Posted in Իրավունք

Վճռաբեկ դատարան

Աշխատակազմ և դատավորներ

Վճռաբեկ դատարանի նախագահ ։ Լիլիթ Զելիմի Թադևոսյան (Ծնվել է 1978 թվականին՝ Երևան քաղաքում:)

Կրթությունը

1993 թվականին ոսկե մեդալով ավարտել է Երևանի թիվ 182 ռուսական միջնակարգ դպրոցը։

1998 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Նույն թվականին ընդունվել և 2001 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան:

2001 թվականին Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և նրան շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2006 թվականից մինչև 2010 թվականը հանդիսացել է Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ Մոսկվայի պետական համալսարանի դոկտորանտ:

2010 թվականին նույն համալսարանի գիտական խորհրդում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն, և Ռուսաստանի Դաշնության բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից նրան շնորհվել է իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

Իրավաբանական գիտությունների թեկնածուի դիպլոմը հավաստագրվել է Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության ոլորտում հսկողության դաշնային ծառայության կողմից, իսկ իրավաբանական գիտությունների դոկտորի դիպլոմը՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից:

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի գիտական խորհրդի 2017թ. փետրվարի 17-ի որոշմամբ Լ․Թադևոսյանին շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում:

Քրեական պալատի նախագահ ։ Համլետ Նորիկի Ասատրյան

Ծնվել է 1968 թվականին Երևան քաղաքում։1993 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

Այլ տեղեկություններ

1986 թվականից մինչև 1988 թվականը ծառայել է ԽՍՀՄ սահմանապահ զորքերում:

2009 թվականից դասավանդել է Դատական դպրոցում, 2014 թվականից՝ Արդարադատության ակադեմիայում,

2014 թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ նախագահի հրամանագրով, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, դատական համակարգի զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

2014 և 2017 թվականներին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ,

2017 թվականից դասավանդում է Փաստաբանական դպրոցում, 2020 թվականից Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի անդամ է,

2018 թվականից Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի անդամ է:

2020 թվականի հուլիսի 31-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամ՝ 4 տարի ժամկետով:

Քաղաքացիական պալատի նախագահ ։ (Քաղաքացիական պալատի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար) Գոռ Գագիկի Հակոբյան

Ծնվել է 1972 թվականին Երևան քաղաքում։1990 թվականից մինչև 1995 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

Աշխատանքային փորձ

995 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Ազգային ժողովի իրավաբանական վարչությունում։

1999 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր։

2006 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր:

2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2010 թվականի հոկտեմբերի 11-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր։

Հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության կազմի նախագահ ։ Արթուր Ռազմիկի Դավթյան

Ծնվել է 1975 թվականի հունիսի 8-ին ք․ Երևանում։

1992 թվականին ավարտել է Երևանի Ձերժինսկու անվան թիվ 20 միջնակարգ դպրոցը:

1997 թվականին ավարտել է Երևանի «Վարդանանց» համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

2005 թվականին ավարտել է Երևանի «Գլաձոր» համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

2022 թվականին ավարտել է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

2020 թվականից հանդիսանում է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի հայցորդ։

Վարչական պալատի նախագահ ։ (Վարչական պալատի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար) Ռուզաննա Սուրիկի Հակոբյան

Ծնվել է 1967 թվականին Երևան քաղաքում։1984 թվականից մինչև 1989 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում:

Աշխատանքային փերձ

1990 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Լենինյան շրջանի ժողդատարանում՝ որպես խորհրդատու:

1999 թվականից մինչև 2002 թվականն աշխատել է ՀՀ փաստաբանների միության Երևան քաղաքի Արաբկիրի համայնքի փաստաբանական գրասենյակում՝ որպես փաստաբան:

2002 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ տնտեսական դատարանի դատավոր:

2008 թվականից մինչև 2015 թվականն աշխատել է ՀՀ Վարչական դատարանի դատավոր:

2015 թվականի փետրվարի 5-ից ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր։

2018թ. մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ:

ԲԴԽ-40-Ո-108 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի հոկտեմբերի 4-ի հրամանագրով նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ՝ վեց տարի ժամկետով:

Դատավորներ

Լիլիթ Զելիմի Թադևոսյան
Ելիզավետա Ռեմիկի Դանիելյան
Արթուր Վլադիմիրի Պողոսյան
Սերժիկ Սերգեյի Ավետիսյան
Սամվել Վլադիմիրի Օհանյան
Տիգրան Ռաֆիկի Պետրոսյան
Արտակ Հակոբի Բարսեղյան
Էդգար Ռազմիկի Սեդրակյան
Արսեն Սամվելի Մկրտչյան
Լիպարիտ Ռոբերտի Մելիքջանյան
Սերգեյ Դիմիտրիի Չիչոյան
Կարեն Ալբերտի Բիշարյան
Արտակ Արտաշեսի Կրկյաշարյան
Արման Աշոտի Կուրեխյան
Արթուր Ռազմիկի Դավթյան
Գևորգ Վանիկի Գյոզալյան
Արման Ռազմիկի Թովմասյան
Քրիստինե Պատվականի Մկոյան
Հովսեփ Լևոնի Բեդևյան
Լիանա Օնիկի Հակոբյան

Վճռաբեկ դատարանի 10-ամյակին նվիրված հայկական հուշադրամի դարձերեսը, 2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Հայաստանի բարձրագույն դատական ատյանը (բացի սահմանադրական արդարադատության հարցերից), որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը։ Վճռաբեկ դատարանի լիազորությունները սահմանվում են Հայաստանի Սահմանադրությամբ և օրենքով։ Հայաստանում գործում է մեկ Վճռաբեկ դատարան, որի նստավայրը գտնվում է Երևան քաղաքում։

