Posted in Պատմություն 8

Գրիգոր Տաթևացի

Աստվածաբան, փիլիսոփա, եկեղեցական գործիչ, րաբունապետ Գրիգոր Տաթևացին Տաթևի փիլիսոփայական դպրոցի առաջավոր թևի նշանավոր ներկայացուցիչներից է, միջնադարի հայ աստվածաբանական մտքի խոշոր դեմքերից: Գրիգոր Տաթևացուն ժամանակակիցները մեծարել են Եռամեծ վարդապետ, Երկրորդ Լուսավորիչ հայոց և աստվածաբան, Սյուն և ախոյան Հայ եկեղեցու, Վարժապետ ամենայն հայոց և այլ պատվանուններով: 

Գրիգոր Տաթևացին (աշխարհական անունը՝ Խութլուշահ) սովորել է Տաթևի վանքում, աշակերտել մեծ աստվածաբան և իմաստասեր Հովհան Որոտնեցուն, որի մահից հետո գլխավորել է Տաթևի և Ապրակունիսի բարձրագույն դպրոցները, վարել փիլիսոփայության, աստվածաբանության, քերականության, երաժշտության տեսության և այլ դասընթացներ: Դասախոսել է Մեծոփավանքի  և Սաղմոսավանքի դպրոցներում: Միաժամանակ զբաղվել է ազգային-եկեղեցական հարցերով, պայքարել կաթոլիկ քարոզիչների՝ ունիթորների (միարարներ) դեմ՝ պաշտպանելով Հայ եկեղեցու ինքնուրույնությունը: 

Տաթևացին 1390 թ-ին հաստատվել է Տաթևում, իր շուրջը համախմբել Սյունիքից ու Հայաստանի տարբեր վայրերից այստեղ ուսանելու եկած բազմաթիվ աշակերտների և շարունակել իր գիտամանկավարժական գործունեությունը: Նրա րաբունապետության օրոք Տաթևի դպրոցը, որը վերածվել էր համալսարանի, հասել է իր ծաղկման գագաթնակետին՝ դառնալով գիտության, մշակույթի, արվեստի, հոգևոր կյանքի կենտրոն: Տաթևացու 300-ից ավելի աշակերտները նշանակալի դեր են խաղացել հայ հոգևոր-եկեղեցական, գիտական, մշակութային և հասարակական կյանքում: Իր մանկավարժական հայացքները Տաթևացին ներկայացրել է «Սահմանադրություն դաստիարակության» աշխատության մեջ, որը բացառիկ երևույթ էր միջնադարի հայ մանկավարժական գրականության մեջ:

Posted in Քիմիա 8, Uncategorized

Օզոնի մասին

Ozone-CRC-MW-3D-balls.png

Քիմիական բանա O₃
Խտություն 8,0E−26 
կիլոգրամ[1] գ/մոլ
Եռման ջերմաստիճան −169 ± 1 ℉[2] °C
Գոլորշու ճնշում 1 ± 1 Մթնոլորտ[2]

Օզոնային շերտը վերնոլորտում, մթնոլորտի 20–30 կմ 22-25 կմ սահմաններում բարձրություններում շերտ է, որտեղ գտնվում է ամբողջ մթնոլորտային օզոնի մոտ 90%-ը: Երկրի բևեռներում օզոնային շերտի ներքին սահմանն իջնում է մինչև 7–8 կմ, հասարակածում բարձրանում է մինչև 17–18 կմ:

Օզոնը հայտնաբերել է հոլանդացի ֆիզիկոս Մ. վան Մարումը 1785 թվին օդի միջով էլեկտրական կայծեր անցկացնելիս: 1840 թ-ին գերմանացի քիմիկոս Կ. Շյոնբեյնն ուսումնասիրել է այդ գազի հատկությունները և անվանել «օզոն», որը հունարենից թարգմանաբար նշանակում է հոտավետ:

Օզնոնը թթվածնի երեք ատոմներից բաղկացած եռատոմ մոլեկուլ է։Հեղուկ օղոնը մուգ մանուշակագույն է։Նրա շերտի հաստությունը 2-3 մմ, է։Սեպտեմբերի 16-ին օզոնային շերտի պահպանության միջազգային օրն է։Օզոնի ներկ է ցածր խտությամբ մթնելորտի բոլոր շերտերում։Երկրի մակևույթի օզոնը օդի աղտոտիչ է և վնասում է կենդանիների օդը ուրիշ ձև ասած շնչառական համակարգը։Օդոնի հետը շատ սուր է,հոտը զգացվում է նույնիսկ 1:100 000 նոսրացնելու դեպքում։

Posted in Կենսաբանություն 8

Ողնուղեղի կառուցվածքը և գործառույթները

Ողնուղեղ

Նկարում դուք կարող եք տեսնել ողնուղեղը։Ողնուղեղը բաղկացած է սպիտակ և գորշ նյութերից:

voxnuxex.jpg
ողնուղեղ.jpg

Ողնուղեղը տեղավորված է ողնաշարի խողովակում,ունի առջևից հետ  տափակած քուղի տեսք, երկարությունը մինչև 45 սմ է, զանգվածը մինչև 30 գ: Ողնուղեղի վերին սահմանը ծոծրակային մեծ անցքն է, իսկ ստորինը՝ գոտկային 2-րդ ողի մակարդակը: Ողնուղեղը բաղկացած է 31–33 հատվածներից՝ պարանոցային՝ 8, կրծքային՝ 12, գոտկային՝ 5, սրբանային՝ 5, պոչուկային՝ 1–3: Ողնուղեղից դուրս են գալիս 31 ձույգ խառը նյարդեր: Ողնուղեղի յուրաքանչյուր հատվածը համապատասխանում է ողնուղեղային նյարդերի համապատասխան զույգին և ապահովում է մարմնի որոշակի մասի զգացող, շարժիչ և վեգետատիվ նյարդավորումը: 

koreshki-spinnogo-mozga.jpg

Ողնուղեղի կենտրոնով անցնում է հեղուկով լի ողնուղեղային խողովակը: Ողնուղեղն առջևի ու հետին երկայնաձիգ ակոսներով բաժանվում է 2 համաչափ կեսերի, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին ունի 2-ական թույլ արտահայտված երկայնակի ակոսներ: Այստեղից դուրս են գալիս ողնուղեղային նյարդարմատները. դրանցից հետինները՝ զգացող են, առջևինները՝ շարժիչ:

Ողնուղեղի գործառույթները 

 Ողնուղեղին հատուկ են ռեֆլեքսային և հաղորդիչ գործառույթները: Ողնուղեղի յուրաքանչյուր հատվածի պարզագույն ռեֆլեքսն իրականանում է 2 նեյրոնների (զգացող և շարժիչ) շնորհիվ:Ողնուղեղի ռեֆլեքսային գործառույթը կարելի է բաժանել 2 խմբի՝ մարմնական և ընդերային:

ասդդդսա.jpg

Մարմնական ռեֆլեքսներից են մկանների ձգվելու ու ջլային ռեֆլեքսները: Մարդու այս ռեֆլեքսները լավ արտահայտվում են ուղղահայաց կեցվածքի դեպքում: Ջլային ընկալիչները գտնվում են ջլերում: Եթե մուրճիկով հարվածենք ազդրի քառագլուխ մկանի ջլին, ապա մկանը կկծկվի, և կառաջանա ծնկային ռեֆլեքս: Ջլային ռեֆլեքսները կարող են արտահայտվել նաև ծալող մկաններում: Եթե մուրճիկով հարվածենք բազկի երկգլխանի մկանի ջլին, ապա մկանի կծկման հետևանքով ձեռքը կծալվի (արմնկային ռեֆլեքս): Ողնուղեղի մարմնական ռեֆլեքսներից են ծալումը և տարածումը, քորելու, քայլելու, վազքի ռեֆլեքսները:
Ընդերային ռեֆլեքսներն իրականանում են ողնուղեղի գորշ նյութի կողմնային եղջյուրներում տեղավորված վեգետատիվ նյարդային համակարգի նեյրոններով:
Հաղորդող գործառույթն իրականացնում են վերելք և վայրէջք  ուղիները: Ողնուղեղը մասնակցում է շարժողական և մարմնական ռեֆլեքսներին:  Ողնուղեղի հատումը կամ վնասումն առաջացնում է ողնուղեղային շոկ, որն արտահայտվում է դրդողականության խիստ ընկճումով և ողնուղեղի վնասվածքից ներքև գտնվող բոլոր ռեֆլեքսային կենտրոնների լուծանքով: Ողնուղեղային շոկի պատճառը գլխուղեղի այն բաժինների անջատումն է, որոնք ողնուղեղի վրա թողնում են ակտիվացնող ազդեցություն:

Posted in Կենսաբանություն 8

Ռեֆլեքս և ռեֆլեքսային աղեղ

Ռեֆլեքսն օրգանիզմի պատասխան ռեակցիան է միջավայրից ստացվող գրգիռներին, որն իրականանում է նյարդային համակարգի մասնակցությամբ:Ռեֆլեքսի կառուցվածքային հիմքը ռեֆլեքսային աղեղն է։ Դա այն ուղին է, որով հաղորդվում են նյարդային գրգիռները ռեֆլեքսի իրականացման ժամանակ։  Նյարդային համակարգի գործունեությունն իրականացվում է ռեֆլեքսների միջոցով: 

ասդասդասդ.jpg

Ռեֆլեքսն իրականանում է ռեֆլեքսային աղեղի միջոցով, որի կազմի մեջ մտնում են հետևյալ օղակները՝

  • Արտաքին կամ ներքին ազդակներն ընդունող ընկալիչներ,
  • Զգայական նեյրոն, որը գրգիռը հաղորդում է հաջորդ օղակին
  • Միջանկյալ նեյրոններ, որոնք առաջացնում են նյարդային կենտրոն և վերլուծում ստացված ազդակները,
  • Շարժողական նեյրոն, որն ապահովում է նյարդային պատասխան ազդակների հաղորդումը ծայրամասային օրգաններին ու հյուսվածքներին,
  • Գործարկող օրգան (մկան, գեղձ), որն իրականացնում է համապատասխան ռեֆլեքսի գործունեությունը։

Ռեֆլեքսները լինում են բարդ և պարզ: Պարզ ռեֆլեքսի դեպքում ռեֆլեքսային աղեղը կազմված է երկու նեյրոնից զգայական և շարժական, իսկ բարդի ժամանակ այն բազմանեյրոն է  զգայական, ներդիր, շարժողական: Պարզ ռեֆլեքսներից են՝ հազի, արմնկային, ծնկային, աքիլեսյան, փռշտալու և այլ ռեֆլեքսները, իսկ բարդ ռեֆլեքսներից են քայլելու, վազելու և վեգետատիվ ֆունկցիաներն իրականացնող ռեֆլեքսներն: 

Screenshot_2.png