Posted in Երկրաչափություն 8

Բեկյալ

Բեկյալ


Կետերից և դրանք միացնող հատվածներից բաղկացած պատկերը կոչվում է բեկյալ:


Բեկյալների տեսակներ

Բեկյալը կոչվում է փակ, եթե նրա առաջին և վերջին հանգույցները համընկնում են:

ll2.png

Բեկյալը կոչվում է բաց, եթե նրա առաջին և վերջին հանգույցները չեն համընկնում:

ll5.png

Բեկյալը կոչվում է պարզ, եթե այն չունի ինքնահատումներ: Վերևի երկու բեկյալներն էլ պարզ են:

Հետևյալ բեկյալը պարզ չէ:

ll4.png



Ուռուցիկ n-անկյան անկյունների գումարը

Ընդհանուր դեպքում, բազմանկյունը կարելի անվանել n-անկյուն, եթե այն ունի 

n հատ կողմ, n հատ անկյուն և n հատ գագաթ:

Ուռուցիկ n-անկյան անկյունների գումարը հավասար է 180°⋅(n−2)-ի:


Օրինակ

Հաշվենք ներքևի տասնմեկանկյան անկյունների գումարը:

11sturis.jpg

Նկարը կարելի էր նույնիսկ չգծել, այլ օգտվել բանաձևից:

Կիրառելով բանաձևը, ստանում ենք՝180°⋅(n−2)=180°⋅(11−2)=180°⋅9=1620°