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐ

Վճռաբեկ դատարանի գործունեության նպատակն է ապահովել օրենքի միատեսակ կիրառությունը, ճիշտ մեկնաբանությունը և նպաստել իրավունքի զարգացմանը։ Վճռաբեկ դատարանը բողոքի հիման վրա օրենքով նախատեսված դեպքերում և կարգով վերանայում է վերաքննիչ և վարչական դատարանների դատական ակտերը։ Վճռաբեկ դատարանի ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման

ԿԱՌՈՒՑՎԱՑՔ

Ներկայումս Վճռաբեկ դատարանը կազմված է դատարանի նախագահից, քրեական պալատից և քաղաքացիական և վարչական պալատից։ Քրեական պալատը կազմված է պալատի նախագահից և հինգ դատավորից, քաղաքացիական և վարչական պալատը՝ պալատի նախագահից և ինը դատավորից։

ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Վճռաբեկ դատարանը գլխավորում է Վճռաբեկ դատարանի նախագահը, ով իրականացնում է Վճռաբեկ դատարանի պալատի նախագահին և դատավորին օրենքով վերապահված բոլոր լիազորությունները։ Վճռաբեկ դատարանի նախագահը՝
1.ապահովում է Վճռաբեկ դատարանի բնականոն գործունեությունը.
2.հրավիրում և վարում է Վճռաբեկ դատարանի նիստերը.
3.ՀՀ պաշտոնական տեղեկագրում հրապարակման է ուղարկում Վճռաբեկ դատարանի որոշումները.
4.Վճռաբեկ դատարանի դատավորներին, օրենքով սահմանված կարգով, տրամադրում է արձակուրդ.
5.վերահսկում է Վճռաբեկ դատարանի աշխատակազմի գործունեությունը.
6.ներկայացնում է Վճռաբեկ դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում. 7.օրենքով նախատեսված դեպքերում և կարգով կարգապահական վարույթ է հարուցում Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի կամ պալատի դատավորի նկատմամբ.
8.վարում է Արդարադատության խորհրդի նիստերը.
9.իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ։

Վճռաբեկ դատարանի յուրաքանչյուր դատավորի համար նախատեսված են ավագ օգնականի և օգնականի մեկական հաստիքներ, որոնք օժանդակում են դատավորին իր լիազորությունների կատարման ընթացքում։ Դատավորի ավագ օգնականը նախապատրաստում է դատական ակտերի նախագծերը, ինչպես նաև իրականացնում է դատավորի այլ հանձնարարություններ։

Վճռաբեկ դատարանն ունի աշխատակազմ, որը ՀՀ Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումն է և կոչված է ապահովելու դատարանի բնականոն գործունեությունը։ Աշխատակազմի իրավական վիճակն ու գործունեության կարգը սահմանվում են ՀՀ օրենքներով, աշխատակազմի կանոնադրությամբ, հիմնադրի որոշումներով (հրամաններով) և այլ իրավական ակտերով։

Դատարանի համակարգում կարևոր գործառույթ է իրականացնում Իրավական փորձաքննությունների վարչությունը։ Վերջինս իրականացնում է դատական ակտերի, որոշումների, և դատարանի այլ փաստաթղթերի նախնական փորձաքննություն և դրանց վերաբերյալ տալիս իր մասնագիտական կարծիքը։

Վճռաբեկ դատարանի աշխատակազմում գործում են Քրեական պալատի, ինչպես նաև Քաղաքացիական և վարչական պալատի գրասենյակներ, որոնք ստանում են դատարանի համապատասխանաբար Քրեական և Քաղաքացիական ու վարչական պալատներ ներկայացվող բոլոր փաստաթղթերը և դատական գործերը, ապահովում են փաստաթղթերի և գործերի գրանցումներն ու հանձնում հասցեատերերին, ստանում վերոնշյալ պալատներից առաքվող բոլոր փաստաթղթերը և դատական գործերը, գրանցում ու առաքում դրանք և այլն։

Վճռաբեկ դատարանի Ընդհանուր բաժինն իրականացնում է դատարանի նախագահին, ՀՀ դատական դեպարտամենտին և Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարին հասցեագրված փաստաթղթերի արդյունավետ փաստաթղթաշրջանառությունը և ապահովում գործավարության կազմակերպումը, ստանում է դատարան ներկայացվող փաստաթղթերը և դատական գործերը, ապահովում է փաստաթղթերի և գործերի գրանցումներն ու հանձնում հասցեատերերին և այլն։

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյանը, բացի սահմանադրական արդարադատության հարցերից, ՀՀ վճռաբեկ դատարանն է, որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը։

Վճռաբեկ դատարանի գործունեության նպատակն է ապահովել օրենքի միատեսակ կիրառությունը, ճիշտ մեկնաբանությունը և նպաստել իրավունքի զարգացմանը։ Վճռաբեկ դատարանը բողոքի հիման վրա օրենքով նախատեսված դեպքերում և կարգով վերանայում է վերաքննիչ և վարչական դատարանների դատական ակտերը։ Վճռաբեկ դատարանի ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Վճռաբեկ դատարանը կազմված է դատարանի նախագահից, քրեական պալատից և քաղաքացիական և վարչական պալատից։ Քրեական պալատը կազմված է պալատի նախագահից և հինգ դատավորից, քաղաքացիական և վարչական պալատը՝ պալատի նախագահից և ինը դատավորից։ Հայաստանի Հանրապետությունում գործում է մեկ Վճռաբեկ դատարան, որի նստավայրը գտնվում է Երևան քաղաքում։

ՀՀ վճռաբեկ դատարանի հետ համագործակցում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը: