Posted in Գրականություն 9

ՉԱՐ ԲԱՆԵՐ «Զահրատ»

Գացեք ըսեք չար բաներուն որ չըլլան
Որ չըլլա թե պատահին
Կամ երբ ըլլան հեռու մնան մեր այս պզտիկ աշխարհեն
Համն ու հոտը խաթարելու չհասնին

Չար բաներուն բարև ըսեք մեր կողմեն
Ըսեք գիտենք թե անոնք կան ու միշտ կրնան պատահիլ
Ըսեք գիտենք թե կրնան
Օր ցերեկով մութ գիշերով հանկարծակի գալ մեզի

Բայց դուք ըսեք չար բաներուն որ չըլլան
Որ չըլլա թե պատահին
Կամ երբ ըլլան հեռու մնան մեր այս պզտիկ աշխարհեն

Քանի որ դուք չեք գիտեր ինչ
Քանի անոնք չեն գիտեր ինչ
Սեր ու սիրով
— Մերթ կենսուրախ — շաղ ու շողով
— Մերթ հուսաբեկ — ահ ու դողով —
Շյուղ շյուղի

Շիներ ենք մենք մեր աշխարհը լույս օրերու հյուրընկալ —
— Պզտիկ աշխարհ մը որ հազիվ հազ կրցեր է պարտկել
Մեր պզտիկ կյանքն ու մեր անդորրը ջերմիկ —

Այս բոլորը գացեք ըսեք չար բաներուն — և ըսեք
Որ չըլլա թե պատահին —
Երբ պատահին հեռու մնան մեր այս տաքուկ երդիքեն
Համն ու հոտը խաթարելու չհասնին

Առաջադրանքներ.

  • Բանաստեղծությունը փոխադրել արևելահայերեն:
    Գնացեք չար բաներին ասեք, որ չլինեն չար բաներ,
    Որ չլինի թե չպատահի
    Կամ երբ լինեն, հեռու լինեն այս մեր փոքրիկ աշխարհից
    Համն ու հոտը չխանգարեն

    Չար բաներին մեր կողմից բարև ասեք
    Ասեք, որ մենք գիտենք, որ իրենք կան ու կպատահեն
    Ասեք գիտենք, որ կարող են
    Մութ գիշերով կամ ցերեկով, հարձակվեն մեզ վրա

    Բայց դուք ասեք չար բաներին, որ չլինեն,
    Որ չլինի թե պատահի
    Կամ երբ լինեն, հեռու լինեն այս մեր փոքրիկ աշխարհից
    Քանի, որ դուք չգիտեն ինչ
    Քանի որ նրանք չգիտեն ինչ
    Սեր ու սիրով
    -Մեկ կենսուրախ-շաղ ու շուղով
    -Մեկ հուսաբեկ-ահ ու դողով
    Շյուղ շյուղի

    Պատրաստել ենք մեր աշխարհւ, լույս օրերի հյուրընկալ
    -Այս ձոքրի աշխարհը կարողացել է տեղավորել մեզ
    Մեր փոքրիկ կյանքն ու մեր անդորը տաքուկ

    Այս բոլորը գնացեք ասեք չար բաներին-և ասեք,
    Որ չլինի թե պատահի
    Երբ պատահեն այս տաքուկ կտուրից
    Համն ու հոտը խանգարելուն չհասնեն:
  • Վերլուծի՛ բանաստեղծությունը։
    Բանաստեղծության իմաստը այնն է, որ չարը չմտնի մեր այս փոքրիկ երկիրը, որ չխանգարի մեր անդորը: