերմաստիճանից. բարձր ջերմաստիճանում այն արագանում է, իսկ ցածրում՝ դանդաղում:

Արյան խմբեր:

b4df33a2dfa7ff8737860a49981f6100.jpg

Բացահայտվել է, որ էրիթրոցիտների մակերեսին կարող են լինել A և B ագլյուտինոգեններ, իսկ պլազմայում՝  α և β ագլյուտինիններ:

Ըստ նրանց առկայության` տարբերում են արյան չորս խմբեր (տե՛ս աղյուսակը): Այսպես` որոշ մարդկանց (արյան I խումբ) էրիթրոցիտներում բացակայում են A և B ագլյուտինոգեններ, իսկ պլազմայում առկա են α և β ագլյուտինիններ: Արյան II խումբ ունեցող մարդկանց էրիթրոցիտներում լինում են միայն A ագլյուտինոգեններ, իսկ պլազմայում՝ β ագլյուտինիններ: Արյան III խումբ ունեցող մարդկանց էրիթրոցիտներում լինում են B ագլյուտինոգեններ, իսկ պլազմայում՝ α ագլյուտինիններ:

Արյան IV խումբ ունեցող մարդկանց էրիթրոցիտներում կան A և B ագլյուտինոգեններ, իսկ պլազմայում  ագլյուտինիններ չկան: Այսպիսով` արյան I խմբին պատկանող մարդկանց արյունը կարելի է ներարկել բոլորին, որովհետև նրանում չկան A և B ագլյուտինոգեններ, II և III խմբերին պատկանող արյունը կարելի է ներարկել համապատասխանորեն իրենց և IV խմբերին: IV խմբին պատկանող մարդկանց արյունը կարելի է ներարկել միայն IV խմբի արյուն ունեցող մարդկանց (տե՛ս աղյուսակը): Այդ պատճառով արյան I խումբը համարվում է համընդհանուր դոնոր, իսկ IV խումբը՝ համընդհանուր ռեցիպիենտ:

Եթե չկատարվի արյան խմբերի ճիշտ ընտրությունը, ապա փոխներարկման ժամանակ արյուն ընդունող օրգանիզմում կարող է տեղի ունենալ ագլյուտինացիա` էրիթրոցիտների քայքայում, և ավարտվել մահով: Արյան խմբերը որոշող հակածինները ժառանգաբար փոխանցվում են սերնդեսերունդ և չեն փոխվում կյանքի ընթացքում: Մարդկանց 40−50%-ը ունի առաջին խմբի արյուն, 30−40%-ը` երկրորդ, 10−20%-ը՝ երրորդ, իսկ 5%-ը՝ չորրորդ խումբ:

Untitled-1.png

Արյան պաշտպանական ռեակցիա: Մեր օրգանիզմը մշտապես գտնվում է արտաքին վնասակար ազդակների, այդ թվում` մանրէների, վիրուսների ազդեցության պայմաններում:

defensas.jpg

Պատմական զարգացման (էվոլյուցիա) ընթացքում օրգանիզմում առաջացել են մի շարք հարմարանքներ վնասակար ազդեցություններին դիմագրավելու համար: Այսպես` պաշտպանական դեր է կատարում մաշկը՝ պաշտպանելով նրա օրգաններն ու հյուսվածքները մեխանիկական վնասակար ազդակներից: Մեծ թվով հիվանդությունների հարուցիչներ չեն կարող առողջ մաշկով ու լորձաթաղանթով թափանցել օրգանիզմի ներքին միջավայր:

Ուշադրություն

Հիվանդաբեր մանրէների դեմ պաշտպանական դեր են կատարում նաև արյունը, հյուսվածքային հեղուկը և ավիշը:

Արդեն գիտեք, որ արյան սպիտակ գնդիկները՝ լեյկոցիտները, քայքայում, ոչնչացնում են օրգանիզմ թափանցած օտարածին նյութերը (ֆագոցիտոզ): Սակայն վնասակար մանրէների դեմ պայքարի գլխավոր միջոցը հակամարմիններն են, որոնք սպիտակուցային նյութեր են: Դրանք օրգանիզմում առաջանում են այն ժամանակ, երբ օրգանիզմ են թափանցում հիվանդաբեր մանրէներ: Հակամարմիններն իրենց ազդեցությամբ խիստ յուրովի են, այլ կերպ ասած` նրանք վնասազերծում են միայն այն օտարածին նյութերը, որոնք պատճառ են դարձել իրենց առաջացմանը: Այդ գործընթացն ընկած է իմունիտետի առաջացման հիմքում:

Իմունիտետ:

Իմունիտետն օրգանիզմի անընկալունակությունն է վարակիչ հիվանդությունների նկատմամբ:

Իմունիտետի շնորհիվ օրգանիզմը հայտնաբերում է վնասակար բակտերիաներին, վիրուսներին և վնասազերծում դրանց: Տարբերում են բնական և արհեստական իմունիտետ:

Իր հերթին բնական իմունիտետը կարող է լինել բնածին և ձեռքբերովի: Բնածին բնական իմունիտետը փոխանցվում է ժառանգաբար, սերնդեսերունդ: Այն տեսակային է` բնորոշ է տվյալ տեսակին պատկանող բոլոր առանձնյակներին: Օրինակ` մարդիկ չեն հիվանդանում կենդանիների ժանտախտով:

Ձեռքբերովի բնական իմունիտետն առաջանում է կյանքի ընթացքում, երբ մարդը վարակվում է այս կամ այն հիվանդությամբ, որի հարուցիչների նկատմամբ արյան պլազմայում առաջանում են համապատասխան հակամարմիններ: Այդ դեպքում հետագայում նա այլևս չի հիվանդանում այդ հիվանդությամբ: Այսպես` մարդը փոքր հասակում կարմրուկով, ջրծաղիկով հիվանդանալուց հետո սովորաբար դրանցով այլևս չի հիվանդանում:

1.jpg
Posted in Պատմություն 8, Uncategorized

Ճանպորհդություն դեպի Դիլիջան

Մարտի 4-ին ուրբաթ օրը մենք հավաքվեցինք եկեղեցու մոտ և այտեղից մեկնեցինք Դիլիջան:Մենք կազմակերպել էինք այս ճանպորհդությունը,որ նշենք երկու ծնունդ իմ ու մեր դասարանի Էլենի:Սկզբում մենք կանգնեցինք Ծովագյուղ,իսկ հետո մտանք Գնթունիկ:Դրանից հետո մենք նոր գնացինք Դիլիջան:Հյուրատանը մենք 10 րոպե նստեցինք և մեկնեցինք Դիլիրանի ԱՅԲ դպրոցը:Դպրոցից հետո մենք հետ վերադարձանք հյուրատուն հանգստացանք խաղացինք և նշեցինք ծնունդը:

Երկրորդ օրը ժամը 9-ին մենք նախաճաշ արեցինք և մեկնեցինք դեպի Գոշավանք և քայլք Դիլիջանում:Հետո մենք գնացինք թանգարան արվեստների:Նաև եղել ենք պարզ լճում և ման ենք եկել:Հետո մենք վերդարձանք կացարան:Ու իմ ծնունդը նշեցինք:

Երրորդ օրը ժամը 9-ին նախաճաշել ենք,իսկ հետո շարժվել ենք Քայլարշավ Դիլիջան ազգային պարկում, Աղավնավանք:Հետ գալուց մենք նաև Գետիկ և Աղստև գետերի միախարնման գետում աղբ ենք հավաքել:Իսկ հետո վերադարձանք երևանում…